00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդը բանկում մերժվում է, բայց նրա տվյալներով օնլայն 6 անգամ շատ վարկ են ստանում․ դատախազ

© Photo : press office of the Parliament of ArmeniaՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ–ում
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բանկերից մի քանիսի անվտանգության համակարգը բավարար պաշտպանված չէ՝ զեղծարարությունները կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր և կան բանկեր, որոնք չունեն։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ֆիշինգի աճող ցուցանիշներին և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներին։
Վարդապետյանի խոսքով՝ այս տարի արդեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով համապատասխան կառույցի, օրինակ՝ Բանկերի միության միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք անվտանգության համապատասխան համակարգ չունեն։
«Որոշ բանկերում մեզ համար շատ անհասկանալի ալգորիթմեր էին դրված բանկերի՝ օնլայն սպասարկման տիրույթում։ Անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկ տրամադրել, դիցուք, կես միլիոն դրամ, բայց օնլայն 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է օնլայն բանկինգի հիմքում, շատ ցածր պաշտպանության շեմ ունի»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ առանձնացվել են այն բանկերը, որոնք ամենահաճախն են հանդիպում ֆիշինգին առնչվող պատմություններում։ Դատախազը նշեց՝ խնդիրն իրենք նաև անվտանգության ոչ ուժեղ համակարգն են համարում։
Արդեն պայմանավորվածություն կա ԿԲ-ի հետ, որ դատախազությունն ու բանկային համակարգը համատեղ աշխատանքով փորձեն արագ լուծել այս հարցը։
Վարդապետյանն ընդգծեց՝ խնդիր է նաև այն, որ հաշվեհամարի հետ կատարվող գործառնությունների վերաբերյալ անձը կարող է ծանուցումը ստանալ անգլերեն ու չհասկանալ, թե ինչ է կատարվում, հետևաբար չկարողանալ կանխել խարդախությունը։
«Ունենք բանկեր, որոնք ցանկացած գործառնությունից առաջ քաղաքացուն հեռախոսով անհանգստացնում են, ասում են՝ «Դու՞ք եք ձեր բանկային հաշվից որևէ փոխանցում անում»։ Եվ դա լուրջ կանխարգելիչ նշանակություն է ունեցել»,- ասաց դատախազը։
Նրա խոսքով՝ թեպետ դեպքեր կան, երբ մարդիկ ինքնակամ են իրենց տվյալները տրամադրել հանցագործներին (չկասկածելով, որ ստացված զանգը բանկից չէ), միևնույն է՝ վերջնական գործառնությունները բանկի միջոցով են տեղի ունենում։ Նրա կարծիքով՝ եթե բանկն ունի անվտանգության մի քիչ ավելի պաշտպանված համակարգ, կարողանում է դա կանխել։
«Կան բանկեր, որտեղ ավելի քիչ են ֆիշինգի դեպքերն ավելի քիչ են, որովհետև ունեն աշխատակիցներ, որոնք զանգով են տեղեկացնում, ծանուցումները հայերենով են, ավելի խիստ համակարգեր ունեն։ Կարող է՝ մի քիչ ավելի շատ անհարմարություններ է պատճառում դա բանկից օգտվողին, բայց ապահովում է նման զեղծարարությունների զոհ չդառնալը։ Կան բանկեր, որոնք լոյալ են և որոշակի հետագիծ չեն ապահովում․ մենք այդ առումով ահազանգ ենք խփել, և ասել ենք՝ այստեղ աշխատանք պետք է արվի, փոխվի ձևաչափը»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներ մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության, նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների մոտ։ Նրանց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել և այլն։
Քաղաքացիները բողոքում են, որ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։ Իրավապաշտպանի խոսքով՝ արդեն կան դեպքեր, որ բանկերը մարդկանցից անշարժ ու շարժական գույք բռնագանձելու գործընթաց են սկսել, տներ են աճուրդի հանվել։
Քաղաքացիների դժգոհ են նաև քննչական մարմինների աշխատանքից, ասում են՝ կատարվող գործողությունները դանդաղ են և ոչ արդյունավետ։
Լրահոս
0