https://arm.sputniknews.ru/20250506/nakhararnery-qnnarkel-en-hajastan-hunastan-razmakan-hamagvortsakcutjann-arnchvvogh-harcer-88632645.html
Նախարարները քննարկել են Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Նախարարները քննարկել են Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
Sputnik Արմենիա
Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ 06.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-06T13:20+0400
2025-05-06T13:20+0400
2025-05-06T15:39+0400
նիկոս դենդիաս
սուրեն պապիկյան
հունաստան
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88630901_0:140:880:635_1920x0_80_0_0_cec994b74e21128b6969cdc866e6f8fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:Ավելի ուշ Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, այցելել Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչների հետ:
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88630901_51:120:799:681_1920x0_80_0_0_71d6dbbfc292157176270ce7f3e517da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոս դենդիաս, սուրեն պապիկյան, հունաստան, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
նիկոս դենդիաս, սուրեն պապիկյան, հունաստան, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Նախարարները քննարկել են Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
13:20 06.05.2025 (Թարմացված է: 15:39 06.05.2025) Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական կրթության, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ոլորտներում գործակցությունն առավել զարգացնելու պատրաստակամությունը:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
Ավելի ուշ Պապիկյանը մասնակցել է «DEFEA-2025» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, այցելել Հայաստանի Հանրապետության տաղավար և հանդիպել ներկայացված ընկերությունների ներկայացուցիչների հետ: