00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Վաշինգտոնում դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանությունը

© Photo : Salzburgglobal.orgՋարեդ Գենսեր
Ջարեդ Գենսեր - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
Լսումների ժամանակ ներկայացվել է նաև արցախահայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և այլն։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանությունը և կեղծիքները, որոնք օգտագործվում են Վարդանյանին ցմահ բանտարկության դատապարտելու փորձի ժամանակ։ Այս մասին Գենսերը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԱՄն Կոնգրեսի Թոմ Լանտոս Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումների ժամանակ։
Գենսերը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Միջազգային փաստաբանը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով միջամտել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, եթե որևէ գործողություն չձեռնարկվի։ Գենսերն իր ելույթում ընդգծել է Ադրբեջանի կողմից տարվող մշակութային և կրոնական ոչնչացման շարունակական արշավը։
Հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը անդրադարձել է COP29 համաժողովից հետո Ադրբեջանի և Ալիևի բռնապետական ռեժիմի նկատմամբ աշխարհում ավելացող բացասական արձագանքներին։
«Ալիևը ամենազոր չէ։ Նա սովոր է խաբել և խաբել աշխարհին։ Դա պետք է ավարտվի, և դա պետք է ավարտվի հիմա»,- շեշտել է Սմիթը։
Հավելենք, որ լսումների ժամանակ որպես հիմնական զեկուցողներից մեկը ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը, հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վիճակը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։
Լրահոս
0