https://arm.sputniknews.ru/20250507/95-tarekan-dirizhvory-inchpes-erazhshtutjuny-prkec-mets-hajrenakani-veteranin--88611610.html
95 տարեկան դիրիժորը. ինչպես երաժշտությունը փրկեց Մեծ Հայրենականի վետերանին
95 տարեկան դիրիժորը. ինչպես երաժշտությունը փրկեց Մեծ Հայրենականի վետերանին
Sputnik Արմենիա
Կարողանալ ներել, երբեք չկորցնել դրականի հանդեպ հավատը և զբաղվել ինքնազարգացմամբ. ահա այն կարգախոսը, որով առաջնորդվում է Վլադիմիր Ռապացկին։ 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T08:55+0400
2025-05-07T08:55+0400
2025-05-07T08:55+0400
վլադիմիր ռապացկի
հայրենական մեծ պատերազմի վետերան
երաժիշտ
դիրիժոր
նվագախումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88377138_0:0:1600:901_1920x0_80_0_0_09107aae9188171e449ffb809a76e450.jpg
Երկարամյա փորձ ունեցող մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկին 95 տարեկան է, սակայն դա չի խանգարում նրան շաբաթական 18 ժամ աշխատել լիակատար նվիրվածությամբ։ Նա դասավանդում է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։ Հարցին, թե որտեղից է ուժ ստանում, Ռապացկին կարճ է պատասխանում. «Գործիքներից»։Երաժշտություն` պատերազմի միջովԱյն, որ երաժշտությունը դառնալու է իր կյանքի գլխավոր զբաղմունքը, Վլադիմիրը հասկացել է դեռ մանուկ հասակում։ Վաղ տարիքում որբանալով՝ նա հայտնվեց Չկալովսկայա (այժմ՝ Օրենբուրգ) մարզի Բուգուրուսլան քաղաքի մանկատանը։«Մանկատանը ես առաջին անգամ տեսա երաժշտական գործիքներն ու միանգամից սիրտս կպավ դրանց։ Այնտեղ էլ հենց սովորեցի նվագել փողային գործիքների վրա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է նա։1942 թվականին նրան ուղարկեցին տեղի ուսումնարան՝ ավտոմեխանիկի գործ սովորելու։ Իսկ արդեն 1943 թվականին այնտեղ եկավ խորհրդային բանակի ներկայացուցիչը, որը Ստալինի հրամանով ուսանողներ էր հավաքում նվագախմբի համար։ Ընտրվածների թվում էր նաև Ռապացկին։ Նրան մյուս դեռահասների հետ միասին ուղարկեցին Չկալովի մարզի Տոցկու ճամբարներ։ Այնտեղ նա դարձավ երաժիշտ ուսանող, սակայն շուտով նրան զորավարժարան ուղարկեցին։«Զորավարժարանում պետք է շեփոր նվագեի՝ ազդանշաններ տայի հարձակման մեկնարկի և ավարտի ժամանակ։ Մի օր պարզապես ցանկացա կրակել։ Մոտակայքում «Մաքսիմ» գնդացիր կար, և ես, չիմանալով, որ յուրաքանչյուր յոթերորդ փամփուշտ հետագծող է, սեղմեցի կասետը։ Փամփուշտն ընկավ խոտի դեզի մեջ, և կոլխոզի կովերի համար նախատեսված ամբողջ ձմեռային պաշարն այրվեց», – պատմում է նա։Այդ արարքի համար նրան խստորեն պատժեցին, ու նա որոշեց փոխուստի դիմել։ Ճակատագիրը 14–ամյա Վլադիմիրին բերեց Մոսկվա, որտեղ նա դիմեց զինկոմիսարիատ` խնդրելով ուղարկել իրեն ռազմաճակատային նվագախումբ։ Շուտով նա արդեն նվագում էր ուկրաինական 1–ին ճակատի 22-րդ մոտոհրաձգային բրիգադում։Լուրջ երաժշտական գործունեություն նրան թույլ չտվեցին ծավալել ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։ Նա օժանդակ խնդիրներ էր կատարում` սանիտար էր աշխատում, խոհանոցում օգնում, հանձնակատար էր բրիգադի հրամանատարի մոտ։ Մի անգամ առաջնագիծ կերակուր հասցնելիս հայտնվեց գերմանական ականանետերի կրակի տակ և հրաշքով ողջ մնաց, երբ գերմանական տանկը կրակ բացեց մատակարարման մեքենայի ուղղությամբ։Ռապացկին հիշում է, որ պատանի տարիքում ամեն ինչ ընկալում էր առանց ավելորդ հույզերի։ Նա զուսպ էր վերաբերվում իր տեսածին. եղբայրական գերեզմաններ, թաղումներ՝ և՛ խորհրդային, և՛ գերմանացի զինվորների, որոնք տեղի էին ունենում նվագախմբի հնչյունների ներքո։«15-16 տարեկանում արյունն ու դիերն առանձնակի զգացմունքներ չէին առաջացնում։ Իսկ այսօր այդ հիշողությունները գրեթե զզվանք են առաջացնում», – ասում է նա։Հաղթանակը նա դիմավորեց լեհական Լեգնիցա քաղաքում։ «Այդ գիշեր բոլորը սպասում էին, որ Հաղթանակի օրն է գալու։ Անկանոն կրակոցներ լսեցի, ապա՝ «Ուռա՜», «Հաղթանա՜կ», - հիշում է վետերանը։Շեփորն ամբողջ կյանքի սերն էՊատերազմից հետո նրան առաջարկեցին սովորել Սուվորովի անվան ուսումնարանում, բայց նա հրաժարվեց՝ ուզում էր երաժիշտ դառնալ։ Ընդունվեց Խորհրդային բանակի Թբիլիսիի երաժշտական դպրոց, ապա ծառայության անցավ Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի նվագախմբում։Վճռորոշ դարձավ շեփորի հետ նրա առաջին հանդիպումը. ուսումնարանում նա լսեց, թե ինչպես է կուրսանտներից մեկը վարպետորեն նվագում այն, և անմիջապես հասկացավ` դա իր գործիքն է։Ռապացկին ավարտեց Բաքվի երաժշտական դպրոցը, ծառայեց Թբիլիսիի հետևակային ուսումնարանում։ 1950 թվականին նա ընդունվեց երեկոյան դպրոց, որտեղ էլ հանդիպեց իր ապագա կնոջը։ «Հյուսքերով աղջիկ եկավ, կողքս նստեցրին։ Ես նրանից արտագրում էի, նա 3-ներ էր ստանում, իսկ ես գրեթե միշտ 5-եր», – ժպիտով հիշում է նա։1956 թվականին Մոսկվայի դիրիժորների ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո նրան որպես զինվորական դիրիժոր ուղարկեցին Ստեփանավան, ապա տեղափոխեցին Դրեզդեն, որտեղ նա ծառայեց հինգ տարի 7-րդ գվարդիական տանկային գնդում։ 1969 թվականին նա դարձավ դիվիզիոնի դիրիժոր Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում, որտեղ էլ մնաց ապրելու իր ընտանիքի հետ։1977 թվականից Ռապացկին թոշակի է անցել գնդապետի կոչումով։ Մինչև 1994 թվականը ծառայել է որպես զինվորական դիրիժոր ՀՀ զինված ուժերում։ Մինչ օրս դասավանդում է Վանաձորի արվեստի քոլեջում։Երաժշտությունը որպես կյանքի աղբյուրՎլադիմիր Ռոմանովիչը իր երկարակեցության գաղտնիքը տեսնում է երաժշտության մեջ։ Չնայած գերազանց լսողությանը, խոստովանում է, որ երգել չի կարողանում։ Նրա սիրելի երգը «Հաղթանակի օրն» է։«Հաճույքով եմ աշխատում երիտասարդների հետ։ Թեև նրանք շատ են փոխվել. գնալով ավելի քիչ են ձգտում ջանք գործադրել», – ասում է նա։Հատուկ դիետաներ չի պահում, միայն աշխատում է երեկոյան չուտել։ Ազատ ժամանակ հեռուստացույց է դիտում, հետևում է լուրերին, հատկապես հետաքրքրվում է ռուսական բանակի հաջողություններով։Իր կյանքի փիլիսոփայությունն է համարում օգտակար լինելու ձգտումը, իրենից հետո հետք թողնելը, մարդկանց բարություն անելը։«Կարևոր է հաճույքով աշխատանքի գնալ, բայց շատ ավելի կարևոր է ուրախությամբ տուն վերադառնալ։ Ցավոք, բոլոր հարազատներս այլևս չկան։ Բայց շարունակում եմ ապրել, չեմ ընկճվում, աշխատում եմ ինձ լավ զգալ՝ անկախ հիվանդություններից։ Սրտիս կարդիոստիմուլյատոր են տեղադրել», – ասում է նա։Հավատքի մասին հարցին Ռապացկին կարճ է պատասխանում. «Հարգում եմ հավատացյալներին», ու միաժամանակ շեշտում՝ պետք է միշտ հավատալ ինչ-որ դրական բանի և ձգտել դրան, չնկատել բացասականը, կարողանալ ներել։
