https://arm.sputniknews.ru/20250316/750-mln-dvolari-evrapartatvoms-tunjany-pndum-e-hh-karavarutjuny-vochinch-taqun-chi-arel-86821255.html
750 մլն դոլարի եվրապարտատոմս. Թունյանը պնդում է` ՀՀ կառավարությունը ոչինչ թաքուն չի արել
750 մլն դոլարի եվրապարտատոմս. Թունյանը պնդում է` ՀՀ կառավարությունը ոչինչ թաքուն չի արել
Sputnik Արմենիա
ՔՊ պատգամավորի խոսքով` եվրաբոնդերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ոչ թե մարտի 12–ին, այլ մարտի 5-ին, դրանց մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%: 16.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-16T16:00+0400
2025-03-16T16:00+0400
2025-03-16T16:00+0400
բաբկեն թունյան
եվրապարտատոմս
հայաստան
արթուր դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013125_0:83:1600:983_1920x0_80_0_0_8e4eebe5d33d1a921d2b9d8cc06d6b12.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր, որը ենթադրում է եկամտաբերություն: Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:Նա անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի տեսանյութին, որտեղ նա ասում է, որ մարտի 12-ին գերմանական բորսայում թողարկվել է 750 միլիոն դոլարի ՀՀ պարտատոմս, և այս փաստը պահվել է հույժ գաղտնի։ Դանիելյանը նաև նշել է, որ այդ գումարը խաղաղության պայմանագրի զիջումների համար գինն է, և այս գումարով հնարավոր կլինի կատարել 2025 թ. ՀՀ պետական բյուջեի մի մասը։Թունյանը նշել է, որ եվրաբոնդերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ոչ թե մարտի 12–ին, այլ մարտի 5-ին, և դրանց մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%:«Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով, որը միշտ է այդպես եղել: Թաքցնելու ոչինչ չկար, դա ամբսուրդ է, քանի որ միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում»,– գրել է նա:Ըստ նրա` եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ. պետական բյուջեով և ներառված է փոխառությունների ծրագրում:Արդյոք այդպիսով արտաքին պարտքը ավելանո՞ւմ է 750 մլն դոլարով, Թունյանի վստահեցմամբ` ոչ, քանի որ այդ 750 մլն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում նախորդ՝ 4–րդ թողարկման պարտքը:Բացի այդ, ըստ ՔՊ պատգամավորի, 750 մլն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1f/68013125_89:0:1513:1068_1920x0_80_0_0_696713b05a5b196368e976ad7a7f80ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաբկեն թունյան, եվրապարտատոմս, հայաստան, արթուր դանիելյան
բաբկեն թունյան, եվրապարտատոմս, հայաստան, արթուր դանիելյան
750 մլն դոլարի եվրապարտատոմս. Թունյանը պնդում է` ՀՀ կառավարությունը ոչինչ թաքուն չի արել
ՔՊ պատգամավորի խոսքով` եվրաբոնդերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ոչ թե մարտի 12–ին, այլ մարտի 5-ին, դրանց մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսեր, որը ենթադրում է եկամտաբերություն: Այս մասին
գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նա անդրադարձել է «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի
տեսանյութին, որտեղ նա ասում է, որ մարտի 12-ին գերմանական բորսայում թողարկվել է 750 միլիոն դոլարի ՀՀ պարտատոմս, և այս փաստը պահվել է հույժ գաղտնի։ Դանիելյանը նաև նշել է, որ այդ գումարը խաղաղության պայմանագրի զիջումների համար գինն է, և այս գումարով հնարավոր կլինի կատարել 2025 թ. ՀՀ պետական բյուջեի մի մասը։
Թունյանը նշել է, որ եվրաբոնդերի տեղաբաշխումը տեղի է ունեցել ոչ թե մարտի 12–ին, այլ մարտի 5-ին, և դրանց մարման ժամկետը 10 տարի է, եկամտաբերությունը՝ 7.1%:
Թե ինչո՞ւ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախապես չի հայտարարել այս տեղաբաշխման մասին, Թունյանի խոսքով` սա Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի 5–րդ թողարկումն է, և նախորդ չորս թողարկումների ժամանակ էլ տեղաբաշխման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել է տեղաբաշխումից հետո:
«Դա ոչ թե ֆիննախի կամ կառավարության քմահաճույքն է, այլ պայմանավորված է տեղաբաշխման գործընթացի կանոնակարգերով և պահանջներով, որը միշտ է այդպես եղել: Թաքցնելու ոչինչ չկար, դա ամբսուրդ է, քանի որ միջազգային պարտատոմս թողարկել ու հաջողությամբ տեղաբաշխելը, մեղմ ասած, վատ բան չի: Ու դրա հաջող իրագործման համար մեծ ծավալի աշխատանք է կատարվում»,– գրել է նա:
Ըստ նրա` եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թ. պետական բյուջեով և ներառված է փոխառությունների ծրագրում:
Արդյոք այդպիսով արտաքին պարտքը ավելանո՞ւմ է 750 մլն դոլարով, Թունյանի վստահեցմամբ` ոչ, քանի որ այդ 750 մլն դոլարի մի զգալի մասով հետ է գնվում նախորդ՝ 4–րդ թողարկման պարտքը:
«Պարզ օրինակով ասեմ. վերցրել եք 1000 դրամ վարկ, տարիների ընթացքում մարել կամ վերադարձրել 400 դրամը: Հիմա կրկին վերցնում եք 1000 դրամ վարկ, որից 600 դրամով ամբողջությամբ մարում եք նախորդ վարկը: Դրա համար էլ նշվում է, որ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով կօգտագործվի եվրապարտատոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը»,– ընդգծել է նա:
Բացի այդ, ըստ ՔՊ պատգամավորի, 750 մլն դոլարի պարտատոմսերի թողարկումը վկայում է միջազգային ներդրողների կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: