https://arm.sputniknews.ru/20250505/anvtangutjan-khndir-chenq-tesnum-simvonjany--pashinjani-majisi-9-in-mvoskva-meknelu-masin-88603162.html
Անվտանգության խնդիր չենք տեսնում․ Սիմոնյանը՝ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մասին
Անվտանգության խնդիր չենք տեսնում․ Սիմոնյանը՝ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մասին
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը օտարերկրյա պատվիրակությունների համար անվտանգության երաշխիքների բացակայության մասին: 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T14:13+0400
2025-05-05T14:13+0400
2025-05-05T17:16+0400
նիկոլ փաշինյան
մոսկվա
հայրենական մեծ պատերազմ
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925317_54:318:1385:1067_1920x0_80_0_0_eca9acf377752e04e5d1634fbd619083.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայկական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված խնդիր չի տեսնում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու դեպքում։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։Ավելի վաղ Զելենսկին մերժել էր Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու մասին Ռուսաստանի առաջարկը և հայտարարել, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ հաղթանակը նաև հայ ժողովրդինն է, և Հայաստանը նույնպես տոնում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Այդ պատճառով, ըստ Սիմոնյանի, այդ միջոցառմանը մասնակցել պետք է։ Հարցին, թե կա արդյո՞ք քաղաքական վերջանական որոշում, Ալեն Սիմոնյանը խուսափեց պատասխանել։«Գիտեք ինչ, մի քիչ ճիշտ չի, որ ես ասեմ, կարող է վարչապետը որոշի վերջին րոպեին չգնալ»,– ասաց նա։Լրագրողները ճշտեցին` հնարավո՞ր է, որ Փաշինյանը հանկարծ COVID-ով հիվանդանա, Ալեն Սիմոնյանը ասաց` ամեն ինչ հնարավոր է:ԱԺ խոսնակի խոսքով՝ նման միջոցառումները միջազգային շփումների ու պայմանավորվածությունների համար լավ հնարավորություն են։ Այս դեպքում Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով, ու եթե մայիսի 9-ին հնարավորություն կա այլ երկրների ղեկավարների հետ հանդիպելու Մոսկվայում, ապա Հայաստանը պետք է օգտվի դրանից։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925317_83:0:1506:1067_1920x0_80_0_0_251bdd46205bd7fa2e8aa5975af39a88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, մոսկվա, հայրենական մեծ պատերազմ, ալեն սիմոնյան
նիկոլ փաշինյան, մոսկվա, հայրենական մեծ պատերազմ, ալեն սիմոնյան
Անվտանգության խնդիր չենք տեսնում․ Սիմոնյանը՝ Փաշինյանի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու մասին
14:13 05.05.2025 (Թարմացված է: 17:16 05.05.2025) ԱԺ նախագահը մեկնաբանել է Զելենսկու խոսքերը օտարերկրյա պատվիրակությունների համար անվտանգության երաշխիքների բացակայության մասին:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Հայկական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված խնդիր չի տեսնում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու դեպքում։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։
Ավելի վաղ Զելենսկին մերժել էր Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու մասին Ռուսաստանի առաջարկը և հայտարարել, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ հաղթանակը նաև հայ ժողովրդինն է, և Հայաստանը նույնպես տոնում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը: Այդ պատճառով, ըստ Սիմոնյանի, այդ միջոցառմանը մասնակցել պետք է։ Հարցին, թե կա արդյո՞ք քաղաքական վերջանական որոշում, Ալեն Սիմոնյանը խուսափեց պատասխանել։
«Գիտեք ինչ, մի քիչ ճիշտ չի, որ ես ասեմ, կարող է վարչապետը որոշի վերջին րոպեին չգնալ»,– ասաց նա։
Լրագրողները ճշտեցին` հնարավո՞ր է, որ Փաշինյանը հանկարծ COVID-ով հիվանդանա, Ալեն Սիմոնյանը ասաց` ամեն ինչ հնարավոր է:
«Հնարավոր է, որ բոլորը COVID-ով հիվանդանան, տեսնում եք, որ շատ երկրների ղեկավարներ հիվանդացան ու չեն գնալու, օրինակ` Հնդկաստանի ղեկավարը»,– հավելեց նա։
ԱԺ խոսնակի խոսքով՝ նման միջոցառումները միջազգային շփումների ու պայմանավորվածությունների համար լավ հնարավորություն են։ Այս դեպքում Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով, ու եթե մայիսի 9-ին հնարավորություն կա այլ երկրների ղեկավարների հետ հանդիպելու Մոսկվայում, ապա Հայաստանը պետք է օգտվի դրանից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում հաստատել էր իր մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: