https://arm.sputniknews.ru/20250505/sahmanapah-zvorqeri-zintsarajvoghi-mahvan-gvortsvov-dzerbakalvatsy-kalanavvorvel-e-88614495.html
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան գործով ձերբակալվածը կալանավորվել է. ՀՀ ՔԿ
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան գործով ձերբակալվածը կալանավորվել է. ՀՀ ՔԿ
Sputnik Արմենիա
Ապրիլի 29-ին ձերբակալված անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T19:01+0400
2025-05-05T19:01+0400
2025-05-05T19:12+0400
հայաստան
զինծառայող
կալանք
մահ
սահմանապահ
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_0:160:3077:1890_1920x0_80_0_0_6d1b6ac5bcf3d2373463c19127985169.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Հիշեցնենք` ԱԱԾ–ն ապրիլի 25-ին հայտնեց, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 29-ին հայտնեց, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ է ձերբակալվել։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/640/24/6402404_172:0:2903:2048_1920x0_80_0_0_3a8498ca8e99bd18b8c16f815438276d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, կալանք, մահ, սահմանապահ, սյունիք
հայաստան, զինծառայող, կալանք, մահ, սահմանապահ, սյունիք
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան գործով ձերբակալվածը կալանավորվել է. ՀՀ ՔԿ
19:01 05.05.2025 (Թարմացված է: 19:12 05.05.2025) Ապրիլի 29-ին ձերբակալված անձի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում): Խափանման միջոց է կիրառվել կալանքը»,– նշեցին ՔԿ–ից:
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ապրիլի 25-ին
հայտնեց, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։