https://arm.sputniknews.ru/20250423/nervoghutjun-kkhndren-hajeric-tsitsernakaberdi-turq-ajceluneri-chhraparakvats-grarumnery-87936007.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88377138_66:0:1489:1067_1920x0_80_0_0_673dce7e1705638aeabad609efc6c450.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր ռապացկի, հայրենական մեծ պատերազմի վետերան, երաժիշտ, դիրիժոր, նվագախումբ
վլադիմիր ռապացկի, հայրենական մեծ պատերազմի վետերան, երաժիշտ, դիրիժոր, նվագախումբ
95 տարեկան դիրիժորը. ինչպես երաժշտությունը փրկեց Մեծ Հայրենականի վետերանին
Կարողանալ ներել, երբեք չկորցնել դրականի հանդեպ հավատը և զբաղվել ինքնազարգացմամբ. ահա այն կարգախոսը, որով առաջնորդվում է Վլադիմիր Ռապացկին։
Երկարամյա փորձ ունեցող մանկավարժ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկին 95 տարեկան է, սակայն դա չի խանգարում նրան շաբաթական 18 ժամ աշխատել լիակատար նվիրվածությամբ։ Նա դասավանդում է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։ Հարցին, թե որտեղից է ուժ ստանում, Ռապացկին կարճ է պատասխանում. «Գործիքներից»։
Երաժշտություն` պատերազմի միջով
Այն, որ երաժշտությունը դառնալու է իր կյանքի գլխավոր զբաղմունքը, Վլադիմիրը հասկացել է դեռ մանուկ հասակում։ Վաղ տարիքում որբանալով՝ նա հայտնվեց Չկալովսկայա (այժմ՝ Օրենբուրգ) մարզի Բուգուրուսլան քաղաքի մանկատանը։
«Մանկատանը ես առաջին անգամ տեսա երաժշտական գործիքներն ու միանգամից սիրտս կպավ դրանց։ Այնտեղ էլ հենց սովորեցի նվագել փողային գործիքների վրա», –
Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշում է նա։
1942 թվականին նրան ուղարկեցին տեղի ուսումնարան՝ ավտոմեխանիկի գործ սովորելու։ Իսկ արդեն 1943 թվականին այնտեղ եկավ խորհրդային բանակի ներկայացուցիչը, որը Ստալինի հրամանով ուսանողներ էր հավաքում նվագախմբի համար։ Ընտրվածների թվում էր նաև Ռապացկին։ Նրան մյուս դեռահասների հետ միասին ուղարկեցին Չկալովի մարզի Տոցկու ճամբարներ։ Այնտեղ նա դարձավ երաժիշտ ուսանող, սակայն շուտով նրան զորավարժարան ուղարկեցին։
«Զորավարժարանում պետք է շեփոր նվագեի՝ ազդանշաններ տայի հարձակման մեկնարկի և ավարտի ժամանակ։ Մի օր պարզապես ցանկացա կրակել։ Մոտակայքում «Մաքսիմ» գնդացիր կար, և ես, չիմանալով, որ յուրաքանչյուր յոթերորդ փամփուշտ հետագծող է, սեղմեցի կասետը։ Փամփուշտն ընկավ խոտի դեզի մեջ, և կոլխոզի կովերի համար նախատեսված ամբողջ ձմեռային պաշարն այրվեց», – պատմում է նա։
Այդ արարքի համար նրան խստորեն պատժեցին, ու նա որոշեց փոխուստի դիմել։ Ճակատագիրը 14–ամյա Վլադիմիրին բերեց Մոսկվա, որտեղ նա դիմեց զինկոմիսարիատ` խնդրելով ուղարկել իրեն ռազմաճակատային նվագախումբ։ Շուտով նա արդեն նվագում էր ուկրաինական 1–ին ճակատի 22-րդ մոտոհրաձգային բրիգադում։
Լուրջ երաժշտական գործունեություն նրան թույլ չտվեցին ծավալել ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։ Նա օժանդակ խնդիրներ էր կատարում` սանիտար էր աշխատում, խոհանոցում օգնում, հանձնակատար էր բրիգադի հրամանատարի մոտ։ Մի անգամ առաջնագիծ կերակուր հասցնելիս հայտնվեց գերմանական ականանետերի կրակի տակ և հրաշքով ողջ մնաց, երբ գերմանական տանկը կրակ բացեց մատակարարման մեքենայի ուղղությամբ։
