00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավրովը հնարավոր է համարում ԱՄՆ–ի հետ զենքի վերահսկման մասին բանակցությունների վերսկսումը

© Sputnik / Алексей МайшевՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2025
Բաժանորդագրվել
Ռուսական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դուրս եկավ ռազմավարական կայունության ամրապնդման գործընթացից։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Մոսկվան և Վաշինգտոնը կարող են վերադառնալ սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին՝ Միացյալ Նահանգների կողմից երկխոսության նկատմամբ հավասար և փոխադարձ հարգանքի մոտեցման դեպքում։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ հենց Միացյալ Նահանգներն է դուրս եկել ռազմավարական կայունության ամրապնդման գործընթացից, և եթե ​​ԱՄՆ–ն ցանկանում է վերադառնալ այս ուղուն, ապա Ռուսաստանի Դաշնությունը կուսումնասիրի այն պայմանները, որոնց դեպքում դա հնարավոր կլինի։
«Քանի որ ԱՄՆ դոկտրինալ փաստաթղթերում մեզ անվանում են «հակառակորդ», իսկ որոշ ժամանակ առաջ ամերիկացի պաշտոնյաները մեզ անվանում էին «թշնամի», մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է մտածում Վաշինգտոնը մեր հարաբերությունների մասին և արդյոք նա պատրաստ է իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության, որն ուղղված է շահերի հավասարակշռության որոնմանը: Եթե մոտեցումն այդպիսին է, ապա ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին, ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից:
Նա նշել է, որ նախքան քննարկմանը վերադառնալը պետք է հասկանալ, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներն, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես են հաշվի առնվելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը:
Լրահոս
0