00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Գարիկ Քեռյան
Հակառուսական թեզերի տարածումը Հայաստանի համար անթույլատրելի է և անտրամաբանական․ Գարիկ Քեռյան
09:18
10 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:29
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես եզդին երազ տեսավ և Արմավիրի Երասխահուն գյուղում ուղղափառ եկեղեցի կառուցեց

© Sputnik / Aram NersesyanԵրասխահուն գյուղում կառուցված ուղղափառ եկեղեցին
Երասխահուն գյուղում կառուցված ուղղափառ եկեղեցին - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2025
Երասխահուն գյուղում կառուցված ուղղափառ եկեղեցին
Բաժանորդագրվել
Գյուղը հիմնադրվել է գրեթե 1 դար առաջ․ հիմնադիր-հայրերը Սուրմալուի գավառից են գաղթել, որոշել են ծննդավայրից հեռու չգնալ, որ երբ սահմանը բացվի, տուն վերադառնան։
Արագիլների գյուղ. այսպես է հայտնի Արմավիրի մարզի Երասխահունը։ Գյուղի այցեքարտն էլ արագիլների մի քանի ընտանիքների համար բազմաբնակարան դարձած վերամբարձ կռունկն է։ Ասում են՝ գյուղի համար մշակույթի տուն էր կառուցվում, 1988-ի երկրաշարժից հետո աշխատանքները դադարեցվեցին, հետո Խորհրդային Միությունը փլուզվեց, այդպես էլ գյուղը մշակույթի տուն չունեցավ, փոխարենը տասնյակ արագիլներ յուրահատուկ տուն ունեցան։
© Sputnik / Aram NersesyanԵրասխահունի արագիլները
Аисты в гнездах вдоль трассы, ведущей в село Ерасхаун Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Երասխահունի արագիլները

Հոլիվուդյան դերասան են դարձել

Գյուղացիները կատակում են՝ արագիլներին ավելի շատ են նկարում, քան իրենց։
«Հոլիվուդյան դերասաններն էսքան չեն նկարվում։ Մարդ ուզում ա՝ արագիլ լինի»,- կատակում է գյուղի բնակիչ Լևոն Բադալյանը։
© Sputnik / Aram NersesyanԵրասխահունի արագիլները
Аисты в гнездах вдоль трассы, ведущей в село Ерасхаун Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Երասխահունի արագիլները
Մի հետաքրքիր պատմություն է հիշում։ Ասում է՝ շատ տարիներ առաջ չափազանց ուժեղ քամի էր, վերամբարձ կռունկը թեքվել էր, բները պոկվել էին, ձագուկները` բներից ընկել։ Բոլոր արագիլներն իրար էին խառնվել, հետո երբ քամին դադարեց, միահամուռ համայնքի պես արագիլները սկսեցին բները նորից հյուսել։
«Որ տեսնեիք՝ ամեն արագիլի կտուցին ճյուղ էր»,- հիշում է Բադալյանը։
© Sputnik / Aram NersesyanԼևոն Բադալյան
Житель села Ерасхаун Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Լևոն Բադալյան
Արմավիրի «Կարմիր Կուբան». այստեղ կարող եք Լենինին գտնել
Արագիլներն այստեղ ամենուր են, բնակիչներն ասում են՝ շատերը ձմռանը չեն էլ չվում։ Ավելի քան 1000 բնակիչ ունեցող գյուղում կողք կողքի հաշտ ու համերաշխ ապրում են հյուր եկած և իրենց տեղը գտած արագիլներն ու Արևմտյան Հայաստանի Սուրմալու գավառից գաղթած, 1920թ․ գյուղը հիմնած հայերն ու եզդիները։
«Մարդիկ հեռու չեն գնացել, որ գրանիցը բացվի, հետ գնան տներ»,- ասում է Բադալյանը։
Գյուղացիների ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է, ասում են՝ իրենց գյուղում ամեն ինչն է համով, բայց հատկապես հայտնի է կարմիր պղպեղը։
© Sputnik / Aram NersesyanԵրասխահունի բնակիչները
Жители села Ерасхаун Армавирской области работают в поле - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Երասխահունի բնակիչները
«Սեզոնին էն որ լավ կարմիր բիբար եք տեսնում, էդ մեր գյուղից է»,- հպարտությամբ ասում են գյուղացիները։
Դպրոցում ավելի քան 200 ավելի աշակերտ է սովորում, մանկապարտեզ չունեն։ Ասում են՝ ֆինանսապես ավելի կայուն բնակիչներն իրենց երեխաներին հարևան գյուղերի մանկապարտեզ էին տանում, բայց շուտով այդ հարցը կլուծվի․ հիմա կրթահամալիր է կառուցվում, որտեղ նաև նախակրթարան է լինելու։
© Sputnik / Aram NersesyanԵրասխահունի դպրոցականները
Дети села Ерасхаун Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Երասխահունի դպրոցականները

