https://arm.sputniknews.ru/20250428/qardashjanin-kvoghvoputi-gvortsvov-parizum-dataran-en-kanchel-88355120.html
Քիմ Քարդաշյանին կողոպուտի գործով Փարիզում դատարան են կանչել
Քիմ Քարդաշյանին կողոպուտի գործով Փարիզում դատարան են կանչել
Sputnik Արմենիա
Քիմ Քարդաշյանը կմեկնի Փարիզ՝ մեղադրյալների դեմ ցուցմունք տալու։ 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T18:56+0400
2025-04-28T18:56+0400
2025-04-28T18:57+0400
քիմ քարդաշյան
կողոպուտ
դատ
դատարան
փարիզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0b/84697600_0:12:1600:912_1920x0_80_0_0_2384a999444f193e39c17248680c59c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Փարիզում սկսվում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով դատավարությունը։Կողոպուտը տեղի է ունեցել 2016 թվականին Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Տղամարդկանց 10- հոգանոց խումբը, որոնք իրենց անվանում էին «grandpa robbers» (կողոպտիչ պապիկներ), դահուկորդի սաղավարտներով և ոստիկանի հագուստներով, Քարդաշյանին կապկպել էին նրա շքեղ լյուքս համարում և տարել էին 4 մլն եվրո արժողությամբ ամուսնական մատանին և այլ զարդեր։ Մատանին Քիմին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։«Տիկին Քարդաշյանն իր ցուցմունքները պահում է դատարանի և երդվյալ ատենակալների համար։ Նա ցանկանում է, որ դատավարությունն ընթանա կազմակերպված՝ ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան և գործի բոլոր կողմերի նկատմամբ հարգանքով»,-հայտարարել են փաստաբանները։Գործում 10 մեղադրյալ կար, սակայն նրանցից մեկը՝ 72-ամյա Մարսո Բաումգերտները, մահացել է անցած ամիս: Ընդ որում՝ հինգին մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի և մարդկանց առևանգման համար։ Մյուսները մեղադրվում են կողոպուտի հանցակից լինելու կամ ապօրինի զենք պահելու համար։Քարդաշյանին կողոպտել էին 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող փոքրիկ մասնավոր հյուրանոցում։ Հանցագործները գողացել էին Քիմի զարդատուփը՝ մոտ 5 մլն եվրո արժողությամբ զարդերով, և 4 մլն եվրո արժողությամբ մատանի։ Հարձակմանը մասնակցել է հինգ դիմակավորված մարդ՝ ոստիկանական համազգեստով։ Պարզվել է, որ նրանք բոլորը 60-72 տարեկան էին։ Նրանք կապկպել էին զոհին ու փակել լոգարանում: Հարձակման անմիջական մասնակիցներն ու նրանց հանցակիցները ձերբակալվել են 2017 թվականի հունվարի 9-ին տեղի ունեցած ոստիկանական գործողության ընթացքում:
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0b/84697600_18:0:1441:1067_1920x0_80_0_0_5f16238ba45a701a4314aa20df49f826.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քիմ քարդաշյան, կողոպուտ, դատ, դատարան, փարիզ
քիմ քարդաշյան, կողոպուտ, դատ, դատարան, փարիզ
Քիմ Քարդաշյանին կողոպուտի գործով Փարիզում դատարան են կանչել
18:56 28.04.2025 (Թարմացված է: 18:57 28.04.2025) Քիմ Քարդաշյանը կմեկնի Փարիզ՝ մեղադրյալների դեմ ցուցմունք տալու։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Փարիզում սկսվում է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով դատավարությունը։
Կողոպուտը տեղի է ունեցել 2016 թվականին Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Տղամարդկանց 10- հոգանոց խումբը, որոնք իրենց անվանում էին «grandpa robbers» (կողոպտիչ պապիկներ), դահուկորդի սաղավարտներով և ոստիկանի հագուստներով, Քարդաշյանին կապկպել էին նրա շքեղ լյուքս համարում և տարել էին 4 մլն եվրո արժողությամբ ամուսնական մատանին և այլ զարդեր։ Մատանին Քիմին նվիրել էր նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը։
Քիմը կմեկնի Փարիզ՝ մեղադրյալների դեմ ցուցմունք տալու։ Դատավարությունը կտևի մոտ մեկ ամիս։ Քարդաշյանի իրավաբանական թիմը հայտարարել է, որ դատավարությունից առաջ ոչինչ չի մեկնաբանելու։
«Տիկին Քարդաշյանն իր ցուցմունքները պահում է դատարանի և երդվյալ ատենակալների համար։ Նա ցանկանում է, որ դատավարությունն ընթանա կազմակերպված՝ ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան և գործի բոլոր կողմերի նկատմամբ հարգանքով»,-հայտարարել են փաստաբանները։
Գործում 10 մեղադրյալ կար, սակայն նրանցից մեկը՝ 72-ամյա Մարսո Բաումգերտները, մահացել է անցած ամիս: Ընդ որում՝ հինգին մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի և մարդկանց առևանգման համար։ Մյուսները մեղադրվում են կողոպուտի հանցակից լինելու կամ ապօրինի զենք պահելու համար։
Մեղադրյալներից մեկը՝ 71-ամյա Յունիս Աբասը, խոստովանել է, որ մասնակցել է կողոպուտին։ Նա ֆրանսիական TF1 հեռուստաալիքին պատմել է, որ իր աշխատանքային կյանքի 20 տարին բանտում անցկացնելուց հետո, թոշակառու լինելով, դժվարությամբ էր ծայրը ծայրին հասցնում:
Քարդաշյանին կողոպտել էին 2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող փոքրիկ մասնավոր հյուրանոցում։ Հանցագործները գողացել էին Քիմի զարդատուփը՝ մոտ 5 մլն եվրո արժողությամբ զարդերով, և 4 մլն եվրո արժողությամբ մատանի։ Հարձակմանը մասնակցել է հինգ դիմակավորված մարդ՝ ոստիկանական համազգեստով։ Պարզվել է, որ նրանք բոլորը 60-72 տարեկան էին։ Նրանք կապկպել էին զոհին ու փակել լոգարանում: Հարձակման անմիջական մասնակիցներն ու նրանց հանցակիցները ձերբակալվել են 2017 թվականի հունվարի 9-ին տեղի ունեցած ոստիկանական գործողության ընթացքում: