https://arm.sputniknews.ru/20250416/im-eghbvor-yntaniqy-stipvats-yndunec-meghqy-alen-simvonjany-dzernvoc-e-netel-iravapahnerin-87860770.html
Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը. Ալեն Սիմոնյանը ձեռնոց է նետել իրավապահներին
Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը. Ալեն Սիմոնյանը ձեռնոց է նետել իրավապահներին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը կասկածի տակ է դրել ուժային կառույցների ղեկավարների պրոֆեսիոնալիզմը։ 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T09:57+0400
2025-04-16T09:57+0400
2025-04-16T09:59+0400
հայաստան
ալեն սիմոնյան
անի գևորգյան
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71807325_52:42:698:405_1920x0_80_0_0_b1c09dd630aa089dd00043e62d0ddbeb.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եղբոր կինը` Անի Գևորգյանը, ստիպված ընդունել է մեղքը, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի։ Այս մասին նա հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։Ըստ պարբերականի` նա կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի», ինչպես շատ այլ գործեր։«Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային Ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին և կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են: Սա բավականին ուշագրավ իրավիճակ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ, եւ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը եւ ազդեցությունը, ուժային կառույցների վրա փորձում է իշխող, թելադրող դիրք ունենալ»,– գրում է թերթը։Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Անի Գևորգյանին 2 ամսով կալանավորել էին։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքին չարաշահելուն օժանդակելու մեջ։ 2024 թվականի փետրվարի 12-ին նա արդեն տանն էր. դատախազության որոշմամբ ազատ էր արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/01/71807325_59:0:726:500_1920x0_80_0_0_80497f8a598d8b2fbcad4339ca7bb4c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ալեն սիմոնյան, անի գևորգյան, քրեական գործ
հայաստան, ալեն սիմոնյան, անի գևորգյան, քրեական գործ
Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը. Ալեն Սիմոնյանը ձեռնոց է նետել իրավապահներին
09:57 16.04.2025 (Թարմացված է: 09:59 16.04.2025) ԱԺ նախագահը կասկածի տակ է դրել ուժային կառույցների ղեկավարների պրոֆեսիոնալիզմը։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եղբոր կինը` Անի Գևորգյանը, ստիպված ընդունել է մեղքը, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի։ Այս մասին նա հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում։
«Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Սիմոնյանը:
Ըստ պարբերականի` նա կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի», ինչպես շատ այլ գործեր։
«Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային Ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին և կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են: Սա բավականին ուշագրավ իրավիճակ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ, եւ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը եւ ազդեցությունը, ուժային կառույցների վրա փորձում է իշխող, թելադրող դիրք ունենալ»,– գրում է թերթը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Անի Գևորգյանին 2 ամսով
կալանավորել էին։ Նա մեղադրվում էր պաշտոնական դիրքին չարաշահելուն օժանդակելու մեջ։ 2024 թվականի փետրվարի 12-ին նա
արդեն տանն էր. դատախազության որոշմամբ ազատ էր արձակվել։