https://arm.sputniknews.ru/20250222/sa-hamatsharak-e-tntesagety-hh-um-tmrashrjanarutjan-ev-dra-hetevanqneri-masin-86027201.html
Սա համաճարակ է․ տնտեսագետը՝ ՀՀ-ում թմրաշրջանառության և դրա հետևանքների մասին
Սա համաճարակ է․ տնտեսագետը՝ ՀՀ-ում թմրաշրջանառության և դրա հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Տնտեսագետն առաջարկում է 6 ամիսը մեկ թեստավորել պետական մարմինների աշխատողներին։ 22.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-22T19:45+0400
2025-02-22T19:45+0400
2025-02-22T20:02+0400
հայաստան
թմրանյութ
թմրամիջոցներ
թմրամոլ
թմրամոլություն
հրայր կամենդատյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/17/79762508_0:55:1190:724_1920x0_80_0_0_4f0849a52edf292ed33bc0f8d4f2d8ea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ-ում ապօրինի թմրաշրջանառությունը համաճարակի է վերածվել, և եթե պետությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա այս «կազմակերպված բիզնեսը» կարող է անվերահսկելի դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 981, շրջանառության աճը կազմել է 14,1%: Տարեցտարի աճում է նաև թմրամոլների թիվը. ըստ պաշտոնական տվյալների` 2023 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է եղել 7772 անձ։Նա նշեց, որ 20-50 տարեկանները ոչ միայն հակված են թմրամոլության, այլև թմրամիջոցների տարածումը դիտարկում են որպես բիզնես հետաքրքրություն. միայն Telegram–ում թմրանյութերի իրացմամբ զբաղվող ավելի քան 1000 ալիք կա։«Պետությունը մեծ անելիք ունի ու պետք է գիտակցի, որ Հայաստանը գտնվում է աշխարհագրական մի խաչմերուկում, որը թմրամիջոցների իրացման տրանզիտային հանգույց է։ Խոսքն Իրանից, Աֆղանստանից դեպի Եվրոպա գնացող տրանզիտային հանգույցի մասին է։ Իրանում թմրամիջոցի իրացման համար պետական խիստ պատժամիջոցներ են կիրառվում, իսկ Աֆղանստանում տարբեր տեսակի թմրամիջոցների արտադրությունը պետության կողմից ընդհանրապես չի վերահսկվում։ Հացահատիկի փոխարեն գյուղացին ցանում է օփիում և խաշխաշ (мак), որովհետև խնամքը շատ ջանք չի պահանջում, իսկ տարեկան օգուտը մոտ 700 անգամ շատ է»,- ասաց Կամենդատյանը։Որպեսզի այս բիզնեսը Հայաստանում անվերահսկելի չդառնա, Կամենդատյանն առաջարկում է պետական մարմինների աշխատողներին 6 ամիսը մեկ թեստավորել (դա այն ժամանակահատվածն է, որ արյան մեջ եղած թմրանյութը հնարավոր է հայտնաբերել)։ Թեստավորումից զատ նաև առաջարկում է տուգանք և պատիժ սահմանել պետական մարմիններում աշխատող այն անձանց համար, որոնք թեկուզ մեկ անգամ կապ են ունեցել թմրամիջոցի հետ։Երևանում բնակվող տղամարդու ավտոմեքենայում թմրանյութի 120 փաթեթ է հայտնաբերվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/17/79762508_75:0:1114:779_1920x0_80_0_0_216b9cecd8e8d006b508c1f721cd70ad.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թմրանյութ, թմրամիջոցներ, թմրամոլ, թմրամոլություն, հրայր կամենդատյան
հայաստան, թմրանյութ, թմրամիջոցներ, թմրամոլ, թմրամոլություն, հրայր կամենդատյան
Սա համաճարակ է․ տնտեսագետը՝ ՀՀ-ում թմրաշրջանառության և դրա հետևանքների մասին
19:45 22.02.2025 (Թարմացված է: 20:02 22.02.2025) Տնտեսագետն առաջարկում է 6 ամիսը մեկ թեստավորել պետական մարմինների աշխատողներին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik․ ՀՀ-ում ապօրինի թմրաշրջանառությունը համաճարակի է վերածվել, և եթե պետությունը լուրջ քայլեր չձեռնարկի, ապա այս «կազմակերպված բիզնեսը» կարող է անվերահսկելի դառնալ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում
հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1130 դեպք։ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 981, շրջանառության աճը կազմել է 14,1%: Տարեցտարի աճում է նաև թմրամոլների թիվը. ըստ պաշտոնական տվյալների` 2023 թվականին Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված է եղել 7772 անձ։
«Թմրամոլների մեծ մասը խուսափում է օրինական գրանցվել։ Դա անում են արդեն ընկճախտի մեջ գտնվող անձինք, որպեսզի որոշակի բժշկական օգնություն ստանան։ Իրական թվերը բավականին մեծ են, ու թմրամիջոցներից կախվածություն են ձեռք բերում նաև աղջիկները և երիտասարդ կանայք։ Սա համաճարակ է և գնալով ավելի շատ է թափանցում մեր կյանք։ Երիտասարդները պարզապես «նվեր են» այդ կազմակերպված, կանոնակարգված բիզնեսի համար։ Հանրային աղբյուրներում պտտվում է մի թիվ, որ Հայաստանում մոտավորապես 15 հազար մարդ կա այդ բիզնես համակարգում»,- ասաց Կամենդատյանը։
Նա նշեց, որ 20-50 տարեկանները ոչ միայն հակված են թմրամոլության, այլև թմրամիջոցների տարածումը դիտարկում են որպես բիզնես հետաքրքրություն. միայն Telegram–ում թմրանյութերի իրացմամբ զբաղվող ավելի քան 1000 ալիք կա։
«Պետությունը մեծ անելիք ունի ու պետք է գիտակցի, որ Հայաստանը գտնվում է աշխարհագրական մի խաչմերուկում, որը թմրամիջոցների իրացման տրանզիտային հանգույց է։ Խոսքն Իրանից, Աֆղանստանից դեպի Եվրոպա գնացող տրանզիտային հանգույցի մասին է։ Իրանում թմրամիջոցի իրացման համար պետական խիստ պատժամիջոցներ են կիրառվում, իսկ Աֆղանստանում տարբեր տեսակի թմրամիջոցների արտադրությունը պետության կողմից ընդհանրապես չի վերահսկվում։ Հացահատիկի փոխարեն գյուղացին ցանում է օփիում և խաշխաշ (мак), որովհետև խնամքը շատ ջանք չի պահանջում, իսկ տարեկան օգուտը մոտ 700 անգամ շատ է»,- ասաց Կամենդատյանը։
Որպեսզի այս բիզնեսը Հայաստանում անվերահսկելի չդառնա, Կամենդատյանն առաջարկում է պետական մարմինների աշխատողներին 6 ամիսը մեկ թեստավորել (դա այն ժամանակահատվածն է, որ արյան մեջ եղած թմրանյութը հնարավոր է հայտնաբերել)։ Թեստավորումից զատ նաև առաջարկում է տուգանք և պատիժ սահմանել պետական մարմիններում աշխատող այն անձանց համար, որոնք թեկուզ մեկ անգամ կապ են ունեցել թմրամիջոցի հետ։