https://arm.sputniknews.ru/20250502/hh-petakan-partqy-mi-qani-amsum-atshel-e-44-vov-nakharar-88514651.html
ՀՀ պետական պարտքն առաջին եռամսյակում աճել է 5,8%-ով. նախարար
ՀՀ պետական պարտքն առաջին եռամսյակում աճել է 5,8%-ով. նախարար
Sputnik Արմենիա
2025 թվականի մարտի վերջի դրությամբ պետական պարտքը կազմում է գրեթե 13,6 մլրդ դոլար։ 02.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-02T11:08+0400
2025-05-02T11:08+0400
2025-05-02T11:42+0400
հայաստան
պետական պարտք
վահե հովհաննիսյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82676602_0:53:1600:954_1920x0_80_0_0_ba109fafbde6a293322944b1697b4c12.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ տարեսկզբից աճել է 5,8 տոկոսով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա նշեց, որ 2024 թվականին ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը նվազել է 0,1 տոկոսային կետով։Նախարարի խոսքով՝ այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են ՀՀ պետական բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ:Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներքին պարտքի ծավալը, ըստ ներգրաված արժույթի ու ըստ ռեզիդենտության, վերջին տարիներին աճել է՝ հասնելով 50% մակարդակին։«Դա դրական ցուցանիշ է, ու նույնիսկ մեր միջազգային գործընկերների հետ վերջին շփումների ժամանակ, երբ նրանց հետ խոսում էինք պարտքի ու ներքին շուկայի մեծության մասին, նրանք խնդրեցին, որ մենք մեր փորձով կիսվենք, թե մենք ինչպես ենք կարողացել մեր ներքին պարտքն այդքան բարելավել»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը։Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանի նման երկրներում ներքին պարտքը սովորաբար կազմում է 20-30%, իսկ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին հաջողվել է մեծացնել ներքին պարտքը, ինչը նշանակում է պաշտպանվել արտարժութային ռիսկերից։Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մարտի 24-ին ԱԺ—ում ներկայացնելով 2024 թ․ իրենց աշխատանքի հաշվետվությունը, նշել էր, որ անցած տարի պետական պարտքն անվանական արտահայտությամբ 2023 թվականի վերջի համեմատ աճել է 6,2 %-ով, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 48,3 %։ Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82676602_108:0:1529:1066_1920x0_80_0_0_3661a5d4f5540b358560584a2f1f7e7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական պարտք, վահե հովհաննիսյան, տնտեսություն
հայաստան, պետական պարտք, վահե հովհաննիսյան, տնտեսություն
ՀՀ պետական պարտքն առաջին եռամսյակում աճել է 5,8%-ով. նախարար
11:08 02.05.2025 (Թարմացված է: 11:42 02.05.2025) 2025 թվականի մարտի վերջի դրությամբ պետական պարտքը կազմում է գրեթե 13,6 մլրդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ տարեսկզբից աճել է 5,8 տոկոսով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատ աճել է 4,4%-ով։ ԱՄՆ դոլարով աճը կազմել է 5,8%-ով։ Դոլարային արտահայտությամբ` պարտքը կազմում է 13 մլրդ 581 մլն դոլար»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2024 թվականին ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը նվազել է 0,1 տոկոսային կետով։
Նախարարի խոսքով՝ այս ամբողջ պարտքի ներգրավումը և ծավալները պլանավորված են ՀՀ պետական բյուջեով և միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներքին պարտքի ծավալը, ըստ ներգրաված արժույթի ու ըստ ռեզիդենտության, վերջին տարիներին աճել է՝ հասնելով 50% մակարդակին։
«Դա դրական ցուցանիշ է, ու նույնիսկ մեր միջազգային գործընկերների հետ վերջին շփումների ժամանակ, երբ նրանց հետ խոսում էինք պարտքի ու ներքին շուկայի մեծության մասին, նրանք խնդրեցին, որ մենք մեր փորձով կիսվենք, թե մենք ինչպես ենք կարողացել մեր ներքին պարտքն այդքան բարելավել»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Հայաստանի նման երկրներում ներքին պարտքը սովորաբար կազմում է 20-30%, իսկ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին հաջողվել է մեծացնել ներքին պարտքը, ինչը նշանակում է պաշտպանվել արտարժութային ռիսկերից։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, մարտի 24-ին ԱԺ—ում ներկայացնելով 2024 թ․ իրենց աշխատանքի հաշվետվությունը,
նշել էր, որ անցած տարի պետական պարտքն անվանական արտահայտությամբ 2023 թվականի վերջի համեմատ աճել է 6,2 %-ով, սակայն ՀՆԱ-ի նկատմամբ գրեթե չի փոխվել՝ 48,3 %։ Պետական պարտքը 2024 թվականի վերջին կազմել է մոտ 5 տրլն 93 մլրդ դրամ։