https://arm.sputniknews.ru/20250328/ghrimum-mzkiti-hrkizum-nakhapatrastvogh-nevonacist-e-dzerbakalvel-adts-varchutjun-87242095.html
Ղրիմում մզկիթի հրկիզում նախապատրաստող նեոնացիստ է ձերբակալվել․ ԱԴԾ վարչություն
Ղրիմում մզկիթի հրկիզում նախապատրաստող նեոնացիստ է ձերբակալվել․ ԱԴԾ վարչություն
Sputnik Արմենիա
Ձերբակալվածն անմիջական մասնակցություն է ունեցել այսպես կոչված «ուղիղ ազդեցության ակցիաներին», ինչպես նաև տեղի բնակիչներին Մոլոտովի կոկտեյլներ և այլ իրեր է... 28.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-28T11:04+0400
2025-03-28T11:04+0400
2025-03-28T11:15+0400
տեսանյութեր
տեսանյութ
ղրիմ
ահաբեկչություն
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1c/87239373_0:0:801:450_1920x0_80_0_0_1d444dcf19ba54badbe8447bb072d58e.jpg.webp
Ղրիմում ձերբակալել են նեոնացիստական ահաբեկչական խմբավորման մասնակցի, որը մտադիր էր հրկիզել մզկիթը։ Այս մասին հայտնում է ԱԴԾ Ղրիմի ու Սևաստոպոլի վարչության մամուլի ծառայությունը:Իրավապահները մարտի 27–ին հայտնել են, որ ձերբակալել են Ղրիմի 18-ամյա բնակչի, որը մասնակից է եղել քաղաքացիների վրա հարձակմանը և մարմնական վնասվածքներ հասցնելուն, նրանց ունեցվածքի վնասմանը, հրկիզումներին և ծայրահեղական խորհրդանիշներ նկարելուն:ԱԴԾ–ն Կիևի գործակալ է բացահայտել ՌԴ վերահսկիչ մարմնի կենտրոնական գրասենյակումԱԴԾ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածի տանը հայտնաբերվել և առգրավվել են օգտագործման պատրաստ հրկիզիչ խառնուրդով շշեր, դանակներ, արցունքաբեր ցողիչներ, սվաստիկա պատկերելու համար նախատեսված կանաչ գույնի աերոզոլային ներկ, ինչպես նաև կապի միջոցներ:Պարզվել է, որ ձերբակալվածն անմիջական մասնակցություն է ունեցել այսպես կոչված «ուղիղ ազդեցության ակցիաներին», ինչպես նաև տեղի բնակիչներին փոխանցել է «Մոլոտովի կոկտեյլներ» և անօրինական գործողություններ կատարելու համար նախատեսված այլ իրեր՝ դրամական պարգևի դիմաց, որը վճարվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության համակարգողների կողմից փոխանցված կրիպտոարժույթով:ՌԴ–ում բացահայտված լրտեսներից մեկը աշխատել է ԵՄ-ում Լոնդոնի ներկայացուցչությունում. ԱԴԾ«ԱԴԾ Ղրիմի Հանրապետության վարչության և ՆԳՆ-ի նյութերի հիման վրա ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ հոդվածի հատկանիշներով (ահաբեկչական գործողություն)»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:Հակաիրավական գործունեությանը մասնակից այլ հանգամանքներն ու անձինք պարզվում են:
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1c/87239373_90:0:690:450_1920x0_80_0_0_a4076b5bd1cc913e88550ba96f48cef5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ղրիմ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ռուսաստան, видео
տեսանյութեր, տեսանյութ, ղրիմ, ահաբեկչություն, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ռուսաստան, видео
Ղրիմում մզկիթի հրկիզում նախապատրաստող նեոնացիստ է ձերբակալվել․ ԱԴԾ վարչություն
11:04 28.03.2025 (Թարմացված է: 11:15 28.03.2025) Ձերբակալվածն անմիջական մասնակցություն է ունեցել այսպես կոչված «ուղիղ ազդեցության ակցիաներին», ինչպես նաև տեղի բնակիչներին Մոլոտովի կոկտեյլներ և այլ իրեր է փոխանցել անօրինական գործողություններ կատարելու համար:
Ղրիմում ձերբակալել են նեոնացիստական ահաբեկչական խմբավորման մասնակցի, որը մտադիր էր հրկիզել մզկիթը։ Այս մասին հայտնում է ԱԴԾ Ղրիմի ու Սևաստոպոլի վարչության մամուլի ծառայությունը:
Իրավապահները մարտի 27–ին հայտնել են, որ ձերբակալել են Ղրիմի 18-ամյա բնակչի, որը մասնակից է եղել քաղաքացիների վրա հարձակմանը և մարմնական վնասվածքներ հասցնելուն, նրանց ունեցվածքի վնասմանը, հրկիզումներին և ծայրահեղական խորհրդանիշներ նկարելուն:
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածի տանը հայտնաբերվել և առգրավվել են օգտագործման պատրաստ հրկիզիչ խառնուրդով շշեր, դանակներ, արցունքաբեր ցողիչներ, սվաստիկա պատկերելու համար նախատեսված կանաչ գույնի աերոզոլային ներկ, ինչպես նաև կապի միջոցներ:
«Հեռախոսի զննման ընթացքում պարզվել է, որ նա հակառուսական և նեոնացիստական ուղղվածության Telegram-հաշվի և Telegram-ալիքի ադմինիստրատոր է, ինչպես նաև կապ է պահպանում Ուկրաինայից ահաբեկչական կազմակերպության առաջնորդի հետ, որը նրա համար մշակել է մզկիթը հրկիզելու առաջադրանքը՝ հազար դոլարի դիմաց»,-հայտնել են գերատեսչությունում:
Պարզվել է, որ ձերբակալվածն անմիջական մասնակցություն է ունեցել այսպես կոչված «ուղիղ ազդեցության ակցիաներին», ինչպես նաև տեղի բնակիչներին փոխանցել է «Մոլոտովի կոկտեյլներ» և անօրինական գործողություններ կատարելու համար նախատեսված այլ իրեր՝ դրամական պարգևի դիմաց, որը վճարվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության համակարգողների կողմից փոխանցված կրիպտոարժույթով:
«ԱԴԾ Ղրիմի Հանրապետության վարչության և ՆԳՆ-ի նյութերի հիման վրա ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ հոդվածի հատկանիշներով (ահաբեկչական գործողություն)»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հակաիրավական գործունեությանը մասնակից այլ հանգամանքներն ու անձինք պարզվում են: