https://arm.sputniknews.ru/20250507/haj-ergichy-zinvvori-tsrar-2025-hajrenasirakan-ergi-mrcujti-dapnekir-e-dardzel-88679204.html
Հայ երգիչը «Զինվորի ծրար 2025» հայրենասիրական երգի մրցույթի դափնեկիր է դարձել
Հայ երգիչը «Զինվորի ծրար 2025» հայրենասիրական երգի մրցույթի դափնեկիր է դարձել
Sputnik Արմենիա
Հրանտ Մուրադյանը կատարել է «Խոնարհվենք այն մեծ տարիների առաջ» («Поклонимся великим тем годам») հայտնի ստեղծագործությունը։ 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T11:22+0400
2025-05-07T11:22+0400
2025-05-07T11:25+0400
հայաստան
ստավրոպոլ
երգ
երգիչ
«նոր ալիք» երգի մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88676043_0:0:2500:1407_1920x0_80_0_0_467cdaf475d9d2a52dfa95b1d2d61e79.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայ երգիչ Հրանտ Մուրադյանը Ստավրոպոլում կայացած «Զինվորի ծրար «2025 հայրենասիրական երգի միջազգային մրցույթ-փառատոնի 3-րդ կարգի դափնեկիր է դարձել «Մենակատարներ» անվանակարգում: Նա կատարել է «Խոնարհվենք այն մեծ տարիների առաջ» («Поклонимся великим тем годам») երգը։Երգիչը անվանակարգը կիսել է Իրակլի Գադելիայի հետ, որը կատարել է «Վերադարձիր» («Возвращайся») ստեղծագործությունը։2-րդ կարգի դափնեկիրներն են Օլգա Բուլայը (Բելառուս) և Անաստասիա Մեդնայան (Օրենբուրգի մարզ), 1-ին կարգի դափնեկիրը Օլգա Տարաբարովան է (Կուրսկի մարզ):«Մենակատարներ» անվանակարգում հաղթող և Գրան պրիի հաղթող է ճանաչվել Անզոր Նիկոլսկին ՌԴ Յարոսլավլի մարզից՝ «Բուխենվալդի զանգը» («Бухенвальдский набат») ստեղծագործությամբ:«Այսօր մենք շնորհակալություն ենք ասում մեր բոլոր պապերին այն սխրանքի համար, որը լինելու մեր երկրի յուրաքանչյուր ընտանիքի սրտում: Եվ փառատոն-մրցույթը հիշեցնում է, թե որքան կարևոր է հայրենասիրական մշակույթի ու երգի պահպանումը»,-նշել է Ռուսաստանի Երիտասարդության միության նախագահ Դմիտրի Պոկրովսկին՝ հանձնելով մրցանակները:«Աղբյուրներ» նախագծի գլխավոր պրոդյուսեր, «Հնարավորությունների հավասարություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Ուլյանովան փառատոնի երկու մասնակցի հատուկ մրցանակ է հանձնել․ նրանք անցել են «Գազմանների շարժում․ աղբյուրներ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ պատվին արժանացել են Ֆարանգիզ Ջալոլովան (Ուզբեկստան) և Դմիտրի Սամարցևը (Ռուսաստան):Նշենք, որ «Զինվորի ծրար 2025» հայրենասիրական երգի XXXII միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվել է 2025 թվականի մայիսի 3-7-ը։ Մասնակցել են կատարողներ Ռուսաստանի 15 շրջաններից, ինչպես նաև 13 մենակատարներ և 13 անսամբլներ նախկին ԽՍՀՄ հինգ երկրներից՝ Ուզբեկստանից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Բելառուսից:Հայտնի է, թե Եվրատեսելի 2-րդ կիսաեզրափակիչում որ համարի ներքո հանդես կգա Պարգը
ստավրոպոլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88676043_101:0:2324:1667_1920x0_80_0_0_982b1e6a7752711322698a2233325822.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ստավրոպոլ, երգ, երգիչ, «նոր ալիք» երգի մրցույթ, видео
հայաստան, ստավրոպոլ, երգ, երգիչ, «նոր ալիք» երգի մրցույթ, видео
Հայ երգիչը «Զինվորի ծրար 2025» հայրենասիրական երգի մրցույթի դափնեկիր է դարձել
11:22 07.05.2025 (Թարմացված է: 11:25 07.05.2025) Հրանտ Մուրադյանը կատարել է «Խոնարհվենք այն մեծ տարիների առաջ» («Поклонимся великим тем годам») հայտնի ստեղծագործությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայ երգիչ Հրանտ Մուրադյանը Ստավրոպոլում կայացած «Զինվորի ծրար «2025 հայրենասիրական երգի միջազգային մրցույթ-փառատոնի 3-րդ կարգի դափնեկիր է դարձել «Մենակատարներ» անվանակարգում: Նա կատարել է «Խոնարհվենք այն մեծ տարիների առաջ» («Поклонимся великим тем годам») երգը։
Երգիչը անվանակարգը կիսել է Իրակլի Գադելիայի հետ, որը կատարել է «Վերադարձիր» («Возвращайся») ստեղծագործությունը։
2-րդ կարգի դափնեկիրներն են Օլգա Բուլայը (Բելառուս) և Անաստասիա Մեդնայան (Օրենբուրգի մարզ), 1-ին կարգի դափնեկիրը Օլգա Տարաբարովան է (Կուրսկի մարզ):
«Մենակատարներ» անվանակարգում հաղթող և Գրան պրիի հաղթող է ճանաչվել Անզոր Նիկոլսկին ՌԴ Յարոսլավլի մարզից՝ «Բուխենվալդի զանգը» («Бухенвальдский набат») ստեղծագործությամբ:
Մրցույթում երկու անվանակարգ է եղել՝ «Համույթներ» և «Մենակատարներ», յուրաքանչյուրում՝ երեքական աստիճան։ «Համույթներ» անվանակարգում Գրան պրին ստացել է «Էլվոյս» (Ղազախստան) կոլեկտիվը՝ «Բալլադ մոր մասին» («Баллада о матери») ստեղծագործությամբ: Իսկ «Հերոսների կանայք» (Ստավրոպոլի երկրամաս) նախագիծը «Երկու մայր» («Две матери») ստեղծագործությամբ Գրան պրի է ստացել հատուկ անվանակարգում։
«Այսօր մենք շնորհակալություն ենք ասում մեր բոլոր պապերին այն սխրանքի համար, որը լինելու մեր երկրի յուրաքանչյուր ընտանիքի սրտում: Եվ փառատոն-մրցույթը հիշեցնում է, թե որքան կարևոր է հայրենասիրական մշակույթի ու երգի պահպանումը»,-նշել է Ռուսաստանի Երիտասարդության միության նախագահ Դմիտրի Պոկրովսկին՝ հանձնելով մրցանակները:
«Աղբյուրներ» նախագծի գլխավոր պրոդյուսեր, «Հնարավորությունների հավասարություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Ուլյանովան փառատոնի երկու մասնակցի հատուկ մրցանակ է հանձնել․ նրանք անցել են «Գազմանների շարժում․ աղբյուրներ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում: Այդ պատվին արժանացել են Ֆարանգիզ Ջալոլովան (Ուզբեկստան) և Դմիտրի Սամարցևը (Ռուսաստան):
Նշենք, որ «Զինվորի ծրար 2025» հայրենասիրական երգի XXXII միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվել է 2025 թվականի մայիսի 3-7-ը։ Մասնակցել են կատարողներ Ռուսաստանի 15 շրջաններից, ինչպես նաև 13 մենակատարներ և 13 անսամբլներ նախկին ԽՍՀՄ հինգ երկրներից՝ Ուզբեկստանից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Բելառուսից: