Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտը Վատիկանում. նրան հուղարկավորեցին որպես համեստ քրիստոնյայի
Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտը Վատիկանում. նրան հուղարկավորեցին որպես համեստ քրիստոնյայի
Sputnik Արմենիա
Հռոմի պապը նախապես կարգադրել է, որ իր հուղարկավորությունը նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորության։ Նրան թաղել են Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում... 26.04.2025, Sputnik Արմենիա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի քան մեկ դար անց առաջին պապն է, որը թաղվելու է Վատիկանի սահմաններից դուրս: Նա ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում` Հռոմի 4 հիմնական պապական բազիլիկներից մեկում։ Քահանայապետը նաև խնդրել էր իրեն հուղարկավորել պարզ դամբարանում, որի վրա լատիներեն գրված է «Franciscus»:Երեք օրվա ընթացքում Պապին հրաժեշտ է տվել ավելի քան 250 000 մարդ։ Հոգեհանգստի և թաղման արարողությունը ղեկավարել է կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն՝ կարդինալների կոլեգիայի դեկանը։Նշենք, որ Պապի հուղարկավորությունըբարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն Ֆրանցիսկոսը դեռ անցյալ տարվա ապրիլին որոշում էր ընդունել պարզեցնելու այն։Ի տարբերություն նախորդ քահանայապետերի, նրան թաղելեն ոչ թե նոճու, կապարի և կաղնու եռաշերտը դագաղում, այլ պարզ փայտե դագաղում` փափուկ ցինկով։Դագաղի փակման հանդիսավոր արարողություն էլ չի եղել, Ֆրանցիսկոս պապըկարգադրել է, որ արարողությունն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորությանը:Հռոմի հաջորդ Պապի ընտրությունները, իտալական մամուլի տվյալներով, կանցկացվեն մայիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Արդեն ներկայացվել է 11 հնարավոր թեկնածուի անուն։
Հռոմի պապը նախապես կարգադրել է, որ իր հուղարկավորությունը նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորության։ Նրան թաղել են Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Թաղման արարողությունը փակ է եղել և տեղի է ունեցել մարդկանց նեղ շրջանակի ներկայությամբ։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի քան մեկ դար անց առաջին պապն է, որը թաղվելու է Վատիկանի սահմաններից դուրս: Նա ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում` Հռոմի 4 հիմնական պապական բազիլիկներից մեկում։ Քահանայապետը նաև խնդրել էր իրեն հուղարկավորել պարզ դամբարանում, որի վրա լատիներեն գրված է «Franciscus»:
Երեք օրվա ընթացքում Պապին հրաժեշտ է տվել ավելի քան 250 000 մարդ։ Հոգեհանգստի և թաղման արարողությունը ղեկավարել է կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն՝ կարդինալների կոլեգիայի դեկանը։
Արարողությանը մասնակցել են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը և այլք: Հայաստանը ներկայացրել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը:
Նշենք, որ Պապի հուղարկավորությունըբարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն Ֆրանցիսկոսը դեռ անցյալ տարվա ապրիլին որոշում էր ընդունել պարզեցնելու այն։
Ի տարբերություն նախորդ քահանայապետերի, նրան թաղելեն ոչ թե նոճու, կապարի և կաղնու եռաշերտը դագաղում, այլ պարզ փայտե դագաղում` փափուկ ցինկով։Դագաղի փակման հանդիսավոր արարողություն էլ չի եղել, Ֆրանցիսկոս պապըկարգադրել է, որ արարողությունն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորությանը:
Հռոմի հաջորդ Պապի ընտրությունները, իտալական մամուլի տվյալներով, կանցկացվեն մայիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Արդեն ներկայացվել է 11 հնարավոր թեկնածուի անուն։