https://arm.sputniknews.ru/20250127/peky-hraparakel-e-2024-i-amenakhvoshvor-harkatuneri-canky-vovqer-en-arajin-tasnjakum-85152054.html
ՊԵԿ–ը հրապարակել է 2024-ի ամենախոշոր հարկատուների ցանկը. ովքե՞ր են առաջին տասնյակում
ՊԵԿ–ը հրապարակել է 2024-ի ամենախոշոր հարկատուների ցանկը. ովքե՞ր են առաջին տասնյակում
Sputnik Արմենիա
Առաջին տասնյակում հայտնված ընկերություններն ավելի քան 406 մլրդ դրամ են վճարել։ 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T10:44+0400
2025-01-27T10:44+0400
2025-01-27T11:06+0400
հայաստան
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1b/85153369_0:0:1411:795_1920x0_80_0_0_ac46a45ac99fc891bb5a7a6127ce979f.png
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2024 թվականի տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։Առաջին տասնյակում է նաև վառելիքի շուկայի խոշոր ընկերություններից մեկը՝ «Սի փի էս էներջի գրուպ»–ը, որին հաջորդում են, «Ամերիաբանկը», «Վայլդբերիզը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։Տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան», որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 10 ընկերությունները միասին վճարել են ավելի քան 406 մլրդ 670 մլն դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1b/85153369_123:0:1324:901_1920x0_80_0_0_528be7c2d805c48eb2b71bbab2918978.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պետական եկամուտների կոմիտե (պեկ), инфографика, ինֆոգրաֆիկա
հայաստան, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», պետական եկամուտների կոմիտե (պեկ), инфографика, ինֆոգրաֆիկա
ՊԵԿ–ը հրապարակել է 2024-ի ամենախոշոր հարկատուների ցանկը. ովքե՞ր են առաջին տասնյակում
10:44 27.01.2025 (Թարմացված է: 11:06 27.01.2025) Առաջին տասնյակում հայտնված ընկերություններն ավելի քան 406 մլրդ դրամ են վճարել։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2024 թվականի տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։
Նախորդ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։ Լավագույն տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել, 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով։
Առաջին տասնյակում է նաև վառելիքի շուկայի խոշոր ընկերություններից մեկը՝ «Սի փի էս էներջի գրուպ»–ը, որին հաջորդում են, «Ամերիաբանկը», «Վայլդբերիզը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։
Տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան», որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։
Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 10 ընկերությունները միասին վճարել են ավելի քան 406 մլրդ 670 մլն դրամ։