00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե Կիրանցի պատը, այլ ներկն է ճաքել. Փաշինյանն արձագանքեց Գառնիկ Դանիելյանին

© Photo : Social media of Mesrop ArakelyanԿիրանցի պատի մոտ
Կիրանցի պատի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը գնացել էր Ոսկեպարի եկեղեցի ու զարմանքով արձանագրել, որ հենց մուտքի մոտ փշալարեր կան։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Առանց նախապես հայտարարելու սահմանազատման աշխատանքներ տեղի չեն ունեցել ու տեղի չեն ունենալու։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, որը այլ բովանդակություն ունի։
«Ականապատման աշխատանքների հետ կապված մտահոգություններ կան, մասնավորապես՝ Ազատամուտ համայնքի հարակից շրջանների հետ չափագրման և ականազերծման աշխատանքների հետ կապված։ Արդյոք դրանք կապ ունե՞ն սահմանազատման գործընթացի հետ»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Փաշինյանը նախ ասաց, որ կդժվարանա Ազատամուտի մասով որևէ բան ասել, սակայն որոշեց խոսեց մեկ այլ թեմայից` ասելով, որ գնացել էր Ոսկեպարի եկեղեցի ու զարմանքով արձանագրել, որ հենց մուտքի մոտ փշալարեր կային։
«Մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել։ Պարզեցի, որ այդտեղ որոշակի ականային մտավախություններ կան, և ՊՆ–ն ու սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացնեն»,– տեղեկացրեց վարչապետը։
Նա անդրադարձավ նաև պատգամավոր Դանիելյանի այն հայտարարություններին, որ Կիրանցի սահմանային պատը ճաքել է։
«Իմիջիայլոց շինարարության մեջ պատը հանգիստ կարող է ճաքել, սակայն Ձեր ցույց տվածը ոչ թե ճաք է, այլ երկու պատերի միացման տեղ է, որը ներկվել է, ու քանի որ արանքում տարածություն կա, ներկը ճաքել է։ Ձեր սուր աչքին մեռնեմ»– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ սահմանազատման շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի հատված և 50-ից ավելի հողամաս անցել են Ադրբեջանին։
Լրահոս
0