https://arm.sputniknews.ru/20250506/hishataki-mijvocarumnerin-masnakcelu-hamar-hajastanic-6-veteran-hravirvats-en-rd-2y-chzhh--88656923.html
Հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից 6 վետերան հրավիրված են ՌԴ, 2–ը` ՉԺՀ
Հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից 6 վետերան հրավիրված են ՌԴ, 2–ը` ՉԺՀ
Sputnik Արմենիա
Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 31 վետերան։ 06.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-06T18:32+0400
2025-05-06T18:32+0400
2025-05-07T16:12+0400
ռոզալյա աբգարյան
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
ռուսաստան
մոսկվա
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2286/46/22864629_0:0:3024:1702_1920x0_80_0_0_3a69a40ada04358b04567425a9cfb2f1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանից Հայրենական մեծ պատերազմի վեց վետերան կմասնակցի Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին, որոնք կանցկացվեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն ԵսայանըՀայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։Նրա խոսքով՝ Հաղթանակի հոբելյանական զորահանդեսին մասնակցելու համար այսօր երեկոյան Մոսկվա կմեկնեն հետևյալ վետերանները։102-ամյա Ռոզալյա ԱբգարյանԾնվել է 1923 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում, 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է 18-րդ բանակի 88-րդ առանձին գնդի վաշտի ռադիստ, անցել է ամբողջ պատերազմը։ Պարգևատրվել է մի շարք կառավարական պարգևներով, այդ թվում՝ «Մարտական ծառայություն», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով:Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը պատերազմում զոհվածների հիշատակին Հաղթանակի զբոսայգում անցկացված «Հիշատակի այգի» միջազգային ակցիայի ժամանակ100-ամյա Ներսես ՍիմոնյանԾնվել է 1924թ.օգոստոսի 20-ին՝ Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Էշտիա գյուղում: Նրա նախնիները Վան քաղաքից էին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սիմոնյանը ծառայել է 318-րդ հրաձգային և 89-րդ Թամանյան դիվիզիաներում: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկի համար մղված մարտերին, ինչպես նաև Կերչ-Էլտիգենյան և Ղրիմի գործողություններին։102-ամյա Խաչիկ ՀովակիմյանԾնվել է 1923թ.մայիսի 2-ին Եղեգնաձորի շրջանի Հորս գյուղում: 1941 թվականին զորակոչվել է ռազմաճակատ, ծառայել լեգենդար 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայում, մասնակցել Կովկասի պաշտպանությանը՝ որպես վաշտի հրամանատարի կապի սպա, կռվել Կերչում։ 1944թ. վիրավորվել և զորացրվել: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալներով և այլ պարգևներով ու պատվո նշաններով:Հայրենական մեծ պատերազմի վետերան Վոլոդյա Գսպոյանը մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում 102-րդ ռազմակայանի հրամանատար Ալեքսեյ Յակովենկոյից100-ամյա Վոլոդյա ԳսպոյանԾնվել է 1925թ.սեպտեմբերի 7-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Կռվել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում։ 1945 թվականի ապրիլի 26-ին վիրավորվել է Բեռլինի մոտ։ Մինչ այժմ վետերանի մարմնում արկի երկու բեկոր կա։ Գսպոյանին շնորհակալագիր է տրվել անձամբ Ստալինի անունից։Սանկտ Պետերբուրգ կմեկնեն Լենինգրադի շրջափակումը վերապրած 87-ամյա Գալինա Ֆյոդորովան և Գալինա Պետուխովան։Հայրենական մեծ պատերազմի ևս երկու վետերանի Չինաստանն է հրավիրել մասնակցելու այնտեղ կայանալիք հիշատակի միջոցառումներին: Նրանք են` 103-ամյա Աղվան Պողոսյանը և Մեխակ Ավետիսյանը։Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը պարզաբանեց, որ նրանք պատերազմի ժամանակ մասնակցել են Չինաստանի տարածքում տեղի ունեցած մարտերին, սակայն առողջական վիճակի բերումով ՉԺՀ չեն կարող մեկնել, և նրանց այնտեղ կփոխարինեն հարազատները։Հավելենք, որ ներկա դրությամբ Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 31 վետերան։
