https://arm.sputniknews.ru/20250505/vstah-em-ete-yntrutjunnern-tekuz-ajs-urbat-linen-qpn-haghtelu-e-simvonjan-88602657.html
Վստահ եմ` եթե ընտրություններն թեկուզ այս ուրբաթ լինեն, ՔՊ–ն հաղթելու է. Սիմոնյան
Վստահ եմ` եթե ընտրություններն թեկուզ այս ուրբաթ լինեն, ՔՊ–ն հաղթելու է. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի խոսքով` այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդից։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T13:58+0400
2025-05-05T13:58+0400
2025-05-05T14:06+0400
ալեն սիմոնյան
ընտրություններ
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83603233_0:14:1280:734_1920x0_80_0_0_3e6eead51b195c4cfc5c8564186b9ee4.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում եթե անգամ այս ուրբաթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհաղթի։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։Նա հիշեցրեց, որ 2021 թվականին կայացել են ընտրություններ, որի արդյունքում ՔՊ–ն հաղթել է, և քվեարկության արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացրել։Գյումրիում կայացած ընտրությունների և ՔՊ–ի պարտության ֆոնին Սիմոնյանը կոչ արեց որևէ դեպքում չհամեմատել համապետական ընտրությունները տեղական ընտրությունների հետ։ Նա հիշեցրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե կրկնապատկեց ձայների քանակը՝ համեմատած համապետական ընտրությունների արդյունքների հետ։Նա շեշտեց, որ ամենայն հավանականությամբ, ՔՊ–ն 50+1 % ձայնից էլ ավելին կհավաքի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության՝ մարտին հրապարակված հարցման արդյունքների համաձայն ՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 11,8 %-ը, այլ քաղաքական ուժերի օգտին՝ ավելի քիչ։Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը. Ալեն Սիմոնյանը ձեռնոց է նետել իրավապահներինՄարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան) հավաքել է 17 183 ձայն, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (Վարդան Ղուկասյան)՝ 9 727 ձայն, «Մեր քաղաքը» դաշինքը (Մարտուն Գրիգորյան)՝ 7 380 ձայն, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (Ռուբեն Մխիթարյան)՝ 3 734 ձայն, «Մայր Հայաստան» դաշինքը (Կարեն Սիմոնյան)՝ 2 902 ձայն: «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» սատարել են թեկնածու Վարդան Ղուկասյանին, արդյունքում վերջինս դարձել է քաղաքապետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/03/83603233_131:0:1158:770_1920x0_80_0_0_55bee1fd2cc69752fdf7b1399899b8c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, ընտրություններ, աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան, ընտրություններ, աժ (ազգային ժողով)
Վստահ եմ` եթե ընտրություններն թեկուզ այս ուրբաթ լինեն, ՔՊ–ն հաղթելու է. Սիմոնյան
13:58 05.05.2025 (Թարմացված է: 14:06 05.05.2025) Ալեն Սիմոնյանի խոսքով` այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդից։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում եթե անգամ այս ուրբաթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կհաղթի։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին կայացել են ընտրություններ, որի արդյունքում ՔՊ–ն հաղթել է, և քվեարկության արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չեն առաջացրել։
«Այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունն առաջինն է և ամենամեծ սատարումն ունի ՀՀ ժողովրդից։ Վստահ եմ, որ եթե ընտրությունները տեղի ունենան այս ուրբաթ, «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի՝ հավաքելով 50 +1%», - ասաց Սիմոնյանը։
Գյումրիում կայացած ընտրությունների և ՔՊ–ի պարտության ֆոնին Սիմոնյանը կոչ արեց որևէ դեպքում չհամեմատել համապետական ընտրությունները տեղական ընտրությունների հետ։ Նա հիշեցրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրեթե կրկնապատկեց ձայների քանակը՝ համեմատած համապետական ընտրությունների արդյունքների հետ։
Նա շեշտեց, որ ամենայն հավանականությամբ, ՔՊ–ն 50+1 % ձայնից էլ ավելին կհավաքի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության՝ մարտին հրապարակված հարցման արդյունքների համաձայն ՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին պատրաստ էր քվեարկել հարցվածների 11,8 %-ը, այլ քաղաքական ուժերի օգտին՝ ավելի քիչ։
Մարտի 30-ին
Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան) հավաքել է 17 183 ձայն, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (Վարդան Ղուկասյան)՝ 9 727 ձայն, «Մեր քաղաքը» դաշինքը (Մարտուն Գրիգորյան)՝ 7 380 ձայն, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (Ռուբեն Մխիթարյան)՝ 3 734 ձայն, «Մայր Հայաստան» դաշինքը (Կարեն Սիմոնյան)՝ 2 902 ձայն: «Մայր Հայաստանը», «Իմ հզոր համայնքը» և «Մեր քաղաքը» սատարել են թեկնածու Վարդան Ղուկասյանին, արդյունքում վերջինս դարձել է քաղաքապետ: