00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի կրկեսը «թաքուն է» աշխատում, բայց ակնհայտ խոշոր հարկեր է վճարում

© Sputnik / Andranik GhazaryanԵրևանի կրկես
Երևանի կրկես - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2025
Բաժանորդագրվել
Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի թաքցրել, որ երևանյան կրկեսի հայտնվելը խաշոր հարկատուների ցանկում իրեն էլ է անակնկալի բերել։ Իսկ ԶՊՄԿ–ի բացակայության համար մասնագետը պաշտոնական պարզաբանումից զատ նաև հավելյալ բացատրություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երևանի կրկեսը թաքնված գործունեություն է ծավալում և նույնիսկ հարկեր վճարում, ինչը վատ չէ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը` մեկնաբանելով կրկեսի` 1000 խոշոր հարկատուների ցանկում հայտնվելու հանգամանքը։
«Նշանակում է կրկեսը, այնուամենայնիվ, գործունեություն իրականացնում է։ Գուցե ոչ իր շենքում, բայց, օրինակ հյուրախաղերով կամ որևէ այլ տարածքում։ Ես համենայնդեպս ինչ–որ գովազդ կամ ազդագիր չեմ տեսել կրկեսային ներկայացումների մասին։ Փաստորեն, թաքնված գործունեություն է ծավալում, և լավ էլ հարկեր է վճարում։ Դա լավ է»,– նկատում է տնտեսագետը` չբացառելով, որ այս տարվա 3 ամիսներին վճարված գումարը կարող է լինել նաև նախորդ տարիների չկատարված պարտավորությունների մարում։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է 2025 թվականի 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում առաջին անգամ հայտնվել է Երևանի կրկեսը` 362–րդ հորիզոնականում, շուրջ 213 մլն դրամ վճարված հարկերով։
Վերլուծելով երևանյան կրկեսի հարկային մուտքերը` Կարեն Սարգսյանը նշում է, որ շուրջ 13 մլն-ը շահութահարկի գծով վճարումներն են, 35 մլն–ը` եկամտահարկը, 110 մլն–ը` ԱԱՀ–ն։
«Այս ԱԱՀ–ն, կարծում եմ, ներմուծված ինչ–որ ապրանքների դիմաց է գանձվել, գուցե կրկեսի ներսի գույքն են թարմացնում, կամ գուցե իրենց գործունեության հետ է կապված։ Եկամտահարկը ցույց է տալիս, որ աշխատողներին աշխատավարձ է վճարվում, իսկ շահութահարկը` որ շահույթով է գործում»,– նշում է Սարգսյանը։
Խոշոր արկատուների այս տարվա ցանկում ուշագրավ է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բացակայությունը։ Ավանդաբար առաջին տեղը զբաղեցնող այս հարկատուն, ըստ մասնագետների, ցանկում չի ներառվել նախորդ տարի հարկային գերավճարներ կատարելու արդյունքում, ինչը թույլ է տվել այս տարվա առաջին ամիսներին հարկեր չվճարել կամ քիչ վճարել։
Պաշտոնական այս պատճառաբանությանը Կարեն Սարգսյանը հավելում է մեկ այլ հնարավոր պատճառ ևս։
«Եթե հիշում եք` տևական ժամանակ կոմբինատը գործադուլի պատճառով չէր աշխատում, և օրական կտրվածքով բավական մեծ հարկային վնասներ էր պատճառում պետական բյուջեին, ինչի մասին հրապարակվել է։ Այսինքն` նախորդ տարի, կոմբինատն, իհարկե, ունեցել է որոշակի գերավճարներ, բայց այս տարվա գործունեության հարկադիր դադարեցումը ևս ազդել է, որ առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակում չեն ընդգրկվել»,– կարծիք է հայտնում տնտեսագետը։
Հարկատուների ցանկում ներառված տվյալները վկայում են նաև, որ նախորդ տարվա նկատելի դանդաղումից հետո կրկին արագ աճում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ընդ որում` հիմնականում տեղական ընկերությունների հաշվին, թեև ռուսական ընկերությունների ներդրումն էլ քիչ չէ։
ՊԵԿ–ը հրապարակել է 2024-ի ամենախոշոր հարկատուների ցանկը. ովքե՞ր են առաջին տասնյակում
ՊԵԿ–ի հրապարակած տվյալներով` ՏՏ ընկերությունների վճարած հարկերն այս տարի ավելացել են 5,2%-ով, մինչդեռ եկամտահարկի մասով մուտքերը գրեթե նույնն են մնացել։ Սարգսյանը հիշեցնում է, որ այս ոլորտը հարկային արտոնություններից է օգտվում, ինչը, նրա խոսքով, կարող է նաև իր ազդեցությունը թողնել վճարվող հարկերի, այդ թվում` եկամտահարկի չափի վրա։
ՊԵԿ–ի հրապարակած տվյալների համաձայն` շինարական խոշոր ընկերությունների վճարած հարկերը 2025թ–ի հունվար–մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 25%-ով ավելացել են։ Այլ կերպ ասած` հակառակ առկա բացասական սպասումներին`շինարարության ոլորտը Երևանի տարածքում հիփոթեքային վարկավորման եկամտահարկի վերադարձի դադարեցումից հետո էլ շարունակում է աճ գրանցել։ Կարեն Սարգսյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ մինչև 2023թ–ը ստացած շինթույլտվությունների դեպքում եկամտահարկի վերադարձը հունվարի 1-ից հետո էլ դեռ գործում է։
«Չի բացառվում նաև, որ Երևանին հարակից մարզային բնակավայրերում` Աբովյանում, Արմավիրում, Էջմիածնում, Արտաշատում ևս շինարարություն է իրականացվում, որտեղ դեռ գործում է եկամտահարկի վերադարձի արտոնությունը։ Բայց, իհարկե, ամենամեծ ծավալն ապահովվում է Երևանում դեռևս գործող այդ կարգավորման շնորհիվ»,– նկատում է մասնագետը` կարծիք հայտնելով, որ կառավարությունն այդ հնարավորությունը կառուցապատողներին ու վարկառուներին ընձեռել է նաև շինարարության կտրուկ անկումը կանխելու նպատակով։
Խոշոր հարկատուների ցանկում նկատելի է նաև էլեկտրոնային տեխնիկայի ներկրում–վերաարտահանում իրականացնող 2 խոշոր ընկերությունների` «Մոբայլ սենթր արթ»-ի և «Փրիթի ուեյ»-ի («Վեգա») վճարած հարկերի նվազումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանաբար 3,3 ու 2,3 մլրդ դրամով։ Մասնագետը սա պայմանավորում է հատկապես վերաարտահանման դիմամիկայի նվազմամբ։ Այսօր, ըստ նրա, այս ընկերությունների հարկերը ձևավորվում են հիմնականում հայաստանյան շուկայում իրացման արդյունքում։
Նշենք նաև, որ 1000 խոշոր հարկատուների այս տարվա առաջին եռամսյակի ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»։ Ընկերությունը հունվարից մարտ պետական բյուջե է վճարել 19 մլրդ 900 մլն դրամ։ 2–րդ տեղում «Մոբայլ սենթր արթ»–ն է՝ 16.5 միլիարդ դրամ հարկային մուտքերով, 3–րդ տեղում «Գրանդ տոբակո»–ն`12 մլրդ-ով, 4-րդը հեղուկ վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Սի փի էս էներջի գրուպ» ընկերությունն է 7 մլրդ հարկային մուտքերով, 5-րդը` «Փրիթի ուեյ»-ը՝ 6.5 մլրդով։
Առաջատար հնգյակին հաջորդում են «Վայլդբերրիզը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Վիվա Արմենիան», «Ջերմուկ գրուպը», ապա հայաստանյան 3 խոշոր բանկերը`«Արդշինբանկը», «ԱյԴիբանկը» և «Ակբաբանկը»։
Նշենք նաև, որ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողները միասին 2025թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել 409 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից ավելի է 22 մլրդ դրամով կամ շուրջ 5.8 տոկոսով:
Լրահոս
0