https://arm.sputniknews.ru/20230226/chem-patkeracnumputiny-rd-mijukajin-objektnerum-amn-stugumneri-hnaravvorutjan-masin-55925723.html
Չեմ պատկերացնում․Պուտինը՝ ՌԴ միջուկային օբյեկտներում ԱՄՆ ստուգումների հնարավորության մասին
Չեմ պատկերացնում․Պուտինը՝ ՌԴ միջուկային օբյեկտներում ԱՄՆ ստուգումների հնարավորության մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը նշել է, որ ՌԴ-ն դեմ է, որ նոր աշխարհը կառուցվի միայն մեկ երկրի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով։ 26.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-26T12:39+0400
2023-02-26T12:39+0400
2023-02-26T12:40+0400
վլադիմիր պուտին
ամն
նատօ
միջուկային պայմանագիր
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55663815_0:0:2267:1276_1920x0_80_0_0_d7c8b4569ab3673017d4d114205e22b2.jpg
ԵՐԵՎԱՆ, փետրվարի 26 - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ ամերիկացի զինվորականները ստուգեն ՌԴ միջուկային օբյեկտները այն ժամանակ, երբ աջակցություն են ցուցաբերում Կիևի ռեժիմին:Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, թեկուզ անուղղակիորեն, մեղսակից են Կիևի ռեժիմի հանցագործություններին, որն, այդ թվում, գնդակոծում է Նովոռոսիայի և Դոնեցկի բնակելի թաղամասերը:ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը ստիպված է վերադառնալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ներուժի հարցի քննարկմանը, քանի որ ՆԱՏՕ-ն ցույց տվեց, որ ռազմական դաշինք է, ոչ թե քաղաքական:«Չէ որ մենք ժամանակին գնացել ենք նրանց (ՆԱՏՕ-ին․ - խմբ.) փակագծերից դուրս բերելու՝ նկատի ունենալով և՛ լիցքաթափումը, և՛ այն, որ ՆԱՏՕ-ն իրեն գրեթե ապառազմականացված կազմակերպություն էր հայտարարել, խոսում էին այն մասին, որ դա ավելի շատ քաղաքական, քան ռազմական է։ Բայց ինչպե՞ս ռազմական չէ: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Այդ պատճառով մենք պարզապես ստիպված ենք դաշտի կենտրոնից վերադառնալ այդ թեմայի քննարկմանը», - ասել է ՌԴ նախագահը։Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան չի առարկում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությանը ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ քննարկմանը: Արևմուտքը ձգտում է ՌԴ-ն փոքր մասերի բաժանել. Պուտին«ՆԱՏՕ-ն ֆորմալ առումով այդ պայմանագրի կողմ չէ, դրանում երկու կողմ կա՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ ՆԱՏՕ-ն հայտարարություն է արել այդ կապակցությամբ և միաժամանակ հանդես եկել այդ հարցի շուրջ ինչ-որ բանավեճի հայտով։ Դե, իսկ եթե դա այդպես է, ապա, խնդրում եմ, մենք դեմ չենք, թող մասնակցեն այդ բանավեճին», - ասել է Պուտինը։ՌԴ նախագահն ընդգծել է՝ Ռուսաստանը համաձայն է, որ աշխարհը պետք է փոխվի, ու երբեք դրան չի խոչընդոտում, այդ թվում նաև ՄԱԿ-ի շրջանակում, սակայն ՌԴ-ն դեմ է, որ նոր աշխարհը կառուցվի միայն մեկ երկրի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով:Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին, ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից: Նա նշել է, որ նախքան քննարկմանը վերադառնալը, «մենք պետք է մեզ համար հասկանանք, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք հաշվի առնելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը»:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55663815_338:0:2039:1276_1920x0_80_0_0_de08f2928b8f6f7fb12c47fe234895df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ամն, նատօ, միջուկային պայմանագիր, ռուսաստան
վլադիմիր պուտին, ամն, նատօ, միջուկային պայմանագիր, ռուսաստան
Չեմ պատկերացնում․Պուտինը՝ ՌԴ միջուկային օբյեկտներում ԱՄՆ ստուգումների հնարավորության մասին
12:39 26.02.2023 (Թարմացված է: 12:40 26.02.2023) Ռուսաստանի նախագահը նշել է, որ ՌԴ-ն դեմ է, որ նոր աշխարհը կառուցվի միայն մեկ երկրի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով։
ԵՐԵՎԱՆ, փետրվարի 26 - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ ամերիկացի զինվորականները ստուգեն ՌԴ միջուկային օբյեկտները այն ժամանակ, երբ աջակցություն են ցուցաբերում Կիևի ռեժիմին:
Նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, թեկուզ անուղղակիորեն, մեղսակից են Կիևի ռեժիմի հանցագործություններին, որն, այդ թվում, գնդակոծում է Նովոռոսիայի և Դոնեցկի բնակելի թաղամասերը:
«Ի թիվս այլ բաների, երբ նրանք անում են այն, ինչ անում են այսօր Ուկրաինայում, ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ ամերիկացի զինծառայողները կշրջեն մեր միջուկային օբյեկտներով։ Դա պարզապես ծիծաղելի է», - ասել է Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը ստիպված է վերադառնալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային ներուժի հարցի քննարկմանը, քանի որ ՆԱՏՕ-ն ցույց տվեց, որ ռազմական դաշինք է, ոչ թե քաղաքական:
«Չէ որ մենք ժամանակին գնացել ենք նրանց (ՆԱՏՕ-ին․ - խմբ.) փակագծերից դուրս բերելու՝ նկատի ունենալով և՛ լիցքաթափումը, և՛ այն, որ ՆԱՏՕ-ն իրեն գրեթե ապառազմականացված կազմակերպություն էր հայտարարել, խոսում էին այն մասին, որ դա ավելի շատ քաղաքական, քան ռազմական է։ Բայց ինչպե՞ս ռազմական չէ: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Այդ պատճառով մենք պարզապես ստիպված ենք դաշտի կենտրոնից վերադառնալ այդ թեմայի քննարկմանը», - ասել է ՌԴ նախագահը։
Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան չի առարկում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությանը ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի վերաբերյալ քննարկմանը:
«ՆԱՏՕ-ն ֆորմալ առումով այդ պայմանագրի կողմ չէ, դրանում երկու կողմ կա՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ ՆԱՏՕ-ն հայտարարություն է արել այդ կապակցությամբ և միաժամանակ հանդես եկել այդ հարցի շուրջ ինչ-որ բանավեճի հայտով։ Դե, իսկ եթե դա այդպես է, ապա, խնդրում եմ, մենք դեմ չենք, թող մասնակցեն այդ բանավեճին», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է՝ Ռուսաստանը համաձայն է, որ աշխարհը պետք է փոխվի, ու երբեք դրան չի խոչընդոտում, այդ թվում նաև ՄԱԿ-ի շրջանակում, սակայն ՌԴ-ն դեմ է, որ նոր աշխարհը կառուցվի միայն մեկ երկրի, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ի շահերից ելնելով:
Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին
ուղղված ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրին, ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից: Նա նշել է, որ նախքան քննարկմանը վերադառնալը, «մենք պետք է մեզ համար հասկանանք, թե ինչին են հավակնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչպես ենք հաշվի առնելու դրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հարվածային ներուժը»: