https://arm.sputniknews.ru/20240902/arcakhi-hushardzannery-hnaravvor-e-prkel-miajn-arcakhcineri-veradardzvov-temi-arajnvord-80098837.html
Արցախի հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով. թեմի առաջնորդ
Արցախի հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով. թեմի առաջնորդ
Sputnik Արմենիա
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` Արցախ վերադարձի հիմքում ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է։ 02.09.2024, Sputnik Արմենիա
2024-09-02T09:49+0400
2024-09-02T09:49+0400
2024-09-02T10:58+0400
վրթանես եպիսկոպոս աբրահամյան
արցախ
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80098344_0:1:1600:901_1920x0_80_0_0_6e517dd0af6d09d6b62af08b643c635d.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով։ Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։Հարցին, թե ինչպես պետք է կազմակերպվի արցախցիների վերադարձը դեպի իրենց հայրենիք, հայր սուրբը շեշտեց` պետք է իրավաբաններն ու քաղաքագետները զբաղվեն այդ հարցով։1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂԻՄ բնակչության 80%-ը, որի 99,89 տոկոսը քվեարկեց անկախության օգտին։ 1991-ի կրկին դեկտեմբերին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։ Սամվել Շահրամանյանն ու Արցախի թեմի առաջնորդն այցելել են Եռաբլուր2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/02/80098344_241:0:1442:901_1920x0_80_0_0_cfd4d9e88be29031dd4fd6c13f7544b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրթանես եպիսկոպոս աբրահամյան, արցախ, եռաբլուր պանթեոն
վրթանես եպիսկոպոս աբրահամյան, արցախ, եռաբլուր պանթեոն
Արցախի հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով. թեմի առաջնորդ
09:49 02.09.2024 (Թարմացված է: 10:58 02.09.2024) Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` Արցախ վերադարձի հիմքում ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախում մնացած պատմամշակութային հուշարձանները հնարավոր է փրկել միայն արցախցիների վերադարձով։ Արցախի անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Վստահ եմ` այլ կերպ այդ ամենը հնարավոր չէ պահպանել։ Արցախ վերադարձի համար էլ ամենակարևոր երաշխիքը երկրի պետականությունն է, որով հնարավոր է համախմբել ժողովրդին, այն ժողովրդին, որոնք տվել են այդ պետականության ստեղծման քվեն։ Մեր պետականության հիմքում մեր հերոսների թափված արյունն է, ու մենք ո՛չ իրավական, ո՛չ էլ բարոյական իրավունք չունենք մտածելու, որ Արցախի պետականությունը և հենց Արցախը կարող են հարցականի տակ լինել»,– նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հարցին, թե ինչպես պետք է կազմակերպվի արցախցիների վերադարձը դեպի իրենց հայրենիք, հայր սուրբը շեշտեց` պետք է իրավաբաններն ու քաղաքագետները զբաղվեն այդ հարցով։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որում ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին մասնակցեց ԼՂԻՄ բնակչության 80%-ը, որի 99,89 տոկոսը քվեարկեց անկախության օգտին։ 1991-ի կրկին դեկտեմբերին անցկացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրությունը։ 1992-ի հունվարի 8-ին տեղի ունեցավ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ
Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։