00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնարավոր չէ տաքսու տեմպով առաջ գնալ. Փաշինյանը կառավարությունը համեմատեց ավտոբուսի հետ

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի խոսքով` կառավարությունն այն մարմինն է, որ պետք է դանդաղ լինի, քանի որ 7 անգամ չափում, մեկ կտրում է։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Աշխարհի բոլոր կառավարություններն ու պետական մարմինները դանդաղ են, քանի որ կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ մասին ցույց են տվել իր կողմից արված հետազոտության արդյունքները։
«Շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ։ Միաժամանակ պետք է հիշել, որ կառավարությունը պետք է լինի դանդաղ, քանի որ կառավարությունն այն մարմինն է, որ պետք է 7 չափի, մեկ կտրի»,– հայտարարեց վարչապետը։
Նա շատ տպավորված է Էստոնիայի պետական կառավարման համակարգից, որտեղ վերջերս մեկնել էր պաշտոնական այցով։ Ըստ նրա` Էստոնիայում ծրագրերը պլանավորում են 6 ամսից մեկ տարի ժամանակահատվածով, իսկ մեզ մոտ որոշումները կառավարություն են բերվում 2 շաբաթ առաջ։
Ջարդող-փչացնողի դեֆիցիտ կա․ Տալլինի մաքրությունը տպավորել է Նիկոլ Փաշինյանին
«Օրինակ` մեզ մոտ պլանավորում ենք, որ 6 ամսից պետք է որոշումն իրականացնենք, սակայն այդ որոշումը տանում ենք համայնք ու ասում ենք` դե շուտ արա, 3-4 օրում պիտի անես։ Այդպես չի լինում, ընթացակարգ կա։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք, որ դա ժամանակին արվի, դա պետք է պլանավորվի ոչ թե մեկ շաբաթ առաջ, այլ երկու տարի առաջ։ Մինչդեռ գալիս է, օրինակ, բիզնեսն ու ասում է` դե, ուշանում եմ, քշի, սակայն ասում ես` մի րոպե, եղբա՛յր, սա տաքսի չէ, սա ավտոբուս է, քանի որ այն ունի իր երթուղին, արագության ստանդարտը, անվտանգության յուրահատուկ կանոնները, կանգառներ, որտեղ նա պետք է կանգնի։ Հնարավոր չէ բարձրանալ ավտոբուս ու տաքսու տեմպով առաջ գնալ, քանի որ կլինեն ուղևորներ, որոնք կանգառներում պետք է իջնեն, ու արդյունքում պետք է առնվազն պատուհաններից դուրս թռնեն կամ միջադեպեր լինեն ավտոբուսի վարորդի հետ։ Ավտոբուսը պետք է արագ լինի ավտոբուսի ստանդարտով»,– այլաբանորեն բացատրեց Փաշինյանը։
Ըստ նրա` այս տեմպերով մենք պետություն չենք դառնա, քանի որ անգամ երթևեկության կանոնը վերաբերում է նրան, ով «կրուտոյ» չէ:
Լրահոս
0