https://arm.sputniknews.ru/20250505/amn-hajtararutjunnery-khangarum-en-mijukajin-gvortsarqi-knqmany-irani-agn-88596179.html
ԱՄՆ հայտարարությունները խանգարում են միջուկային գործարքի կնքմանը. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ հայտարարությունները խանգարում են միջուկային գործարքի կնքմանը. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ապրիլին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։ 05.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-05T12:19+0400
2025-05-05T12:19+0400
2025-05-05T12:24+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/15/25002129_0:97:1024:673_1920x0_80_0_0_9c7b0bae88a3e7464f25b1f7dce33428.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի ամբողջական վերացման մասին ԱՄՆ ղեկավարության հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը: Ամենշաբաթյա մամուլի ասուլիսում այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտելու է հասնել Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացմանը:Ապրիլին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:Պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/15/25002129_0:0:1024:768_1920x0_80_0_0_2fe1beed18b34e9bfbad3b3044fe3b12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություն
ԱՄՆ հայտարարությունները խանգարում են միջուկային գործարքի կնքմանը. Իրանի ԱԳՆ
12:19 05.05.2025 (Թարմացված է: 12:24 05.05.2025) Ապրիլին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Իրանի միջուկային ծրագրի ամբողջական վերացման մասին ԱՄՆ ղեկավարության հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը: Ամենշաբաթյա մամուլի ասուլիսում այսօր այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ձգտելու է հասնել Իրանի միջուկային ծրագրի լիակատար վերացմանը:
«ԱՄՆ ղեկավարության կողմից նման հայտարարություններն ապակառուցողական են և միայն խանգարում են գործարքի կնքմանը։ Իրանը միշտ կողմնակից է եղել դիվանագիտական մոտեցմանը և պնդում է, որ գործարքի շուրջ բանակցությունները շարունակվեն», - Բաղայիի խոսքը փոխանցում է SNN գործակալությունը։
Ապրիլին Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում անցկացրել են անուղղակի բանակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել ապրիլի 26-ին: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: