https://arm.sputniknews.ru/20250502/ruben-vardanjani-vordin-trampin-kvoch-e-arel-katarel-khvostumy-ev-ognel-azatel-gerinerin-88520017.html
Ռուբեն Վարդանյանի որդին Թրամփին կոչ է արել կատարել խոստումը և օգնել ազատել գերիներին
Ռուբեն Վարդանյանի որդին Թրամփին կոչ է արել կատարել խոստումը և օգնել ազատել գերիներին
Sputnik Արմենիա
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը, խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին, խոստացել էր պաշտպանել քրիստոնյաներին։ 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T13:42+0400
2025-05-02T13:42+0400
2025-05-02T13:43+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
բանտ
գերի
ռուբեն վարդանյան
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86262655_0:0:1210:682_1920x0_80_0_0_bbae78f292a1ffaa4c7159c59d03e54c.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել կատարել նախընտրական խոստումը։ Այս մասին ասվում է նրա հոդվածում, որը հրապարակվել է «Fox News»-ի կայքում։Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը պաշտպանել էր Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաներին։ Նա խոստացել էր դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։Հոդվածում նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և 120 հազար մարդու բռնի տեղահանման մասին։Դավիթ Վարդանյանը զուգահեռ է անցկացրել 1915 թվականի ցեղասպանության հետ և նշել, որ շատերը, այդ թվում՝ իր նախնիները, փրկվել են ամերիկյան աջակցության շնորհիվ։ Նա հավելել է` ի տարբերություն իրեն, հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, հնարավորություն չունի պատմելու իր պատմությունը, քանի որ 550 օր է, ինչ Ադրբեջանի բանտում է գտնվում նրա համար, որ հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքի։«Նա միայնակ չէ։ Բաքվում այսօրվա դրությամբ ապօրինի պահվում են առնվազն 23 այլ հայ քրիստոնյաներ գերիներ։ Ադրբեջանում պահվում են նաև ավելի քան 300 քաղբանտարկյալներ, և վերջին ամիսներին նրանց թիվն աճել է», - նշել է Դավիթ Վարդանյանը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/1c/86262655_263:0:1172:682_1920x0_80_0_0_a3c6af6624a87bfd6b87281ec57adc97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, բանտ, գերի, ռուբեն վարդանյան, դոնալդ թրամփ
հայաստան, արցախ, ադրբեջան, բանտ, գերի, ռուբեն վարդանյան, դոնալդ թրամփ
Ռուբեն Վարդանյանի որդին Թրամփին կոչ է արել կատարել խոստումը և օգնել ազատել գերիներին
13:42 02.05.2025 (Թարմացված է: 13:43 02.05.2025) Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը, խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին, խոստացել էր պաշտպանել քրիստոնյաներին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել կատարել նախընտրական խոստումը։ Այս մասին ասվում է նրա հոդվածում, որը հրապարակվել է
«Fox News»-ի կայքում։
Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը պաշտպանել էր Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաներին։ Նա խոստացել էր դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Իմ ընտանիքը և ես հույս ունենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր պարտավորությունները որպես նախագահ, որը հանդես գալիս որպես խաղաղության կողմնակից։ Նա կարող է անել դա՝ ստիպելով Բաքվին հետևել միջազգային կանոններին և ցույց տալ հավատարմությունը Հարավային Կովկասի խաղաղությանը՝ ազատ արձակելով հորս և մյուս հայ բանտարկյալներին», – ասել է Վարդանյան կրտսերը։
Հոդվածում նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և 120 հազար մարդու բռնի տեղահանման մասին։
Դավիթ Վարդանյանը զուգահեռ է անցկացրել 1915 թվականի ցեղասպանության հետ և նշել, որ շատերը, այդ թվում՝ իր նախնիները, փրկվել են ամերիկյան աջակցության շնորհիվ։ Նա հավելել է` ի տարբերություն իրեն, հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, հնարավորություն չունի պատմելու իր պատմությունը, քանի որ 550 օր է, ինչ Ադրբեջանի բանտում է գտնվում նրա համար, որ հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքի։
«Նա միայնակ չէ։ Բաքվում այսօրվա դրությամբ ապօրինի պահվում են առնվազն 23 այլ հայ քրիստոնյաներ գերիներ։ Ադրբեջանում պահվում են նաև ավելի քան 300 քաղբանտարկյալներ, և վերջին ամիսներին նրանց թիվն աճել է», - նշել է Դավիթ Վարդանյանը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: