https://arm.sputniknews.ru/20250501/datavvor-artush-gabrieljany-kalanavvorvec-88470236.html
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը... 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T09:49+0400
2025-05-01T09:49+0400
2025-05-01T10:07+0400
արտուշ գաբրիելյան
դատարան
դատավոր
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88451965_0:0:1600:901_1920x0_80_0_0_bc46c2fd1a52717c49f8021821cf0f80.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կաշառք ստանալու մեղադրանքով բերման է ենթարկվել դատարանի դահլիճից, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։Արտուշ Գաբրիելյանը նաև կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88451965_291:0:1523:924_1920x0_80_0_0_29db7b3380d9edbca9f68a37c5afdfd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտուշ գաբրիելյան, դատարան, դատավոր, կալանք
արտուշ գաբրիելյան, դատարան, դատավոր, կալանք
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց 2 ամսով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կաշառք ստանալու մեղադրանքով
բերման է ենթարկվել դատարանի դահլիճից, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։
Երեկ հայտնի դարձավ, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ
մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Sputnik Արմենիային տեղեկություններով՝ կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին
ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։
Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։
Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։
Արտուշ Գաբրիելյանը նաև կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել: