https://arm.sputniknews.ru/20250430/irani-artgvortsnakhararn-asel-e-vortegh-kankacvi-amni-het-banakcutjunneri-hajvord-puly-88443356.html
Իրանի արտգործնախարարն ասել է` որտեղ կանցկացվի ԱՄՆ–ի հետ բանակցությունների հաջորդ փուլը
Իրանի արտգործնախարարն ասել է` որտեղ կանցկացվի ԱՄՆ–ի հետ բանակցությունների հաջորդ փուլը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների չորրորդ փուլը կկայանա մայիսի 3-ին։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T15:20+0400
2025-04-30T15:20+0400
2025-05-01T15:59+0400
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություն
ամն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_0:0:1535:864_1920x0_80_0_0_6222220a5834bfef69c418735c2efefa.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Միջուկային խնդրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։Նա նաև պարզաբանել է, որ չնայած մայիսի 2-ին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախօրեին, «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա, որոնք Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին մտնում են ներկայում գործող միջուկային համաձայնագրի գործարքի մեջ) հետ նախատեսված խորհրդակցություններին, Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններն ընկալում է որպես հիմնական։Արաղչին պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ֆոնին այցելել Ֆրանսիա, Բրիտանիա և ԳերմանիաԻրանի արտգործնախարարի խոսքով` եթե Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնեն, ՄԱԳԱՏԷ–ն կզբաղվի դրա վերիֆիկացիայի հարցերով։ԱՄՆ–ի հետ բանակցությունների չորրորդ փուլը պետք է կայանա մայիսի 3-ին։Ապրիլի 26-ին Օմանում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, ինչպես նաև երկու կողմերի տեխնիկական խմբերի մասնակցությամբ: Դրանց արդյունքներով Իրանի նախարարը հայտարարեց, որ գոհ է բանակցությունների ընթացքից, թեև երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են ինչպես իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի մանրամասների, այնպես էլ ընդհանուր դրույթների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ հաջորդ բանակցությունները կանցկացվեն նույն մակարդակով։Պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_710e4f7d14e5879e6c1e12e183bb9ecb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն, ամն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություն, ամն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
Իրանի արտգործնախարարն ասել է` որտեղ կանցկացվի ԱՄՆ–ի հետ բանակցությունների հաջորդ փուլը
15:20 30.04.2025 (Թարմացված է: 15:59 01.05.2025) Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների չորրորդ փուլը կկայանա մայիսի 3-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Միջուկային խնդրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա Հռոմում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։
«Ոչ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը ընդունող երկրի, այսինքն՝ Օմանի հայտարարության համաձայն` կկայանա Հռոմում», – ասել է Արաղչին իրանական հեռուստատեսության եթերում։
Նա նաև պարզաբանել է, որ չնայած մայիսի 2-ին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախօրեին, «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա, որոնք Ռուսաստանի և Չինաստանի հետ միասին մտնում են ներկայում գործող միջուկային համաձայնագրի գործարքի մեջ) հետ նախատեսված խորհրդակցություններին, Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններն ընկալում է որպես հիմնական։
Իրանի արտգործնախարարի խոսքով` եթե Միացյալ Նահանգների հետ համաձայնության հասնեն, ՄԱԳԱՏԷ–ն կզբաղվի դրա վերիֆիկացիայի հարցերով։
ԱՄՆ–ի հետ բանակցությունների չորրորդ փուլը պետք է կայանա մայիսի 3-ին։
Ապրիլի 26-ին Օմանում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի, ինչպես նաև երկու կողմերի տեխնիկական խմբերի մասնակցությամբ: Դրանց արդյունքներով Իրանի նախարարը հայտարարեց, որ գոհ է բանակցությունների ընթացքից, թեև երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են ինչպես իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի մանրամասների, այնպես էլ ընդհանուր դրույթների վերաբերյալ: Նա նաև նշել է, որ հաջորդ բանակցությունները կանցկացվեն նույն մակարդակով։