https://arm.sputniknews.ru/20250504/pajtjun-mvoskvaji-bazmahark-shenqeric-mekum-kan-zvoher-mardik-argelapakvel-en-tnerum-88585973.html
Պայթյուն Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում. կան զոհեր, մարդիկ արգելափակվել են տներում
Պայթյուն Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում. կան զոհեր, մարդիկ արգելափակվել են տներում
Sputnik Արմենիա
Պատահարի պատճառը պաշտոնապես չի նշվում, որոշտվյալներով՝ վերջին հարկում արգելափակված մարդիկ կան։ 04.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-04T23:24+0400
2025-05-04T23:24+0400
2025-05-04T23:37+0400
ռուսաստան
մոսկվա
պայթյուն
մահ
տուժածներ
հրդեհ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88585524_0:16:694:406_1920x0_80_0_0_8d5fea869ab4c2752b01c60ee38b3ad1.jpg
Մոսկվայի Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել 9-րդ հարկում։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ենթադրվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազն է։ Երկու բնակարան հրդեհվել է, փլուզվել են 8-րդ և 9-րդ հարկերի միջև ընկած ծածկերը։Հաստատված տվյալներով՝ 2 մարդ է մահացել։ Համացանցում հրապարակված կադրերում երևում են պատշգամբից կախված նրանց մարմինները։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ևս մեկ մարդ է մահացել։Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել է, որ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, քաղաքային ծառայությունները, բժիշկները։Մարդկանց տարհանել են հարակից մուտքերի բնակարաններից, նրանց համար ժամանակավոր տեղավորման կետեր են կազմակերպվել։ Քաղաքապետը նշել է, որ ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:Հարևան շենքում գտնվող սրճարանի աշխատակիցը RT-ին պատմել է, որ պայթյունը շատ ուժգին է եղել։Արտակարգ ծառայությունների վերջին տվյալներով՝ 13 մարդ է տուժել։Իրանի Մաշհադ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել մոտոցիկլետների արտադրության գործարանում
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Москве в жилом доме загорелись квартиры на верхних этажах
Sputnik Արմենիա
В Москве в жилом доме загорелись квартиры на верхних этажах
2025-05-04T23:24+0400
true
PT1M00S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/04/88585524_67:0:628:421_1920x0_80_0_0_f7abef350ddeaec83430f6856d65267e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, պայթյուն, մահ, տուժածներ, видео, հրդեհ, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, մոսկվա, պայթյուն, մահ, տուժածներ, видео, հրդեհ, տեսանյութ, տեսանյութեր
Պայթյուն Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում. կան զոհեր, մարդիկ արգելափակվել են տներում
23:24 04.05.2025 (Թարմացված է: 23:37 04.05.2025) Պատահարի պատճառը պաշտոնապես չի նշվում, որոշտվյալներով՝ վերջին հարկում արգելափակված մարդիկ կան։
Մոսկվայի Գեներալ Տյուլենևի փողոցում գտնվող բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել 9-րդ հարկում։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ենթադրվում է, որ պայթյունի պատճառը կենցաղային գազն է։ Երկու բնակարան հրդեհվել է, փլուզվել են 8-րդ և 9-րդ հարկերի միջև ընկած ծածկերը։
Հաստատված տվյալներով՝ 2 մարդ է մահացել։ Համացանցում հրապարակված կադրերում երևում են պատշգամբից կախված նրանց մարմինները։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ևս մեկ մարդ է մահացել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ում գրել է, որ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, քաղաքային ծառայությունները, բժիշկները։
Մարդկանց տարհանել են հարակից մուտքերի բնակարաններից, նրանց համար ժամանակավոր տեղավորման կետեր են կազմակերպվել։ Քաղաքապետը նշել է, որ ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:
Հարևան շենքում գտնվող սրճարանի աշխատակիցը RT-ին պատմել է, որ պայթյունը շատ ուժգին է եղել։
Արտակարգ ծառայությունների վերջին տվյալներով՝ 13 մարդ է տուժել։