https://arm.sputniknews.ru/20250507/aranc-dra-mer-nerkan-cher-lini-leningradi-shrjapakumy-verapratsnery-haghtanaki-orva-masin-88699407.html
Առանց դրա մեր ներկան չէր լինի․ Լենինգրադի շրջափակումը վերապրածները՝ Հաղթանակի օրվա մասին
Առանց դրա մեր ներկան չէր լինի․ Լենինգրադի շրջափակումը վերապրածները՝ Հաղթանակի օրվա մասին
Sputnik Արմենիա
Մասնակիցների համար այս ուղևորությունը լի է հիշողություններով, ցավով, բայց նաև հպարտությամբ։ 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T16:25+0400
2025-05-07T16:25+0400
2025-05-07T16:26+0400
լենինգրադ
շրջափակում
սանկտ պետերբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88699241_0:212:960:752_1920x0_80_0_0_5d5139c560008cd3341a50e23503f5ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Երիտասարդները պետք է հիշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, որովհետև առանց այդ օրվա ներկան չէր լինի։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ ասել է Լենինգրադի շրջափակումը վերապրած, Երևանում բնակվող Գալինա Պետուխովան։«Երիտասարդները պետք է հիշեն Մեծ հաղթանակի մասին։ Առանց դրա մեր ներկան չէր լինի՝ ո՛չ ազատություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ հնարավորություններ, որոնք այսօր մեզ սովորական են թվում», - ասել է Գալինա Պետուխովան։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի հրավերով և ՀՀ-ում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության) աջակցությամբ շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան և Գալինա Ֆյոդորովան կմեկնեն հերոս-քաղաք Լենինգրադ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:Նշենք, որ Լենինգրադի շրջափակումը տևեց 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը (շրջափակման օղակը ճեղքվեց 1943 թվականի հունվարի 18-ին)։ 1941 թվականի սեպտեմբերին քաղաքում 2 միլիոն 887 հազար մարդ կար։1941-1943 թվականների տարհանման ընթացքում Լենինգրադից դուրս բերվեց շուրջ 1 միլիոն մարդ։ Մոտավոր հաշվարկներով՝ սովի և հրետակոծության զոհ է դարձել 800 հազարից մինչև 1,5 միլիոն մարդ։
լենինգրադ
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88699241_0:122:960:842_1920x0_80_0_0_76ab016cd43812c9100d16aade430a90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լենինգրադ, շրջափակում, սանկտ պետերբուրգ
լենինգրադ, շրջափակում, սանկտ պետերբուրգ
Առանց դրա մեր ներկան չէր լինի․ Լենինգրադի շրջափակումը վերապրածները՝ Հաղթանակի օրվա մասին
16:25 07.05.2025 (Թարմացված է: 16:26 07.05.2025) Մասնակիցների համար այս ուղևորությունը լի է հիշողություններով, ցավով, բայց նաև հպարտությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Երիտասարդները պետք է հիշեն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, որովհետև առանց այդ օրվա ներկան չէր լինի։ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ ասել է Լենինգրադի շրջափակումը վերապրած, Երևանում բնակվող Գալինա Պետուխովան։
«Երիտասարդները պետք է հիշեն Մեծ հաղթանակի մասին։ Առանց դրա մեր ներկան չէր լինի՝ ո՛չ ազատություն, ո՛չ խաղաղություն, ո՛չ հնարավորություններ, որոնք այսօր մեզ սովորական են թվում», - ասել է Գալինա Պետուխովան։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի հրավերով և ՀՀ-ում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության) աջակցությամբ շրջափակումը վերապրած Գալինա Պետուխովան և Գալինա Ֆյոդորովան կմեկնեն հերոս-քաղաք Լենինգրադ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Երկու մասնակիցների համար էլ ճանապարհորդությունը վերադարձ է հայրենի քաղաք՝ լի հիշողություններով և ցավով, բայց նաև հպարտությամբ և հույսով: Ծրագրում ընդգրկված են ոչ միայն պաշտոնական արարողություններ, այլև մշակութային հանդիպումներ, էքսկուրսիաներ, ջերմ շփում վետերանների և երիտասարդների հետ, ինչպես նաև հանգիստ «Պանսիոնատ Զարյա» առողջարանային կենտրոնում:
Նշենք, որ Լենինգրադի շրջափակումը տևեց 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թվականի հունվարի 27-ը (շրջափակման օղակը ճեղքվեց 1943 թվականի հունվարի 18-ին)։ 1941 թվականի սեպտեմբերին քաղաքում 2 միլիոն 887 հազար մարդ կար։1941-1943 թվականների տարհանման ընթացքում Լենինգրադից դուրս բերվեց շուրջ 1 միլիոն մարդ։ Մոտավոր հաշվարկներով՝ սովի և հրետակոծության զոհ է դարձել 800 հազարից մինչև 1,5 միլիոն մարդ։