Գյուղում ուղղափառ չկա, բայց ուղղափառ եկեղեցի կա

Արագիլների բազմաբնակարանի մոտից երևում է ուղղափառ եկեղեցու ոսկեզօծ գմբեթը։ Ու սա միանգամից զարմանք է առաջացնում, որովհետև գյուղում, ասում են, միայն ռուս հարս կա, ուղղափառներ չկան։ Հարցուփորձից հետո զարմանքն ավելանում է՝ եկեղեցին կառուցել է Երասխահունի եզդիներից մեկը, որը տարիներ առաջ տեղափոխվել է Եվրոպա ապրելու։ Այստեղ ամուսնացել է Ռուսաստանում ծնված, մեծացած եզդի աղջկա հետ, որն էլ երազում տեսել է՝ պետք է եկեղեցի կառուցել Երասխահունի իրենց տան բակում, որտեղ, ի դեպ, ևս մինչ այդ չէր եղել։
© Sputnik / Aram NersesyanԵկեղեցու գմփեթը
Православная церковь в селе Ерасхаун, построенная езидом-огнепоклонником - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
Եկեղեցու գմփեթը
«Էդ հարսն արթուն ժամանակ ուղիղ գիծ չի կարողանում քաշել, բայց եկեղեցին լրիվ գծագրել է՝ ինչը ոնց պետք ա լինի, անգամ, թե մատերիալները որտեղից պետք ա բերվեն։ Օրինակ` գմբեթները բերվել են Ռոստովից, խաչերը՝ Ռուսաստանի Արմավիրից»,- ասում է Լևոն Բադալյանը, որը տանտերերի բացակայությամբ հսկում է տունն ու բակում կառուցված եկեղեցին։
Հարևանն ասում է՝ ամեն մանրուք արվել է այնպես, ինչպես աղջիկը երազում է տեսել, անգամ վիտրաժային լուսամուտները։
© Sputnik / Aram Nersesyan

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին - Sputnik Արմենիա
1/3

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին - Sputnik Արմենիա
2/3

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

© Sputnik / Aram Nersesyan

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին - Sputnik Արմենիա
3/3

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

1/3

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

2/3

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

3/3

Երասխահուն գյուղի ուղղափառ եկեղեցին

Իրականում դժվար է ասել` կառույցը ուղղափառ եկեղեցիներին հատուկ ճարտարապետական հորինվածք ունի, թե ոչ. տիպիկ են թերևս միայն գմբեթն ու խաչերը։
Շինարարությունը նոր է ավարտվել, եկեղեցին դեռ անուն չունի, օծված էլ չէ, այս ամենն ամռանն է սպասվում, դրանից հետո տարածքի ուղղափառներն իրենց աղոթքներն առ Աստված հղելու նոր աղոթատեղի կունենան։
Կնոջս ասում եմ՝ ինձ ինքնաթիռի հրամանատարն է լսում, իսկ դու` ոչ. կարգավարի աշխատանքի մասին
Լրահոս
0