00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն ահավոր է որակել Լիտվայի և Լատվիայի կողմից Սերբիայի նախագահի ինքնաթիռի թռիչքի մերժումը

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
Բաժանորդագրվել
Զախարովան ընդգծել է, որ պատկառելի թվով օտարերկրյա հյուրերի հետ միասին, որոնց համար կարևոր է այս սուրբ տոնը ընկերների շրջապատում դիմավորել հենց Մոսկվայում, Ռուսաստանն արժանապատվորեն կնշի մեծ հաղթանակի հոբելյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Սերբիայի նախագահի՝ ՌԴ մեկնող հատուկ ինքնաթիռի թռիչքի թույլտվություն տրամադրելու Լիտվայի և Լատվիայի մերժումը ահավոր է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները շարունակում են սահմանափակել իրենց արտաքին քաղաքականությունը վարելու՝ պետությունների ինքնիշխան իրավունքը՝ թույլ չտալով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին իրենց օդային տարածքով թռիչք կատարել դեպի Մոսկվա:
ԵՄ մի շարք երկրներ օգտագործում են ոչ քաղաքակիրթ մեթոդներ՝ թույլ չտալու, որ առաջնորդները Մայիսի 9-ին այցելեն ՌԴ, նշել է Զախարովան, սակայն «չարամիտ մեքենայությունները» այս դեպքում էլ անպտուղ կմնան, քանի որ ոչ ոք ի զորու չէ ոչնչացնել ՌԴ-ի և Սերբիայի ռազմավարական գործընկերությունը:
«Կիևի ռեժիմին հաճոյանալու համար Բրյուսելը սանձազերծել է եվրոպական առաջնորդներին վախեցնելու արշավ, որպեսզի թույլ չտան նրանց գալ Մոսկվա... Առավել նախանձախնդիրները ձգտում են փակել Ռուսաստան տանող տրանսպորտային երթուղիները։ ...Վիլնյուսն ու Ռիգան վաղուց ստանձնել են ռուսատյաց ֆորպոստի դերակատարություն, որը պատրաստ է ցանկացած արարքների, միայն թե խանգարի և՛ Ռուսաստանին, և ՛ այն երկրներին, որոնք հրաժարվում են հետևել Եվրամիության բյուրոկրատ «վերակացուներին», - ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Միևնույն ժամանակ, Զախարովան ընդգծել է, որ պատկառելի թվով օտարերկրյա հյուրերի հետ միասին, որոնց համար կարևոր է այս սուրբ տոնը ընկերների շրջապատում դիմավորել հենց Մոսկվայում, Ռուսաստանն արժանապատվորեն կնշի մեծ հաղթանակի հոբելյանը:
Հայտնի է դարձել նաև, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինքնաթիռը Մոսկվա մեկնելիս ստիպված վայրէջք է կատարել Բաքվում, սակայն կարճ ժամանակ անց, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Սերբիայի նախագահի ինքնաթիռը շարունակել է թռիչքը դեպի Մոսկվա:
Ավելի վաղ ԵՄ-ն զգուշացրել էր թեկնածու երկրների առաջնորդներին և միության գործող անդամներին՝ չայցելել Մոսկվա: Դրան ի պատասխան՝ Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին խոստացել է ֆաշիզմի դեմ Հաղթանակի օրը ժամանել Մոսկվա և կգնա, բայց առանց Սերբիայի կառավարության և բանակի ներկայացուցիչների, որպեսզի նրանք չհայտնվեն պատժամիջոցների տակ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի՝ մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվա մեկնելու՝ Արևմուտքի արգելքը նեոնացիզմի դրսևորում է, հայտարարել է Սերբիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն:
Սերբիայի նախագահ Վուչիչը վատ է զգացել, նա ընդհատել է ուղևորությունը ԱՄՆ
Լրահոս
0