00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսնակի կերպարին չեն սազում․ Զախարովան՝ ՌԴ-ի հասցեին Ալեն Սիմոնյանի մեղադրանքների մասին

Բաժանորդագրվել
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նախօրեին հայտարարել էր Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող «հիբրիդային պատերազմի» մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկ հնչեցրած մեղադրանքներին՝ ուղղված Մոսկվային, որը իբր հիբրիդային պատերազմ է վարում և ֆինանսավորում է հանրապետության ներքաղաքական գործընթացները:
Զախարովայի խոսքով՝ ափսոսանք է առաջացնում այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսնակի կերպարին չեն սազում այդ հարձակումներն ու վիրավորանքները, նկատել է ռուս դիվանագետը։
«Դա ես որպես մամլո քարտուղարուհի եմ ասում»,-կատակով հավելել է նա ՝ ակնարկելով ավելի վաղ Սիմոնյանի կողմից իր հասցեին օգտագործված հեգնական մակդիրը:
Մեկնաբանելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ վերջերս Երևանի Նոր Նորքի համայնքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքն իբր հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից, Զախարովան տարակուսանք և զարմանք է հայտնել դրանց վերաբերյալ՝ ենթադրելով, որ ցավալիորեն ծանոթ բրյուսելյան ուղեցույցերը սկսում են կիրառվել նաև Հայաստանում:
«Տարբեր երկրներից ինչ ասես չենք լսել իբր մեր միջամտության մասին, ով միայն մեզ չի փորձել վիրավորական կերպով մեղադրել։ Հետո պարզվել է, որ այդ ամենը կեղծ է, սուտ և ապատեղեկատվություն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ նման հայտարարությունները չեն նպաստում առաջիկա երկկողմ շփումների համար բարենպաստ ֆոնի ստեղծմանը:
Զախարովայի համար անհասկանալի է, թե ինչի համար է արվում այս ամենը, միևնույն ժամանակ, նրա խոսքով, ցանկություն անգամ չկա հասկանալու դա։
ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասն ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականություն է վարում. Զախարովա
Բացի այդ, անհասկանալի է, թե Հայաստանի ղեկավարության դեմ ինչ «հիբրիդային պատերազմի» մասին կարող է խոսք լինել, եթե ղեկավարներին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառումներին, կան բարձր մակարդակով և ԱԳՆ գծով կանոնավոր շփումներ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իբր «հյուսիսային հարևանը» հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի հանրապետության դեմ: Ավելին, նրա կարծիքով, 2026 թվականի ընտրություններից առաջ այն կուժեղանա։
Լրահոս
0