00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե փաստաբանների, այլ քաղաքացու բեռն է աճել. ԲԴԽ անդամի թեկնածուն՝ հարկերի մասին

© SputnikԱրմենուհի Հարությունյան
Արմենուհի Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2025
Բաժանորդագրվել
Արմենուհի Հարությունյանի կարծիքով` այս որոշումը ծանրացրել է որոշ քաղաքացիների վիճակը, որոնք առանց այդ էլ հնարավորություն և, շատ հաճախ, մեծ ցանկություն էլ չունեին դատական համակարգի հետ առնչվելու։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ–ում, երբ փաստաբանական ծառայությունները շրջհարկից անցան ԱԱՀ դաշտ, այդպիսով ոչ թե նրանց, այլ քաղաքացու ֆինանսական բեռը բարձրացավ։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
«Եթե համեմատում ենք, օրինակ, ուսուցչի, բժիշկի, զինվորականի հետ, որոնք 20 տոկոս են հարկվում, ապա այս դեպքում արդարության դեֆիցիտ նույնպես կա, երբ փաստաբանները պետք է շարունակեին հարկվել 5 տոկոս, իսկ վերոնշյալ մասնագիտությունների տեր մարդիկ` 20 տոկոս։ Ո՞րն է լուծումը»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Հարությունյանն այս հարցին պատասխանեց որպես արդարադատության նախկին փոխնախարար և միաժամանակ քաղաքացի, որը բախվել է խնդրին։ Նրա խոսքով` այն փոփոխությունները, որոնք իշխանությունները պարտադրված են իրականացրել՝ տվյալ պահի դրությամբ որևէ խնդրիների լուծման նպատակով, կարող էին հանգեցնել արդարատության մատչելիության կորստի։
«Փոխելով փաստաբանների հարկման համակարգը` արդյունքում ունենք իրավիճակ, երբ փաստաբանների մի մասն ահռելի չափով բարձրացրել են իրենց գնացուցակները։ Արդյոք այդպիսով չե՞նք նպաստել, որ հանրությունը հիմա ավելի քիչ հնարավորություն ունենա իր իրավունքները պաշտպանելու դատական կարգով»,– ընդգծեց Հարությունյանը։
Ըստ նրա` սա ծանրացրել է որոշ քաղաքացիների վիճակը, որոնք առանց այդ էլ հնարավորություն և, շատ հաճախ, մեծ ցանկություն էլ չունեին դատական համակարգի հետ առնչվելու և այդպիսով իրենք իրենց պաշտպանելու։
Հարությունյանը նաև նշեց, որ նմանատիպ էլի եղել են օրենսդրական փոփոխություններ, որոնք խոչընդոտել են արդարադատության հասանելիությանը, սակայն նա նախընտրեց դրանց մասին այս անգամ չանդրադառնալ։
Հիշեցնենք, որ փաստաբանական ծառայությունները շրջանառության հարկման համակարգից 2025 թ. հունվարի 1–ից տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ և վճարում են 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։ Փաստաբանները նշել էին, որ այսպիսով այլևս չեն կարող անվճար փաստաբանական ծառայություններ մատուցել, քանի որ ԱԱՀ համակարգն ունի կարգավորում, ըստ որի` եթե դու անվճար իրավաբանական օգնություն ես տրամադրում, ապա պետք է վճարես այդ ծառայության 20 տոկոսը։
Ավելի ուշ, ԱԺ–ն ընդունեց նախագիծ, ըստ որի` փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։ Եթե հաշվետու ժամանակահատվում ԱԱՀ–ով հարկվող փաստաբանական բոլոր ծառայությունների ընդհանուր արժեքը չի գերազանցում հարկման բազայի 5 տոկոսը, ապա անվճար ծառայությունները չեն հարկվի։ Եթե գերազանցվի 5 տոկոսի շեմը, ապա ԱԱՀ կգանձվի միայն գերազանցված հատվածով։
Լրահոս
0