00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ արցախահայերը հայրենիք կվերադառնան․ Բալասանյանը՝ Պուտինին

© Sputnik / Asatur Yesayants«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը Ստեփանակերտում
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը Ստեփանակերտում - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2025
Բաժանորդագրվել
Բալասանյանը հույս է հայտնել նաև, որ ՌԴ նախագահը քայլեր կձեռնարկի Արցախի հայկական հուշարձանները ոչնչացումից փրկելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հաղթանակի տոնին ընդառաջ նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա ներկայացրել է Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած և կարևոր ներդրում ունեցած արցախահայերին և հույս հայտնել, որ նրա միջնորդությամբ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ժողովրդի ժառանգները կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք։
«Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքներով, զրկված է իր պատմական հայրենիքից, և մենք կարծում ենք, որ այդ անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդն ու ռուսական պետությունը»,- գրել է Բալասանյանն ու հավելել, որ դարերի ընթացքում ռուսական կայսրությունը բազմիցս օգնել է հայ ժողովրդին պահպանել ինքնությունն ու պետականությունը։
Բալասանյանը հիշեցրել է, որ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայերի մեջ 90 հազարն Արցախից էին։
«29 ղարաբաղցիներ դարձան Խորհրդային Միության հերոսներ, 7 հոգի դարձան «Փառքի շքանշանի» բոլոր 3 աստիճանի ասպետներ, հազարավոր զինվորներ պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Տասնյակ այլ ղարաբաղցիներ դարձան գեներալներ և ծովակալներ։ Ղարաբաղցիները ղեկավարում էին ճակատը, բանակը, կորպուսը, դիվիզիան»,- գրել է Բալասանյանը։
Բալասանյանը նաև ներկայացրել է այն վայրագությունները, որոնք նախորդող հարյուրամյակում իրականացրել է Ադրբեջանը հայերի ու հայկական հուշարձանների, պատմամշակութային ժառանգության նկատմամբ։ Օրինակ, 1988 թվականին Կիրովաբադում պատվանդանից իջեցվել է Իվան Բաղրամյանի արձանը, նույն թվականին նույն ճակատագրին արժանացավ նաև Շուշիում կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը։ Ավերվել ու ոչնչացվել են նաև Նախիջևանում գտնվող հայկակական մշակութային նմուշները, այդ թվում՝ հարյուրավոր խաչքարեր։
«Ղարաբաղի (Արցախի) անկախության ավելի քան 30 տարվա ընթացքում բնիկ հայ ժողովրդին և հանրապետության անկախ իշխանություններին հաջողվել է տիտանական աշխատանք տանել ճարտարապետական և մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնման ուղղությամբ, նոր կյանքի կոչել բազմաթիվ նշանակալի օբյեկտներ»,- գրել է Բալասանյանը և հավելել, որ հուշարձանների ոչնչացման քաղաքականությունը նոր թափ ստացավ 2020-2023 թվականների պատերազմից հետո:
Արցախի հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով. թեմի առաջնորդ
Ադրբեջանը ոչ միայն ցեղասպան գործություններ իրականացնելով՝ գրավեց Արցախը, այլև փորձում է վերացնել հայկական հետքը, զանգվածաբար ոչնչացվում են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանները, ինչը, Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն, ենթակա է քրեական հետապնդման:
Նա նաև հույս է հայտնել, որ շուտափույթ գործնական քայլեր կձեռնարկվեն հազարամյակների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, խաչքարերի, բնակավայրերի, հուշարձանների, այդ թվում՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների փրկության ուղղությամբ:
Լրահոս
0