00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանյանին ուղեկցած ոստիկանների նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդություն է ներկայացվել

© Photo : Social media of Samvel VardanyanՍամվել Վարդանյան
Սամվել Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2025
Սամվել Վարդանյան
Բաժանորդագրվել
Դատախազը մեկ շաբաթվա ընթացքում պետք է մերժի կամ բավարարի միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Նախկին ՔՊ–ական, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորելու համար մեղադրյալի աթոռին հայտնված ակտիվիստ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 2 ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնում են Վարդանյանի լիազոր ներկայացուցիչները՝ փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանը։
Ապրիլի 25-ին պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում հայտարարեց, որ լուսանկարներ ունի, որոնցում երևում է` ՔԿ-ից ՁՊՎ տեղափոխվելու ճանապարհին երիտասարդին ակնհայտ ծնկաչոք վիճակում նստեցրել են խոտին, տաբատն իջեցրել, թքել են վրան ու խոշտանգել։ Նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե ինչու Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության դեպքն առ այս պահը չի բացահայտվել։ Վարդապետյանն էլ պատճառաբանեց փորձաքննության եզրակացությունները դեռևս չեն ստացվել։
«Հիմք ընդունելով ուրբաթ օրը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով գլխավոր դատախազի արտահայտած օրինականության ու արագության հանձնառությունը՝ անհրաժեշտ ենք համարում լրացուցուցիչ դատավարական միջոցներով օգնել ՀՀ դատախազությանը՝ կատարելու այդ հանձնառությունը։ Այսօր հսկող դատախազին ներկայացրել ենք Սամվելին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն»,– հայտնել են փաստաբանները։
Միաժամանակ նրանք վերահաստատել են իրենց սկզբնական մոտեցումն առ այն, որ այդ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու բոլոր հիմքերն առկա են եղել դեռևս 1 տարի առաջ։
Հարությունյանն ու Մելիքյանը շեշտել են` ըստ օրենքի՝ հսկող դատախազն ունի 7 օր՝ մեր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու համար։
Հիշեցնենք` 2024թ–ի ապրիլի 15–ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում Սամվել Վարդանյանը Ասլանյանին նկարահանում էր, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, հետո հրմշտոց էր սկսվում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։
Ապրիլի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ։ Հունիսի 7-ին դատարանը 3 ամսով երկարացրեց տնային կալանքի ժամկետը։
Հուլիսի 25–ին Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխեց վարչական հսկողությամբ (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)։
Արդեն 2025 թվականի ապրիլի 14-ին դատարանը Սամվել Վարդանյանին ազատեց պատժից։
Լրահոս
0