00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը դադարեցրել է COVID-19-ի նման վիրուսների հետազոտությունների ֆինանսավորումը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԼաբորատորիա. արխիվային լուսանկար
Լաբորատորիա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2025
Բաժանորդագրվել
Թրամփը հնարավոր է համարում այն վարկածը, որ COVID-19-ի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է ձեռքբերովի մուտացիաներով պոտենցիալ վտանգավոր վիրուսների, այդ թվում՝ այլ երկրներում իրականացվող հետազոտությունների ֆինանսավորումը դաշնային բյուջեի հաշվին, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության կասեցում, ելք ԱՀԿ-ից. ինչ հրամանագրեր է ստորագրել Թրամփը
Մամուլի հաղորդագրության համաձայն` ձեռնարկված միջոցը նպատակ ունի պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին կենսաբանական անվտանգության սպառնալիքներից, այդ թվում՝ COVID-19 համավարակի նման միջադեպերից։
«Հրամանը դադարեցնում է մտահոգություն առաջացնող երկրներում, այդ թվում՝ Չինաստանում և Իրանում, արհեստական մուտացիայի վիրուսաբանական հետազոտությունների համար նախատեսված ներկայիս և ապագա դաշնային ֆինանսավորումը։ Բացի այդ, այն նաև ԱՄՆ հետազոտական ​​գործակալություններին լիազորություն է տալիս բացահայտել և արգելափակել այլ նախագծեր, որոնք սպառնալիք են ներկայացնում առողջության, հանրային և ազգային անվտանգության համար», – ասվում է փաստաթղթում։
Մամուլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Թրամփը հավանական է համարում այն վարկածը, որ COVID-19-ի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից։
2024 թվականի դեկտեմբերին, երկամյա հետազոտություններից հետո, ԱՄՆ կոնգրեսականները հայտարարեցին, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, լաբորատոր ծագում ունի։ Հրապարակված զեկույցում նշվում է, որ վիրուսը, ամենայն հավանականությամբ, ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում։
«Ձեր սխալները թանկ նստեցին աշխարհի վրա». Թրամփը վերջնագիր է ներկայացրել ԱՀԿ-ին
Միևնույն ժամանակ 2021 թվականի մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակեց Ուհան այցելած միջազգային փորձագետների խմբի վերջնական զեկույցը։ Փաստաթղթում լաբորատոր արտահոսքի հավանականությունը նկարագրվել էր որպես «ծայրահեղ քիչ հավանական»։
Մասնագետները նշել էին, որ վիրուսի հիմնական պատճառը միջանկյալ կրողի միջոցով չղջիկներից մարդկանց փոխանցումն է։ Հնարավոր վարկածների թվում դիտարկվել է նաև կենդանուց անմիջական փոխանցումը և սառեցված սննդի միջոցով դրա տարածումը։
Լրահոս
0