00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավորներ
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2025
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ
Բաժանորդագրվել
Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են արել՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին։ Խմբակցությունը հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկեցին նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։
««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին»,– ասված է խմբակցության հայտարարության մեջ։
Միաժամանակ «Հայաստանը» կասկածում է, թե ինչ իրական նպատակներ ունի նախաձեռնությունը, քանի որ հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։
Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ են արել՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրությանը։
«Տպավորություն ունեմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտրվել է խակերների կողմից և խմբակցության անունից հայտարարություն է տեղադրվել ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդգար Ղազարյանը։
Նարեկ Մալյանն էլ նշել է, որ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր։
«Ընդդիմադիր պատգամավորները իրենց ստորագրությունները փորձում են «թանկով» ծախել` առաջ քաշելով ինչ–որ պայմանններ: «Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից» թեզը ծիծաղալու է, որովհետև իմպիչմենտի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենտ այդպես էլ չի նախաձեռնվել: Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը մինչ այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին»,– գրել է նա:
Նշենք, որ գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
Լրահոս
0