00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:26
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:51
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը ռուսական «շպիոնի» կարգավիճակում հայտնված անձ է. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2025
Բաժանորդագրվել
Ըստ Սիմոնյանի` Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից հնչեցված թեզերը լիովին համընկնում են ռուսական դիրքորոշման հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագաՀ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «շպիոնի» կարգավիճակում հայտնված անձ է և միայն այդ ուղղությամբ ծառայութնուն մատուցող քաղաքական գործիչ է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները 2022 թվականի Պրահայի հռչակագրում, ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, միջնորդի աթոռը խլեցին Ռուսաստանից, որի խաղաղապահ ուժերն այդ ժամանակ գտնվում էին Արցախում։ Բացի այդ, Քոչարյանը ՄԱԿ-ում Ռուսաստանի դեմ բանաձևի օգտին Հայաստանի քվեարկությունը անվանել է հիմար քայլ և հիշեցրել, որ երկրի արտաքին առևտրի 55-60%-ը կատարվում է Ռուսաստանի հետ։
«Դա իմ կարծիքն է, ես փաստեր չունեմ։ Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ»,–ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ նման քաղաքական հայտարարություն անելու համար հիմք է ընդունում ինչպես Քոչարյանի, այնպես էլ նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից հնչեցված թեզերի վերլուծությունը։
Ըստ Սիմոնյանի` այդ թեզերը լիովին համընկնում են ռուսական դիրքորոշման հետ։ Այս ֆոնին Սիմոնյանը հիշեցրեց Գյումրու նոր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (ում, ըստ նրա, աջակցում է Ռոբերտ Քոչարյանը) դիրքորոշումը։
«Գաղտիք չէ, որ Քոչարյանի կողմից սատարված Գյումրու քաղաքապետը ՀՀ–ն տեսնում է ռուս–բելառուսական դաշինքում»,–ասաց նա։
Սիմոնյանը նաև խոսեց «հյուսիսային հարևանի» կողմից Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» տանելու մասին, որը իբրև կսրվի 2026 թվականին (ընտրություններից առաջ):
Քոչարյանին լրտեսության մեղադրանքներին ի պատասխան՝ լրագրողները խնդրեցին Սիմոնյանին մեկնաբանել Փաշինյանի և իշխող թիմի դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքները, որոնք, ըստ ընդդիմության, սպասարկում են Բաքվի և Անկարայի շահերը։ Սիմոնյանը նշեց, որ դա սուբյեկտիվ հայտարարություն է։
Անվտանգության խնդիր չենք տեսնում․ Սիմոնյանը ՝ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մասին
«Ալիևը դժգոհ է հայկական կողմից, դժգոհում է այն գործընթացներից, որ գույություն ունի և անընդհատ հոխորտում է և որև ձեր ասածի ուղիղ հակառակի ապացույցն է», - ասաց Սիմոնյանը։
Նա առնվազն 5 անգամ հարցադրում արեց, թե արդյոք Հայաստանն ընդունեց Բաքվի պայմանները Նախիջևանի միջանցքի հետ կապված, թե ոչ։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ Սիմոնյանը նշեց, որ քննարկումներ կան և ակտիվ շարունակվում են։ Նա շատ փակագծեր չբացեց, իր խոսքով` այդ գործընթացներին չխանգարելու համար։
Լրահոս
0