մոսկվա
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2286/46/22864629_0:0:2732:2048_1920x0_80_0_0_68be740d6b943537b567531878ca93d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոզալյա աբգարյան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, ռուսաստան, մոսկվա, չինաստան
ռոզալյա աբգարյան, հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, ռուսաստան, մոսկվա, չինաստան
Հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից 6 վետերան հրավիրված են ՌԴ, 2–ը` ՉԺՀ
18:32 06.05.2025 (Թարմացված է: 16:12 07.05.2025) Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 31 վետերան։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանից Հայրենական մեծ պատերազմի վեց վետերան կմասնակցի Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին, որոնք կանցկացվեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն ԵսայանըՀայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։
Նրա խոսքով՝ Հաղթանակի հոբելյանական զորահանդեսին մասնակցելու համար այսօր երեկոյան Մոսկվա կմեկնեն հետևյալ վետերանները։
102-ամյա Ռոզալյա Աբգարյան
Ծնվել է 1923 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում, 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է 18-րդ բանակի 88-րդ առանձին գնդի վաշտի ռադիստ, անցել է ամբողջ պատերազմը։ Պարգևատրվել է մի շարք կառավարական պարգևներով, այդ թվում՝ «Մարտական ծառայություն», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը պատերազմում զոհվածների հիշատակին Հաղթանակի զբոսայգում անցկացված «Հիշատակի այգի» միջազգային ակցիայի ժամանակ
Ծնվել է 1924թ.օգոստոսի 20-ին՝ Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Էշտիա գյուղում: Նրա նախնիները Վան քաղաքից էին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սիմոնյանը ծառայել է 318-րդ հրաձգային և 89-րդ Թամանյան դիվիզիաներում: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկի համար մղված մարտերին, ինչպես նաև Կերչ-Էլտիգենյան և Ղրիմի գործողություններին։
102-ամյա Խաչիկ Հովակիմյան
Ծնվել է 1923թ.մայիսի 2-ին Եղեգնաձորի շրջանի Հորս գյուղում: 1941 թվականին զորակոչվել է ռազմաճակատ, ծառայել լեգենդար 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայում, մասնակցել Կովկասի պաշտպանությանը՝ որպես վաշտի հրամանատարի կապի սպա, կռվել Կերչում։ 1944թ. վիրավորվել և զորացրվել: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալներով և այլ պարգևներով ու պատվո նշաններով:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Վոլոդյա Գսպոյանը մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում 102-րդ ռազմակայանի հրամանատար Ալեքսեյ Յակովենկոյից
Ծնվել է 1925թ.սեպտեմբերի 7-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Կռվել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում։ 1945 թվականի ապրիլի 26-ին վիրավորվել է Բեռլինի մոտ։ Մինչ այժմ վետերանի մարմնում արկի երկու բեկոր կա։ Գսպոյանին շնորհակալագիր է տրվել անձամբ Ստալինի անունից։
Սանկտ Պետերբուրգ կմեկնեն Լենինգրադի շրջափակումը վերապրած 87-ամյա Գալինա Ֆյոդորովան և Գալինա Պետուխովան։
Հայրենական մեծ պատերազմի ևս երկու վետերանի Չինաստանն է հրավիրել մասնակցելու այնտեղ կայանալիք հիշատակի միջոցառումներին: Նրանք են` 103-ամյա Աղվան Պողոսյանը և Մեխակ Ավետիսյանը։
Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը պարզաբանեց, որ նրանք պատերազմի ժամանակ մասնակցել են Չինաստանի տարածքում տեղի ունեցած մարտերին, սակայն առողջական վիճակի բերումով ՉԺՀ չեն կարող մեկնել, և նրանց այնտեղ կփոխարինեն հարազատները։
Հավելենք, որ ներկա դրությամբ Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 31 վետերան։