https://arm.sputniknews.ru/20250429/ruben-vardanjany-bvoghvoqarkel-e-baqvi-datavvorneri-kazmi-dem-88417095.html
Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի դատավորների կազմի դեմ
Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի դատավորների կազմի դեմ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը», հայտնում են... 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T20:53+0400
2025-04-29T20:53+0400
2025-04-29T20:54+0400
ռուբեն վարդանյան
բաքու
դատ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88414498_0:72:1280:792_1920x0_80_0_0_7ed5ef69a1b4c733efe38bdc8cb3f0d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ներում։ Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։ Պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։ Փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։ Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։ Հաջորդ լսումը տեղի կունենա մայիսի 6-ին։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88414498_65:0:1216:863_1920x0_80_0_0_969a9e9a8104e3c7984df43517aa9251.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, արցախ
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, արցախ
Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի դատավորների կազմի դեմ
20:53 29.04.2025 (Թարմացված է: 20:54 29.04.2025) ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ներում։
Ռուբեն Վարդանյանը և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։ Պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։ Փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։
Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։
Հաջորդ լսումը տեղի կունենա մայիսի 6-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում
ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից
հացադուլ սկսեց, որը դադարեցրեց
մարտի 13-ին։