00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Русские имена на карте мира
15:04
22 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրի «Կարմիր Կուբան». այստեղ կարող եք Լենինին գտնել

© Aram NersesyanԼենինի կիսանդրին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում
Լենինի կիսանդրին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2025
Լենինի կիսանդրին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում
Բաժանորդագրվել
Խորհրդային կարգերի տապալումից հետո հետխորհրդային տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սկսեցին ապամոնտաժել Լենինի արձանները։ Բայց Հայաստանում դեռ կարող եք «համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» կանգուն արձան գտնել։
Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում առաջին հայացքից առանձնահատուկ ոչինչ չկա։ Բայց երբ գյուղի կենտրոն ես հասնում, տպավորությունը փոխվում է․ այստեղ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանն է ողջունում։
© Aram NersesyanԼենինի կիսանդրին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում
Бюст Ленина в селе Лернамердз Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2025
Լենինի կիսանդրին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում
Լեռնամերձում մոտ 520 մարդ է ապրում, դպրոցում ընդամենը 30 աշակերտ կա։ Գյուղը հիմնադրել են 1924թ.-ին Մուշի գաղթականները։ Սահմանից շատ հեռու չեն գնացել, որ երբ իրավիճակը փոխվի, Էրգիր գնան։ Այդպես էլ իրավիճակը չի փոխվել։ Ասում են՝ գյուղը երբեք էլ մեծ չի եղել, ու դա է նաև պատճառը, որ խորհրդային ժամանակներում այստեղ Լենինի, Մարքսի կամ ուրիշների արձան չի տեղադրվել։ Իսկ գյուղի խորհրդանիշ դարձած Լենինի կիսանդրին միայն 1998-ի նոյեմբերի 6-ին է հայտնվել։ Ապամոնտաժել էին Էջմիածնի Մշակույթի տան մոտից, գյուղի մի քանի տղամարդկանցով որոշել են այստեղ տեղափոխել։ Գլխավոր հերոսներից մեկն էլ 84-ամյա Ազատ Բարսեղյանն էր։
«Սկսեցին սաղ քանդել, արձանները շպրտած էին ջրերի մեջ, դրա համար որոշեցինք ստեղ բերել։ Պարանը գցել էին արձանի գլխին, քաշել, վնասել էին։ Բերեցինք գյուղ, ներկեցինք»,- ասում է Ազատ պապը, որը, ի դեպ, 1998-ից է Կոմկուսի անդամ դարձել։
© Aram NersesyanԱզատ պապը
Азат Барсегян - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2025
Ազատ պապը
Նրա տունը հենց Լենինի կիսանդրու դիմաց է։ Գյուղ եկած հյուրերն անպայման նաև Ազատ պապի հյուրն են դառնում։ Նա դիմավորում է մեծ սիրով ու հաստափոր ալբոմով, որտեղ 1998-ից ի վեր հավաքված են գյուղի պատմությանը վերաբերող հոդվածներ, ամեն տարի արձանի մոտ նշվող մայիսմեկյան հանդիսության լուսանկարներ, հյուրերի հուշեր, տպավորություններ։
© Aram Nersesyan

Ազատ պապի ալբոմը

Ազատ պապի ալբոմը - Sputnik Արմենիա
1/6

Ազատ պապի ալբոմը

© Aram Nersesyan

Ազատ պապի ալբոմում նաև լրագրողների հետ հանդիպումների մասին հուշեր կան

Ազատ պապի ալբոմում նաև լրագրողների հետ հանդիպումների մասին հուշեր կան - Sputnik Արմենիա
2/6

Ազատ պապի ալբոմում նաև լրագրողների հետ հանդիպումների մասին հուշեր կան

© Aram Nersesyan

Մայիսմեկյան տոնակատարության լուսանկեր

Մայիսմեկյան տոնակատարության լուսանկեր - Sputnik Արմենիա
3/6

Մայիսմեկյան տոնակատարության լուսանկեր

© Aram Nersesyan

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին - Sputnik Արմենիա
4/6

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

© Aram Nersesyan

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին - Sputnik Արմենիա
5/6

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

© Aram Nersesyan

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին - Sputnik Արմենիա
6/6

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

1/6

Ազատ պապի ալբոմը

2/6

Ազատ պապի ալբոմում նաև լրագրողների հետ հանդիպումների մասին հուշեր կան

3/6

Մայիսմեկյան տոնակատարության լուսանկեր

4/6

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

5/6

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

6/6

Տարբեր տարիների հոդվածներ Լեռնամերձի մասին

Ռինդի նորահայտ հուշարձանը․ ինչպես լեռներում ժայռափոր հիասքանչ եկեղեցի գտնվեց
Այստեղ բազմաթիվ հայտնի անուններ կգտնեք։ Որտեղից ասես, որ չեն գալիս Արմավիրի Կարմիր Կուբան տեսնելու։ Այսպես է գյուղն անվանել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը։ Ի դեպ, բոլոր ընտրությունների ժամանակ, երբ Կոմունիստական կուսակցությունը թեկնածուներ են եղել, գյուղի ընտրողների գերակշիռ մասը հենց Կոմկուսին է ձայն տվել։
Հիմա գյուղում չկան կոմունիստներ ու նրանց համակիրներ, կարմիր ժամանակների գյուղի վերջին պահապանն Ազատ պապն է։ Տանն այնքան պահուստ ունի, որ հանգիստ կարող է թանգարանի նյութ դառնալ՝ վկայականներ, դրոշներ, լուսանկարներ․․․
© Aram Nersesyan

ԽՍՀՄ զինանշանով կրակայրիչ

ԽՍՀՄ զինանշանով կրակայրիչ - Sputnik Արմենիա
1/3

ԽՍՀՄ զինանշանով կրակայրիչ

© Aram Nersesyan

Ստիլինի դիմանկարով շապիկ

Ստիլինի դիմանկարով շապիկ - Sputnik Արմենիա
2/3

Ստիլինի դիմանկարով շապիկ

© Aram Nersesyan

Ազատ պապի կուսակցական գրքույկները

Ազատ պապի կուսակցական գրքույկները - Sputnik Արմենիա
3/3

Ազատ պապի կուսակցական գրքույկները

1/3

ԽՍՀՄ զինանշանով կրակայրիչ

2/3

Ստիլինի դիմանկարով շապիկ

3/3

Ազատ պապի կուսակցական գրքույկները

Արզնու «ուրվականներից» մեկը․ ինչպես թիվ 3 առողջարանից տարան հնարավորն ու անհնարը
Պիոներական վզկապների հսկա պաշար ունի՝ ոչ միայն գործածված, այլև լրիվ նոր՝ 1988թ պիտակն էլ վրան։ Պահել էր մայիսմեկյան հերթական շքերթի ժամանակ երեխաներին բաժանելու համար։ 2020թ․ պատերազմից հետո գյուղում այլևս հանդիսություններ չարվեցին. տրամադրություն չկար։ Այդպես տարիների ավանդույթը խաթարվեց։ Հիմա միայն հետաքրքրված հյուրերն են Ազատ պապի մոտից կարմիր նվերով հեռանում ու պարտադիր հսկա ալբոմում մի հուշ թողնում։
Հ․Գ․ Հայաստանի տարբեր բնակավայրերում խորհրդային ժամանակներում Լենինի բազմաթիվ արձաններ ու կիսանդրիներ են կանգնեցվել, որոնք խորհրդային կարգերից հետո աստիճանաբար ապամոնտաժվել ու ոչնչացվել են։ Գլխավոր արձանը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում էր, հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ Սերգեյ Մերկուրովն էր։ Արձանը տեղադրվել է 1940թ․ նոյեմբերի 24-ին, բացումն արվել է նոյեմբերի 29-ին, այն ապամոնտաժվել է, ավելի ճիշտ՝ տապալվել է 1991թ․-ի ապրիլի 13-ին, պահվում է Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ընդհանուր ներքին բակում։ 5 տարի շարունակ արձանի պատվանդանը դատարկ էր մնացել։ Այն ՀՀ կառավարության որոշմամբ հանվեց 1996 թվականի հուլիսին։
Լրահոս
0