00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Արսեն Գասպարյան
Հեղափոխություններից հետո իշխանությունը սովորաբար փորձում է իրեն ենթարկեցնել նաև հոգևոր իշխանությանը․ Արսեն Գասպարյան
13:05
4 ր
Էդմոն Մարուքյան
Կաթողիկոս կա, բայց պետություն չկա. Էդմոն Մարուքյան
13:10
3 ր
Իշխան Սաղաթելյան
Վարչախումբը շարունակելու է թիրախավորել եկեղեցին`իր նպատակին հասնելու համար. Իշխան Սաղաթելյան
13:13
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:01
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացահայտ շանտաժ սեփական թիմի նկատմամբ. Դավիթ Մարգարյանը` Փաշինյանի հայտարարության մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2025
Բաժանորդագրվել
Դավիթ Մարգարյանի գնահատմամբ` տարբեր աղմկահարույց հայտարարություններով կառավարության ղեկավարը փորձում է կոսմետիկ շտկումներ անել գործադրի բազմաթիվ ձախողումներում։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը բացահայտ շանտաժ է սեփական թիմի նկատմամբ. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։
«Սա, իհարկե, բացահայտ շանտաժ է սեփական թիմի նկատմամբ` ևս մեկ անգամ ցույց տալու, թե այդտեղ ով է համար 1-ը և որ չի կարող լինել համար 2»,– ասել է նա` հավելելով, որ վարչապետի հայտարարության մեջ նաև ակնհայտ պոպուլիզմի տարրեր կան` հանրությանը ցույց տալու, որ երկրի թիվ 1 դեմքը ամեն ինչ ուզում է անել, բայց կողքի մարդիկ անընդհատ խնդիրներ են առաջացնում։
նշենք, որ ապրիլի 30-ի կառավարության նիստում, անդրադառնալով հայտարարագրման համակարգի ներդրման խնդիրներին, Փաշինյանն ասել էր, որ համակարգի ներդրման պահին արդեն իսկ պարզ էր, որ անհրաժեշտ է լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Մինչդեռ դրանց թողարկման հնարավորությունը ամսական ընդամենը 10 հազար է, ինչի մասին ինքը բավական ուշ է տեղեկացել։
«Չեմ հետաձգելու բարեփոխումները։ Որ նախարարը եկավ ու ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի»,– հայտարարել էր վարչապետը։
Դավիթ Մարգարյանի գնահատմամբ, այսօրինակ հայտարարություններով կառավարության ղեկավարը փորձում է կոսմետիկ շտկումներ անել հայտարարագրման համակարգի բազմաթիվ ձախողումներում։
«Ընդհանրապես, եթե կառավարման համակարգում ինչ–որ մեկը ասում է` սա չի լինի, ամենայն հավանականությամբ ինչ–որ պատճառ կա, թե ինչու չի լինի։ Առնվազն գոնե պետք է լսել այդ կարծիքը։ Չհաղթահարվող խնդիրներ չկան, հատկապես, եթե դու ունես օրենսդիր իշխանության գերակշիռ մեծամասնությունը։ Այս դեպքում ուղղակի կանգնել ու ասել. «Ինձ չի հետաքրքրում, հենց հիմա արեք», դա չափազանց դիլետանտային մոտեցում է։ Բացի այդ, ով է որոշել, որ այդ բարեփոխումն այս պահին հրամայական է։ Եթե դա մի հոգու որոշում է, իսկ մնացածները` ի դեմս կառավարության անդամների, ուղղակի կամակատարի դերում են, ապա պետք չէ զարմանալ, որ նման իրավիճակներ են ստեղծվում»,– կարծում է փորձագետը
Հնարավոր չէ տաքսու տեմպով առաջ գնալ. Փաշինյանը կառավարությունը համեմատեց ավտոբուսի հետ
Հակադարձելով Փաշինյանին` մեր զրուցակիցը հիշեցնում է, որ կառավարության անդամներին ընտրել է ինքը` վարչապետը` նրանց վստահելով իր քաղաքականության իրականացնումը։
Ինչ վերաբերում է հետաձգվող պետական ծրագրերին, Դավիթ Մարգարյանի համոզմամբ, դա ևս վատ կառավարմն հետևանք է։ Եթե ծրագիրն ընդունվում է ոչ թե իրական ու իրավական հենքի, այլ ցանկալի արդյունքի մասին մոտավոր պատկերացումների վրա, ապա ֆիասկոն անխուսափելի է։
Լրահոս
0