00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դատի գրասենյակը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով դիմել է ԵԱԿՀ–ին

© PhotoՀայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2025
Հայ գերիները Բաքվի դատարանում
Բաժանորդագրվել
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի վրա։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը Բաքվում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատուներին։
Հայ դատի գրասենյակն առաջարկել է, որ գործարկվեն ԵԱՀԿ-ի տրամադրության տակ գտնվող գործիքակազմերը, գնահատվեն օրենսդրական և վարչական ընթացակարգերը, արձանագրվեն փաստերը, ինչպես նաև համապատասխան առաջարկներ և խորհրդատվություւններ կատարվեն։
«ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին փոխանցված են մի շարք տեղեկություններ Ադրբեջանում դատական համակարգի թերությունների, ինչպես նաև ի աջակցություն հայ գերիների՝ տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումների մասին։ Յուրաքանչյուր օրը ճակատագրական է մեր գերիների բարօրրության ու կյանքի համար։ Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի վրա, որպեսզի դադարեցվեն մարդու իրավունքների կոպիտ խախտումներն ու ազատ արձակվեն ապօրինի կերպով ձերբակալված բոլոր հայ գերիները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ դեռ ապրիլի 4-ին ՀՅԴ Հայ դատը գործարկել է միջազգային հարթակ հայ պատանդների ազատ արձակման համար։ Վեց լեզվով պատրաստված հարթակով հնարավոր է նամակով դիմել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը նպաստելու համար։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հիշեցրել է այս հարթակի մասին, որտեղ ստորագրությունների թիվն այս պահին հասել է 6000–ի։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Լրահոս
0