https://arm.sputniknews.ru/20250507/erevanum-meknarkel-e-haghtanaki-80-lujser-nakhagitsy-88688325.html
Երևանում մեկնարկել է «Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը
Երևանում մեկնարկել է «Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը
Sputnik Արմենիա
Միջոցառման կազմակերպիչներն են Ռուս-հայկական երիտասարդական միությունը և Եվրասիական երիտասարդական ասամբլեան։ 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T13:57+0400
2025-05-07T13:57+0400
2025-05-07T13:57+0400
հաղթանակ
«հաղթանակ» զբոսայգի
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88683529_0:386:1049:976_1920x0_80_0_0_6672fac3621e389af1df3fb8eb83c02a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. «Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը մեկնարկել է Երևանի Հաղթանակի զբոսայգում։ Դպրոցականները եկել էին «Մենք հիշում ենք, մենք հպարտ ենք, մենք շնորհակալ ենք։ Մենք ձեզ չենք հիասթափեցնի» գրությամբ պաստառով։ «Կարին» ազգագրական անսամբլը պարեց Հաղթանակի քոչարին (1945 թվականին, Բեռլինի գրավումից հետո, այն Ռեյխստագի պատերի մոտ պարել են 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի զինվորները), իսկ վերջում մոմեր վառվեցին «Հաղթանակի 80 լույսեր» գրությամբ։Խորհրդային Միության հերոս, 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատար Սերգեյ Բուռնազյանի ժառանգ 18-ամյա Ալեքս Տեր-Պողոսյանը վառեց առաջին մոմը։Հավերժական կրակի մոտ ֆլեշմոբի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը։ Դրանից հետո Երևանը էստաֆետը հանձնեց Սանկտ Պետերբուրգին։«Այդ տարիներին հայ ժողովուրդը, անցնելով ցավի և կորստի միջով, կրկին ապացուցեց իր անկոտրում կամքն ու հավատը պայծառ ապագայի նկատմամբ»,-ասել է նախագծի համակարգող, Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար և Ռուս-Հայկական երիտասարդական միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանը։Հայ երիտասարդների նախաձեռնած միջազգային նախագծի առաքելությունը ընդգրկում է 80 քաղաք, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին։ «Հաղթանակի 80 լույսերը» ոչ միայն հարգանքի տուրք է մեր ընդհանուր հայրենիքը պաշտպանողներին, այլև երիտասարդների համար իրենց պատմությունն ու մշակույթը ավելի խորը հասկանալու հնարավորություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88683529_0:159:1049:946_1920x0_80_0_0_aa6559d68e792583a3f0d16ef6ae4e9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաղթանակ, «հաղթանակ» զբոսայգի, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, հայրենական մեծ պատերազմ
հաղթանակ, «հաղթանակ» զբոսայգի, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, հայրենական մեծ պատերազմ
Երևանում մեկնարկել է «Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը
Միջոցառման կազմակերպիչներն են Ռուս-հայկական երիտասարդական միությունը և Եվրասիական երիտասարդական ասամբլեան։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. «Հաղթանակի 80 լույսեր» նախագիծը մեկնարկել է Երևանի Հաղթանակի զբոսայգում։ Դպրոցականները եկել էին «Մենք հիշում ենք, մենք հպարտ ենք, մենք շնորհակալ ենք։ Մենք ձեզ չենք հիասթափեցնի» գրությամբ պաստառով։ «Կարին» ազգագրական անսամբլը պարեց Հաղթանակի քոչարին (1945 թվականին, Բեռլինի գրավումից հետո, այն Ռեյխստագի պատերի մոտ պարել են 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի զինվորները), իսկ վերջում մոմեր վառվեցին «Հաղթանակի 80 լույսեր» գրությամբ։
Խորհրդային Միության հերոս, 866-րդ կործանիչ ավիացիոն գնդի էսկադրիլիայի հրամանատար Սերգեյ Բուռնազյանի ժառանգ 18-ամյա Ալեքս Տեր-Պողոսյանը վառեց առաջին մոմը։
«Ինձ համար հաղթանակը ոչ միայն պատմական փաստ է կամ ռազմական հաղթանակ, այլև առաջին հերթին մարդկային ոգու և միասնության հաղթանակ։ Մեր՝ երիտասարդ սերնդի պարտականությունն է արժանի կերպով շարունակել հաղթանակների ճանապարհը, սիրել, պաշտպանել և զարգացնել մեր Հայաստանը»,-ասաց Ալեքս Տեր-Պողոսյանը։
Հավերժական կրակի մոտ ֆլեշմոբի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը։ Դրանից հետո Երևանը էստաֆետը հանձնեց Սանկտ Պետերբուրգին։
«Այդ տարիներին հայ ժողովուրդը, անցնելով ցավի և կորստի միջով, կրկին ապացուցեց իր անկոտրում կամքն ու հավատը պայծառ ապագայի նկատմամբ»,-ասել է նախագծի համակարգող, Եվրասիական երիտասարդական ասամբլեայի ղեկավար և Ռուս-Հայկական երիտասարդական միության համանախագահ Ռաֆայել Պողոսյանը։
Հայ երիտասարդների նախաձեռնած միջազգային նախագծի առաքելությունը ընդգրկում է 80 քաղաք, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին։ «Հաղթանակի 80 լույսերը» ոչ միայն հարգանքի տուրք է մեր ընդհանուր հայրենիքը պաշտպանողներին, այլև երիտասարդների համար իրենց պատմությունն ու մշակույթը ավելի խորը հասկանալու հնարավորություն։