Ռապացկին հիշում է, որ պատանի տարիքում ամեն ինչ ընկալում էր առանց ավելորդ հույզերի։ Նա զուսպ էր վերաբերվում իր տեսածին. եղբայրական գերեզմաններ, թաղումներ՝ և՛ խորհրդային, և՛ գերմանացի զինվորների, որոնք տեղի էին ունենում նվագախմբի հնչյունների ներքո։
«15-16 տարեկանում արյունն ու դիերն առանձնակի զգացմունքներ չէին առաջացնում։ Իսկ այսօր այդ հիշողությունները գրեթե զզվանք են առաջացնում», – ասում է նա։
Հաղթանակը նա դիմավորեց լեհական Լեգնիցա քաղաքում։ «Այդ գիշեր բոլորը սպասում էին, որ Հաղթանակի օրն է գալու։ Անկանոն կրակոցներ լսեցի, ապա՝ «Ուռա՜», «Հաղթանա՜կ», - հիշում է վետերանը։
Շեփորն ամբողջ կյանքի սերն է
Պատերազմից հետո նրան առաջարկեցին սովորել Սուվորովի անվան ուսումնարանում, բայց նա հրաժարվեց՝ ուզում էր երաժիշտ դառնալ։ Ընդունվեց Խորհրդային բանակի Թբիլիսիի երաժշտական դպրոց, ապա ծառայության անցավ Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի նվագախմբում։
Վճռորոշ դարձավ շեփորի հետ նրա առաջին հանդիպումը. ուսումնարանում նա լսեց, թե ինչպես է կուրսանտներից մեկը վարպետորեն նվագում այն, և անմիջապես հասկացավ` դա իր գործիքն է։
Ռապացկին ավարտեց Բաքվի երաժշտական դպրոցը, ծառայեց Թբիլիսիի հետևակային ուսումնարանում։ 1950 թվականին նա ընդունվեց երեկոյան դպրոց, որտեղ էլ հանդիպեց իր ապագա կնոջը։
«Հյուսքերով աղջիկ եկավ, կողքս նստեցրին։ Ես նրանից արտագրում էի, նա 3-ներ էր ստանում, իսկ ես գրեթե միշտ 5-եր», – ժպիտով հիշում է նա։
1956 թվականին Մոսկվայի դիրիժորների ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո նրան որպես զինվորական դիրիժոր ուղարկեցին Ստեփանավան, ապա տեղափոխեցին Դրեզդեն, որտեղ նա ծառայեց հինգ տարի 7-րդ գվարդիական տանկային գնդում։ 1969 թվականին նա դարձավ դիվիզիոնի դիրիժոր Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում, որտեղ էլ մնաց ապրելու իր ընտանիքի հետ։
1977 թվականից Ռապացկին թոշակի է անցել գնդապետի կոչումով։ Մինչև 1994 թվականը ծառայել է որպես զինվորական դիրիժոր ՀՀ զինված ուժերում։ Մինչ օրս դասավանդում է Վանաձորի արվեստի քոլեջում։
Երաժշտությունը որպես կյանքի աղբյուր
Վլադիմիր Ռոմանովիչը իր երկարակեցության գաղտնիքը տեսնում է երաժշտության մեջ։ Չնայած գերազանց լսողությանը, խոստովանում է, որ երգել չի կարողանում։ Նրա սիրելի երգը «Հաղթանակի օրն» է։
«Հաճույքով եմ աշխատում երիտասարդների հետ։ Թեև նրանք շատ են փոխվել. գնալով ավելի քիչ են ձգտում ջանք գործադրել», – ասում է նա։
Հատուկ դիետաներ չի պահում, միայն աշխատում է երեկոյան չուտել։ Ազատ ժամանակ հեռուստացույց է դիտում, հետևում է լուրերին, հատկապես հետաքրքրվում է ռուսական բանակի հաջողություններով։
Իր կյանքի փիլիսոփայությունն է համարում օգտակար լինելու ձգտումը, իրենից հետո հետք թողնելը, մարդկանց բարություն անելը։
«Կարևոր է հաճույքով աշխատանքի գնալ, բայց շատ ավելի կարևոր է ուրախությամբ տուն վերադառնալ։ Ցավոք, բոլոր հարազատներս այլևս չկան։ Բայց շարունակում եմ ապրել, չեմ ընկճվում, աշխատում եմ ինձ լավ զգալ՝ անկախ հիվանդություններից։ Սրտիս կարդիոստիմուլյատոր են տեղադրել», – ասում է նա։
Հավատքի մասին հարցին Ռապացկին կարճ է պատասխանում. «Հարգում եմ հավատացյալներին», ու միաժամանակ շեշտում՝ պետք է միշտ հավատալ ինչ-որ դրական բանի և ձգտել դրան, չնկատել բացասականը, կարողանալ ներել։