https://arm.sputniknews.ru/20250426/chinastany-hhum-nvor-despan-uni-li-sinvejy-arden-erevanum-e-88281639.html
9 ամիս անց Չինաստանը ՀՀ–ում նոր դեսպան ունի. Լի Սինվեյը արդեն Երևանում է
9 ամիս անց Չինաստանը ՀՀ–ում նոր դեսպան ունի. Լի Սինվեյը արդեն Երևանում է
Sputnik Արմենիա
Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին։ 26.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-26T10:09+0400
2025-04-26T10:09+0400
2025-04-26T10:22+0400
չինաստան
հայաստան
դեսպան
լի սինվեյ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88281454_0:0:843:475_1920x0_80_0_0_6b5d5598aef107512e4359dc31cb3d3a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Չինաստանը Հայաստանում նոր դեսպան ունի։ Նա արդեն ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է Հայստանում Չինաստանի դեսպանատան էջը։«2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լի Սինվեյը ժամանել է Երևան»,–հայտնել են դեսպանատնից: Դեսպան Լին նշել է, որ Չինաստանը և Հայաստանը անկեղծ և վստահելի ընկերներ և գործընկերներ են, նրանք ձգտում են փոխշահավետ համագործակցության։Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ողջունել է դեսպան Լիի ժամանումը և նշել, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և կապահովի նրա աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։Նշենք, որ ապրիլի 3–ին Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Sputnik Արմենիային ասել էր, որ շուտով Չինաստանը նոր դեսպան կնշանակի Հայաստանում։Հիշեցնենք` Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին։Այսպիսով՝ Հայաստանում արդեն շուրջ 9 ամիս է՝ Չինաստանի դեսպան չկա։ Դա հարցեր է առաջացրել քաղաքական և փորձագիտական շրջանակներում:Օրինակ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրել էր, որ դա բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:«Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան»,–գրել էր նա:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88281454_60:0:768:531_1920x0_80_0_0_1eddb5b8760360a6ee2082bbeea531e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, հայաստան, դեսպան, լի սինվեյ
չինաստան, հայաստան, դեսպան, լի սինվեյ
9 ամիս անց Չինաստանը ՀՀ–ում նոր դեսպան ունի. Լի Սինվեյը արդեն Երևանում է
10:09 26.04.2025 (Թարմացված է: 10:22 26.04.2025) Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Չինաստանը Հայաստանում նոր դեսպան ունի։ Նա արդեն ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է Հայստանում Չինաստանի դեսպանատան էջը։
«2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լի Սինվեյը ժամանել է Երևան»,–հայտնել են դեսպանատնից:
Դեսպան Լին նշել է, որ Չինաստանը և Հայաստանը անկեղծ և վստահելի ընկերներ և գործընկերներ են, նրանք ձգտում են փոխշահավետ համագործակցության։
«Չինական կողմը պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ քաղաքական փոխադարձ վստահության հետագա խորացման, փոխշահավետ համագործակցության ակտիվ ընդլայնման և չին-հայ հարաբերությունները ավելի բարձր ու արագ մակարդակի հասցնելու համար»,–ասել է նորանշանակ դեսպանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ողջունել է դեսպան Լիի ժամանումը և նշել, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և կապահովի նրա աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Նշենք, որ ապրիլի 3–ին Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Sputnik Արմենիային
ասել էր, որ շուտով Չինաստանը նոր դեսպան կնշանակի Հայաստանում։
Հիշեցնենք` Հայաստանում Չինաստանի նախկին դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին։
Այսպիսով՝ Հայաստանում արդեն շուրջ 9 ամիս է՝ Չինաստանի դեսպան չկա։ Դա հարցեր է առաջացրել քաղաքական և փորձագիտական շրջանակներում:
Օրինակ, քաղաքագետ
Սուրեն Սարգսյանը գրել էր, որ դա բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:
«Բնականաբար սա շատ հստակ մեսիջ է, նման դեպքերում պատահականություններ չեն լինում: Վստահ եղեք, Պեկինն իր դիվանագիտական զինանոցում հարյուրավոր պրոֆեսիոնալներ ունի, որ կարող են հենց այսօր գործուղվել Երևան»,–գրել էր նա: