00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:28
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ–ի համար անհարգալից․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

© PhotoՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Վարչապետը հիշեցրեց 2022 թվականի իրադարձությունները և բացատրեց, թե ինչու է Պրահայում ստորագրել հռչակագրի տակ՝ փաստացի ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Պրահայում ճանաչելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ՀԱՊԿ-ի հետ երկխոսությունը Հայաստանի Հանրապետության համար համարել է անհարգալից։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանի հարցին, որը վերաբերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս արած հայտարարություններից մեկին։
Փաշինյանի խոսքով՝ այդ իրադարձություններին նախորդող շրջանում ինքը, տեսնելով զարգացումները, ՀԱՊԿ գործընկերներին ասել է, որ տեսնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ։
«ՀԱՊԿ մեր գործընկերներն ասել են, որ դա հնարավոր չեն համարում, բայց առավել ևս ՀՀ սահմանները նրանց համար կարմիր գիծ են։ Երբ տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերյան պատերազմը, երբ ՀՀ տարածք ներխուժում է տեղի ունեցել, ընդ որում՝ դա առաջինը չէր, դրանից առաջ եղել են 2021թ․ նոյեմբերի, 2021թ․ մայիսի իրադարձությունները, ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ–ի համար անհարգալից, և ես, այո՛, որոշում եմ կայացրել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը հերթական անգամ բանավեճի հրավիրեց ՀՀ երեք նախագահներին` Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, եթե իր արտահայտած մտքերի հետ նրանք բանավեճ ունեն։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0