https://arm.sputniknews.ru/20250430/adtsn-kankhel-e-rd-pn-kamavvorakan-gumartaki-martiki-dem-kazmakerpvats-ahabekchutjuny-88434371.html
ԱԴԾ–ն կանխել է ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի մարտիկի դեմ կազմակերպված ահաբեկչությունը
ԱԴԾ–ն կանխել է ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի մարտիկի դեմ կազմակերպված ահաբեկչությունը
Sputnik Արմենիա
Գործով անցնողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ 30.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-30T13:02+0400
2025-04-30T13:02+0400
2025-04-30T13:05+0400
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88427032_0:0:2264:1273_1920x0_80_0_0_1aeaecd7ebe8b2b1f0f693cc0a17dbce.jpg
Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում ահաբեկչական հարձակում է կանխվել հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի մարտիկի դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։«ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունն անօրինական գործունեություն է կանխել Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի (այսուհետ՝ ԽՄԻՇ) Յուգրայի տարածքում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալների՝ 1980 թվականին Ուկրաինայում ծնված քաղաքացու, որը ՌԴ քաղաքացիություն է ստացել, և 1976 թվականին ծնված Բելառուսի քաղաքացու, որոնք առնչություն են ունեցել հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի զինծառայողներից մեկի դեմ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։Սամարայի մարզում երկու ռուսաստանցի է ձերբակալվել դիվերսիաներ նախապատրաստելու համար. ԱԴԾՆշվում է, որ նշված անձանց կողմից պայթուցիկ սարքի հավաքելու ժամանակ պատահական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով Խանտի Մանսիյսկում բազմահարկ բնակելի շենքի երկու բնակարան է ավերվել։ Հինգ մարդ, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումը նախապատրաստողները, հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։Նշվում է, որ ՌԴ ՔԿ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում), 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով (մահափորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում) բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետաքննություն է ընթանում։Ղրիմում մզկիթի հրկիզում նախապատրաստող նեոնացիստ է ձերբակալվել․ ԱԴԾ վարչություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1e/88427032_204:0:1901:1273_1920x0_80_0_0_046c328911aaef9d9be3064f4ff58fa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео
տեսանյութեր, տեսանյութ, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, видео
ԱԴԾ–ն կանխել է ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի մարտիկի դեմ կազմակերպված ահաբեկչությունը
13:02 30.04.2025 (Թարմացված է: 13:05 30.04.2025) Գործով անցնողների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում ահաբեկչական հարձակում է կանխվել հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի մարտիկի դեմ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայությունն անօրինական գործունեություն է կանխել Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի (այսուհետ՝ ԽՄԻՇ) Յուգրայի տարածքում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալների՝ 1980 թվականին Ուկրաինայում ծնված քաղաքացու, որը ՌԴ քաղաքացիություն է ստացել, և 1976 թվականին ծնված Բելառուսի քաղաքացու, որոնք առնչություն են ունեցել հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ՌԴ ՊՆ կամավորական գումարտակի զինծառայողներից մեկի դեմ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նշված անձանց կողմից պայթուցիկ սարքի հավաքելու ժամանակ պատահական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով Խանտի Մանսիյսկում բազմահարկ բնակելի շենքի երկու բնակարան է ավերվել։ Հինգ մարդ, այդ թվում՝ ահաբեկչական հարձակումը նախապատրաստողները, հոսպիտալացվել են տարբեր ծանրության վնասվածքներով։
«Ձերբակալվել է նաև Մոլդովայի 1977 թվականին ծնված քաղաքացի, որն իր անձնական «Mercedes Sprinter» միկրոավտոբուսով Լեհաստանով, Լիտվայով և Բելառուսով տարանցմամբ Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջան Յուգրա է հասցրել ինքնաշեն պայթուցիկի մասեր։ Դրանք քողարկված են եղել ուժակուտակիչ պտուտակահանի և բուրավետ մոմի մեջ, որոնք իրեն Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում հանձնել էր Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալ, 1986 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի Պավլյուկ Վալենտինը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ՔԿ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում), 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 105-րդ հոդվածի 2-րդ մասով (մահափորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասով (գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում) բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հետաքննություն է ընթանում։