https://arm.sputniknews.ru/20250430/gvorlvovkaji-hretakvotsutjan-zhamanak-viravvorvats-kiny-mahacel-e-qaghaqapet-88423625.html
Գորլովկայի հրետակոծության ժամանակ վիրավորված կինը մահացել է. քաղաքապետ
Գորլովկայի հրետակոծության ժամանակ վիրավորված կինը մահացել է. քաղաքապետ
Sputnik Արմենիա
Նախօրեին ուկրաինական զորքը կրկին հրետակոծել է Գորլովկան։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T10:09+0400
2025-04-30T10:09+0400
2025-04-30T10:12+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
գորլովկա
հրետակոծություն
կին
մահ
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87596794_0:0:3067:1725_1920x0_80_0_0_0f6de4205fec7cd7f10d910325240577.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գորլովկայում ուկրաինական զորքերի կողմից հրետակոծության հետևանքով վիրավորված խաղաղ բնակչուհին մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ապրիլի 29-ին ուկրաինական զորքերը HIMARS համակարգեր են կիրառել Գորլովկայի կենտրոնը հրետակոծելու համար, որի հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ հինգ ոստիկան և մեկ տարեկան երեխա։Ուկրաինական ԶՈւ–ն հրետակոծել է Գորլովկան․ վիրավորվել է հինգ խաղաղ բնակիչԳորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտությունը սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
գորլովկա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/07/87596794_275:0:3004:2047_1920x0_80_0_0_c947e8ad23aeb3341a66084456775b0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գորլովկա, հրետակոծություն, կին, մահ, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
գորլովկա, հրետակոծություն, կին, մահ, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Գորլովկայի հրետակոծության ժամանակ վիրավորված կինը մահացել է. քաղաքապետ
10:09 30.04.2025 (Թարմացված է: 10:12 30.04.2025) Նախօրեին ուկրաինական զորքը կրկին հրետակոծել է Գորլովկան։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գորլովկայում ուկրաինական զորքերի կողմից հրետակոծության հետևանքով վիրավորված խաղաղ բնակչուհին մահացել է։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքապետ Իվան Պրիխոդկոյին։
«Գորլովկայի կենտրոնի երեկվա հրետակոծության հետևանքով ուկրաինացի ահաբեկիչների կողմից վիրավորված խաղաղ բնակչուհին մահացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից», – նշել է Պրիխոդկոն իր Telegram–ալիքում։
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ապրիլի 29-ին ուկրաինական զորքերը HIMARS համակարգեր են կիրառել Գորլովկայի կենտրոնը հրետակոծելու համար, որի հետևանքով տուժել է 16 մարդ, այդ թվում՝ հինգ ոստիկան և մեկ տարեկան երեխա։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտությունը սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։