https://arm.sputniknews.ru/20250502/hhn-2025-ev-2026-tvakannerin-chi-patrastvum-nvor-evrapartatvomser-tvogharkel-nakharar-88515217.html
ՀՀ–ն 2025 և 2026 թվականներին չի պատրաստվում նոր եվրապարտատոմսեր թողարկել․ նախարար
ՀՀ–ն 2025 և 2026 թվականներին չի պատրաստվում նոր եվրապարտատոմսեր թողարկել․ նախարար
Sputnik Արմենիա
Այս տարվա մարտի սկզբին ՀՀ կողմից թողարկված եվրաբոնդերով հիմնականում հետաքրքրվել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներդրողները։ 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T11:28+0400
2025-05-02T11:28+0400
2025-05-02T11:37+0400
հայաստան
եվրապարտատոմս
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84294448_0:166:1600:1066_1920x0_80_0_0_84cd95a84cb07a292a8aec9f5c97ef74.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ-ն 2025 և 2026 թվականներին չի պատրաստվում թողարկել նոր եվրապարտատոմսեր։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա ակնարկեց այս տարվա մարտի սկզբին ՀՀ–ի կողմից թողարկված եվրապարտատոմսերը, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել, քանի որ այդ մասին տեղեկությունը հայտնի դարձավ ոչ պաշտոնական աղբյուրներից, մինչդեռ ՀՀ կառավարությունը դրա մասին խոսեց շատ ավելի ուշ։Հիշեցնենք, որ մարտի 5-ին գերմանական բորսայում թողարկվել է 750 մլն դոլարի ՀՀ պարտատոմս, և դրանց մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1 %:ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել էր, որ սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի 5–րդ թողարկումն է, և նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:Նշենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ավելացրեց, որ ՀՀ կողմից թողարկված եվրաբոնդերով հիմնականում հետաքրքրվել են ներդրողներ ԱՄՆ-ից՝ 34%, ՄԵծ Բրիտանիայից՝ 45%, Եվրոպայից՝ 14%, Միջին Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան՝ 5%։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/19/84294448_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b8ecf553fc0da3bf30fa6dcedff3adaf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրապարտատոմս, վահե հովհաննիսյան
հայաստան, եվրապարտատոմս, վահե հովհաննիսյան
ՀՀ–ն 2025 և 2026 թվականներին չի պատրաստվում նոր եվրապարտատոմսեր թողարկել․ նախարար
11:28 02.05.2025 (Թարմացված է: 11:37 02.05.2025) Այս տարվա մարտի սկզբին ՀՀ կողմից թողարկված եվրաբոնդերով հիմնականում հետաքրքրվել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներդրողները։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ-ն 2025 և 2026 թվականներին չի պատրաստվում թողարկել նոր եվրապարտատոմսեր։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այս պահի դրությամբ պլաններն այդպիսին են։ Ուղղակի ուզում եմ նշել, որ 2025 թվականի պետական բյուջեով նշված է, որ մենք պլանավորում ենք թողարկել պարտատոմս, ուստի մեր պլանները նախօրոք պարտքի միջնաժամկետ ռազմավարությամբ և բյուջետային փաստաթղթով բացահայտվում և քննարկվում են այդ փուլում։ Հասկանալի է, որ մարդիկ այդ փաստաթղթերը ուշադրությամբ չեն կարդում, և երբ թողարկում է լինում, բոլորիս համար անակնկալ է լինում»,- նշեց նախարարը։
Նա ակնարկեց այս տարվա մարտի սկզբին ՀՀ–ի կողմից թողարկված եվրապարտատոմսերը, որոնք մեծ աղմուկ էին բարձրացրել, քանի որ այդ մասին տեղեկությունը հայտնի դարձավ ոչ պաշտոնական աղբյուրներից, մինչդեռ ՀՀ կառավարությունը դրա մասին խոսեց շատ ավելի ուշ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին գերմանական բորսայում թողարկվել է 750 մլն դոլարի ՀՀ պարտատոմս, և դրանց մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1 %:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը
նշել էր, որ սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի 5–րդ թողարկումն է, և նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:
Նշենք նաև, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ավելացրեց, որ ՀՀ կողմից թողարկված եվրաբոնդերով հիմնականում հետաքրքրվել են ներդրողներ ԱՄՆ-ից՝ 34%, ՄԵծ Բրիտանիայից՝ 45%, Եվրոպայից՝ 14%, Միջին Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան՝ 5%։