00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոմանք խոսում են, մյուսները` հիշում և գնահատում. Չերնիշովը՝ «Հաղթանակ 9/45»–ի մասին

Բաժանորդագրվել
«Հաղթանակ 9/45» շարժումն այսօր իր դիրքորոշումն է ներկայացնում Եվրոպայում։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. «Հաղթանակ 9/45» հայրենասիրական շարժման շրջանակում 3 ամսում ավելի քան 100 հազար մարդ է մասնակցել Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի մամուլի կենտրոնում այս մասին ասաց Պետդումայի նախագահի տեղակալ, «Հաղթանակ 9/45» շարժման կազմկոմիտեի նախագահ Բորիս Չերնիշովը։
Նա նշեց, որ ի սկզբանե նախատեսվում էր տոնական միջոցառումներ անցկացնել 15 երկրում, բայց նախաձեռնությանն անսպասելի միացան Թաիլանդը, Թուրքիան և ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
«Քաղաքական գործիչները տարբեր բաներ են ասում։ Այսպես ասեմ՝ բառեր են շաղ տալիս, իսկ մարդիկ ուզում են մեզ հետ լինել, նրանք հիշում, գնահատում են այդ ամենը և գալիս են մեզ մոտ միջոցառումների։ Օրինակ` Հայաստանը։ Այստեղ մենք ունենք ոչ միայն երիտասարդ մասնակիցներ, այլ նաև վետերանների համայնք։ Հայրենական մեծ պատերազմի 99-ամյա վետերան Միխայիլ Գեղամի Սահակյանը երիտասարդ ակտիվիստների հետ մասնակցել է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ծայրամասում գտնվող եղբայրական գերեզմանի վերականգնմանը», - նշեց «Հաղթանակ 9/45» կազմկոմիտեի ղեկավարը։
Նա հավելեց, որ յուրաքանչյուրի ակտիվ մասնակցությունը միացնում է անցյալն ու ներկան՝ ապագան դարձնելով շատ ավելի լավը:
Շարժման շրջանակում անցկացվում են մեծ թվով կլոր սեղաններ և այլ միջոցառումներ: Մասնավորապես «Կինոյի լաբորատորիա» համաժողովը միավորել է 8 երկրի 150 երիտասարդ կինոգործիչների, այդ թվում՝ հեռավոր երկրներից, և օգնել նրանց Հայրենական մեծ պատերազմի մասին նյութեր ստեղծելու գործում:
Վանաձորում մեդալ են հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկուն
Բացի այդ, «Հաղթանակ 9/45» շարժման ակտիվիստներն ավտոերթերի են մասնակցել եվրոպական մի շարք քաղաքներում:
Ինչպես նշեց Չերնիշովը, շարժումն այսօր Եվրոպայում ակտիվորեն ներկայացնում է իր դիրքորոշումը։ Միջոցառումների ընթացքում շարքային եվրոպացի քաղաքացիների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում։ Միաժամանակ, նրա խոսքով, եղբայրական, բարեկամ երկրներում միջոցառումներն անցկացվում են առանձին ջերմությամբ։
«Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժումը հնարավոր չէր լինի առանց «Եվրասիա» կազմակերպության աջակցության: Ես կարծում եմ, որ միասին մենք կարող ենք ավելին», - ասել է Չերնիշովը։
«Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժումը ստեղծվել է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի փետրվարին՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունը պահպանելու, խորհրդային զինվորների սխրանքը հավերժացնելու և պատմության կեղծմանը հակազդելու նպատակով։ Հայրենիքի պաշտպանի տարում շարժումը միավորող հարթակ է դարձել Եվրասիայի երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Ղազախստանի և այլ պետությունների երիտասարդների և փորձագետների համար:
Նշենք, որ մայիսի 9-ին Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղի կունենա տոնական համերգ: Միջոցառմանը կմասնակցեն հայտնի երգիչներ և առաջատար պարային խմբեր: Այդ օրը, ավանդույթի համաձայն, հազարավոր հայեր ծաղիկներ կխոնարհեն Անմար կրակի մոտ։
Մեծ հայրենականի վետերանը Երևանում ներկայացրեց իր բանաստեղծությունների ժողովածուն
Լրահոս
0