00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ական պատգամավորի հետ ավտոբուսում վիճած տղամարդու խափանման միջոցը փոխվել է. Մելիքյան

© PhotoՌուբեն Մելիքյանն ու Սամվել Վարդանյանը
Ռուբեն Մելիքյանն ու Սամվել Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2024
Բաժանորդագրվել
Ուժի մեջ են մնացել 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ ավտոբուսում կոնֆլիկտի մեջ մտած քաղաքացի Սամվել Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սամվելի անազատությունը տևեց ուղիղ 100 օր։ Վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանության կողմի բողոքն ու Սամվել Վարդանյանի տնային կալանքը փոխել է վարչական հսկողության (գործով անցնող անձանց հետ շփում չունենալու պայմանով)»,– գրել է նա։
Փաստաբանը հայտնել է նաև, որ ուժի մեջ են նաև 7 մլն դրամի չափով գրավն ու բացակայելու արգելքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15–ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ մի երիտասարդ Ասլանյանին նկարահանում է, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնում, որից հետո հրմշտոց է սկսվում։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ըստ քննչականի՝ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել պատգամավոր Ասլանյանին, խախտել հասարակական կարգը, նաև քաղաքական ուժի նկատմամբ թշնամանք տարածող արտահայտություններ արել։
Ապրիլի 18-ին Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և 7 մլն դրամ գրավ։ Հունիսի 7-ին դատարանը 3 ամսով երկարացրեց տնային կալանքի ժամկետը։
Լրահոս
0